Երևան, 24.Հունվար.2018,
--
:
--
,
«Հրաշք կինը 2» ֆիլմի նկարահանումները տեղի կունենան սեռական ոտնձգությունների դեմ պայքարի կանոններով Հայտնի են «Օսկար» մրցանակի հավականորդները Մխիթարյանը չի կարողանա ԵԼ խաղերին մասնակցել 7 համարի մարզաշապիկով Մակրոնն ակնկալում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործում երկխոսության վերսկսումը կբերի կոնկրետ արդյունքների ՀՀ վարչապետն ու Շվեյցարիայի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցում նոր արագաչափ կգործարկվի Կարեն Կարապետյանը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ ՏՄՊՊՀ-ն ամենօրյա ռեժիմում հետևում է գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողների գնային քաղաքականությանը Համշենահայերը դիմել են Գարո Փայլանին Նոբելյան մրցանակի ներկայացնելու համար

Թուրքիայում հայ մարզուհին զբաղեցրել է առաջին տեղը դահուկավազքի մրցումներին

 


 Թուրքիայի Էրզրում քաղաքում անցկացված դահուկավազքի մրցաշարին մասնակցել են նաև հայ մարզիկները: Գյումրեցի Աննա Մխիթարյանը հաղթող է ճանաչվել 10 կմ ազատ ոճում:
Ինչպես տեղեկացրեց Գյումրու Լյուդվիգ Մնացականյանի անվան Ձմեռային մարզաձևերի հանրապետական մարզադպրոցի տնօրեն, ՀՀ վաստակավոր մարզիչ Սլավիկ Սարգսյանը, 2017 թվականի դեկտեմբերի 31- ից 2018 թվականի հունվարի 3-ը Թուրքիայի Էրզրում քաղաքի «Kandilli» մարզաբազայում կայացած դահուկավազքի ՖԻՍ մրցաշարում, որը համարվում էր նաև 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցում, փայլուն են հանդես եկել Գյումրու Լյուդվիգ Մնացականյանի անվան Ձմեռային մարզաձևերի հանրապետական մարզադպրոցի սաները։ Մարզադպրոցի սան Աննա Մխիթարյանը 10 կմ ազատ ոճում գրավել Է 1-ին տեղը, իսկ մարզադպրոցի սաներ` Աննա Ռաշոյանը՝ 6-րդ, Մյասնիկ Ղարիբյանը՝ 7-րդ, Նելլի Խաչատրյանը՝ 12-րդ տեղերը։

«Մրցումներին մասնակցել էր 15 երկիր, գյումրեցի 21-ամյա Աննան Հայաստանի կանանց դահուկավազքի պատմության մեջ առաջին անգամ հաղթող է ճանաչվել միջազգային մրցումներում՝ 10 կմ ազատ ոճում հավաքելով 127 միավոր՝ Էրզրումում պատվո պատվանդանին բարձրացնելով հայկական դրոշը: Ամենահուզիչը հայկական հիմնն էր»,-նշեց մարզիչը՝ հավելելով, որ Աննան սրանով նվաճել է օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքը, իսկ մինչ այդ կմասնակցի Հայաստանի առաջնությանը:
Աննայի մայրը՝ Անահիտ Մխիթարյանը ևս զբաղվել է դահուկավազքով, դահուկավազքի մարզիչ է:

Արմենուհի Մխոյան

loading...
«Հրաշք կինը 2» ֆիլմի նկարահանումները տեղի կունենան սեռական ոտնձգությունների դեմ պայքարի կանոններով Նիլ Դայմոնը դադարեցնում Է համերգային գործունեությունը Պարկինսոնի հիվանդության պատճառով Հայտնի են «Օսկար» մրցանակի հավականորդները Մխիթարյանը չի կարողանա ԵԼ խաղերին մասնակցել 7 համարի մարզաշապիկով Ֆրանսիայի նախագահը սիրով ընդունել է Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովին մասնակցելու Նախագահ Սարգսյանի հրավերը Մակրոնն ակնկալում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործում երկխոսության վերսկսումը կբերի կոնկրետ արդյունքների ՀՀ վարչապետն ու Շվեյցարիայի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցում նոր արագաչափ կգործարկվի Կարեն Կարապետյանը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ ՏՄՊՊՀ-ն ամենօրյա ռեժիմում հետևում է գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողների գնային քաղաքականությանը Համշենահայերը դիմել են Գարո Փայլանին Նոբելյան մրցանակի ներկայացնելու համար Ավարտվեց հարկայինի բարձրաստիճան պաշտոնյաների դատավարությունը Մխիթարյանը «Արսենալ»-ի կազմում կկրի «7» համարի մարզաշապիկը Փարիզում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Կարեն Կարապետյանը Դավոսում հանդիպել է միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ Ալեքսանդր Իսկանդարյանը խորհրդարանում չի տեսնում այնպիսի ուժի, որը կարող է ընդդիմանալ Արմեն Սարգսյանի թեկնածությանը Արաբագետն Աֆրինում Թուրքիայի գործողությունները համարում է անուղղակիորեն ԱՄՆ-ի դեմ Արցախի նախագահը մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին Մեկ անգամ կարմիր, ընդմիշտ կարմիր. «Յունայթեդ»-ի երկրպագուները շնորհակալություն են հայտնել Մխիթարյանին Արթուր Ջավադյանն արժանահավատ է համարում գնաճի վերաբերյալ վիճակագրական ծառայության հաշվարկները Մխիթարյանի աշխատավարձի չափը «Արսենալ»-ում հայտնի է Բենզինի, սեղմած գազի և դիզվառելիքի գների բարձրացումը շղթայական թանկացումների չի հանգեցնի. պարզաբանում է Վախթանգ Միրումյանը ՊԵԿ-ը 1 տրիլիոն 201.6 մլրդ դրամ հարկա­յին եկամուտ­­ է ապահովել պետական բյուջե Արսեն Վենգեր. Իմ մարտահրավերն է անել այնպես, որ Մխիթարյանը ցուցադրի իր անհավանական տաղանդը Ուղիղ միացում ԱԺ-ից
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan