Yerevan, 24.April.2018,
--
:
--
,

Փողը երջանկություն չի երաշխավորում, բայց կարող Է ազդել դրա դրսեւորման վրա. գիտնականների «բացահայտումը»

Ունեւոր մարդիկ հակված են ավելի շատ դրական հույզեր ապրել իրենք իրենց մասին մտքերից: Միեւնույն ժամանակ ավելի քիչ վաստակողներն ավելի մեծ բավականություն են ստանում ուրիշների հետ շփվելու հնարավորությունից: Այդ մասին ասված Է Կալիֆորնիայի համալսարանի գիտնականների ուսումնասիրության մեջ, որը հրապարակել Է Ամերիկյան հոգեբանական ասոցիացիան:

Հետազոտությանը մասնակցել Է 1519 մարդ: Բացի եկամուտների վերաբերյալ տվյալներից, գիտնականները հարցման մասնակիցներից իմացել են, թե նրանք որքան ուժեղ են ապրում այն հույզերը, որոնք սովորաբար կապում են երջանկության հետ՝ սերը, ուրախությունը, կարեկցանքը, հպարտությունը, Էնտուզիազմը, ակնածանք, գոհությունը: Դրա համար կամավորներին խնդրել են գնահատել, թե որքանով են նրանք համաձայն այն պնդումների հետ, որոնք հնչում են մոտավորապես այս կերպ՝ «Ուրիշների մասին հոգ տանելը իմ մեջ ջերմ զգացողություններ Է առաջացնում»: Պարզվել Է, որ մեծ եկամուտներ ունեցող մարդկանց համար դրական հույզերի գլխավոր աղբյուրը հպարտությունն Է եւ ինքնագոհությունը:

Նրանք առավել բարձր են գնահատել, մասնավորապես, «Ես բավականություն եմ ստանում, երբ մարդիկ ինձ հարգում են» արտահայտությունը: Ոչ շատ հարուստների համար երջանկությունը դրսեւորվում Է այնպիսի զգացմունքներում, ինչպիսիք են սերն ու կարեկցանքը: «Այս հետազոտությունն ապացուցում Է, որ փողը երջանկություն չի երաշխավորում, բայց կարող Է ազդել դրա դրսեւորման վրա»,-ասում Է հետազոտության հեղինակներից մեկը՝ Պոլ Փիֆը: Ավելի վաղ ամերիկացի նեյրոկենսաբան Մորան Սերֆը հայտարարել Էր, որ երջանկության զգացողությունը կախված Է մարդու շրջապատի մարդկանցից եւ ընդհանուր ոչինչ չունի նյութական վիճակի, անձնական փիլիսոփայության կամ կենսափորձի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan