Yerevan, 19.July.2018,
--
:
--
,

Հայ-իռլանդական բջջային հավելվածը հավակնում է գրավել բրիտանական շուկան

Մանկահասակ երեխաներ ունեցող երիտասարդ ընտանիքների գնումների հոգսը թեթևացնող հավելվածը հայ և իռլանդացի ծրագրավորող-հեղինակները ձգտում են տարածել եվրոպական երկրներում՝ սկզբնական շրջանում գրավելով Լոնդոնը: 2015 թվականին հիմնադրված և Դուբլինում գործող «Buymie» ստարտափի մրցակցային առավելությունն օգտատերերի նախընտրած խանութներից նպարեղենը շատ արագ (մեկ ժամում) առաքելն է։ «Այս պահին կան այլ ընկերություններ Դուբլինում և Լոնդոնում, որոնք մատուցում են նշյալ ծառայությունը նույն օրը կամ հաջորդ օրը առաքմամբ, մինչդեռ «Buymie»-ն առաջարկում է նպարեղեն առաքել մեկ ժամվա ընթացքում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ընկերության համահիմնադիր Արտավազդ Սոխիկյանը։

«Buymie» բջջային հավելվածը շուրջ 800 հազար եվրոյի ներդրում է ներգրավել առցանց դրամահավաքի (քրաուդֆանդինգի) միջոցով և ներդրումային հիմնադրամներից՝  այդ թվում՝ Unilever ընկերությունից։ Սոխիկյանը կես կատակ, կես լուրջ ասաց, որ հավելվածը նախատեսված է զբաղված և ծույլ մարդկանց համար։ Հիմնականում երիտասարդ ընտանիքների համար, որոնք ունենք մանկահասակ երեխա, աշխատում են և գնումների գնալու ժամանակ չունեն։ Ծրագրի թիրախային շուկան Միացյալ Թագավորությունն է՝ առայժմ Լոնդոնը, որտեղ նախատեսում են մուտք գործել մեկ տարվա ընթացքում, իսկ առաջիկա հինգ տարիներին ցանկանում են գործունեություն ծավալել Միացյալ Թագավորության խոշոր քաղաքներում։ «Քրաուդֆանդինգը (երկու շաբաթում հավաքվել է 360 հազար ֆունտ ստերլինգ 214 ներդրողից) մեր ներդրումային փուլի մի կտորն է միայն, մենք արդեն ունենք 400 հազար եվրո ներդրում տարբեր ընկերություններից և ներդրումային հիմնադրամներից, այդ թվում՝ նաև Unilever ընկերությունից։ Ընդհանուր առմամբ՝ ունենք 800 հազար եվրո, որն էլ ծախսվելու է ընկերության ենթակառուցվածքների զարգացման և նոր քաղաքներում տարածվելու համար։ Մասնավորապես, առաջիկա 18 ամիսների ընթացքում նախատեսում ենք ընդլայնվել Իռլանդիայի և Անգլիայի ևս 3 քաղաքներում»,- նշեց ծրագրի համահիմնադիրը։

Արտավազդ Սոխիկյանը տեղեկացրեց, որ հավելվածի ծրագրային մասն ամբողջությամբ ստեղծվել է Հայաստանում, ներկայում այստեղ համակարգի վրա աշխատում է երեք մասնագետ։ Հայաստանյան թիմն ամենայն հավանականությամբ առաջիկայում կընդլայնվի։ Արտավազդ Սոխիկյանը չբացառեց, որ մի օր էլ Հայաստանում կգործեն ու ոչ այնքան բիզնես դրդապատճառով, որքան հանգամանքով, որ ծրագրի ակունքներում կանգնած են նաև հայեր։

Ներկայում Buymie-ն ունի 6 հազարից ավելի ներբեռնումներ, որից 12.5 տոկոսը մշտական հաճախորդներն են, առաջին անգամ ծառայությունից օգտվելուց հետո վերադարձողները 48 տոկոս են։

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan