Yerevan, 19.July.2018,
--
:
--
,

Google-ը Չինաստանում կբացի արհեստական ինտելեկտի մշակման առաջին ասիական կենտրոնը

Google-ը Չինաստանի մայրաքաղաքում կբացի արհեստական ինտելեկտի մշակման գիտահետազոտական կենտրոն: Ինչպես դեկտեմբերի 14-ին հայտնել Է Global Times չինական առաջատար թերթը, դա ընկերության առաջին օբյեկտն Է լինելու Ասիայում՝ Նյու Յորքում, Տորոնտոյում, Լոնդոնում եւ Ցյուրիխում արդեն գոյություն ունեցող կենտրոնների հետ միասին:

«Չինաստանը միտված Է արհեստական ինտելեկտի զարգացմանը. դա ոչ միայն գիտական հանրակցության խնդիրն Է, այլեւ պետական քաղաքականության բաղկացուցիչ մասը»,-հրատարակությունը ներկայացնում Է CCID Consulting կոնսալտինգային ընկերության աշխատակից Սյան Յանի կարծիքը:

Ինչպես տեղեկացրել են Google-ում, ընկերությունը պլանավորում Է Պեկինի կենտրոնի աշխատանքին ակտիվորեն ներգրավել օտարերկրյա եւ չինացի գիտնականների: «Մենք հուսով ենք, որ այն յուրատեսակ մագնիս կդառնա երիտասարդ կրեատիվ մասնագետների համար, որոնք կարող են նպաստել բեկումնային գաղափարների հայտնվելուն»,-հավելել Է Google Clood-ի գլխավոր գիտական խորհրդատու Լի Ֆեյֆեյը:

Google-ի պեկինյան կենտրոնի բացման պլաններն ընդհանուր առմամբ համապատասխանում են ազգային զարգացման գերակա խնդիրներին, որոնք դրվել են Չինաստանի ղեկավարության կողմից: Հուլիսին ՉԺՀ-ի իշխանությունները երկրի կարեւոր ռազմավարական նպատակն են համարել մինչեւ 2025 թվականը լիարժեք ինդուստրիայի ստեղծումը արհեստական ինտելեկտի կիրառմամբ:

Պաշտոնական կանխատեսումների համաձայն, մինչեւ 2025 թվականը Չինաստանի «խելացի» շուկայի մասշտաբները կգերազանցեն 150 մլրդ յուանը (մոտավորապես 23 մլրդ դոլար):

Սպասվում Է, որ մինչեւ 2030 թվականն արհեստական ինտելեկտի ոլորտից ազգային տնտեսության տարեկան եկամուտը կկազմի շուրջ 400 մլրդ յուան (60 մլրդ դոլար), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan