Yerevan, 23.January.2018,
--
:
--
,

Վանաձորի ոսկյա գավաթը՝ Իրանի ազգային թանգարանում

Հայկական լեռնաշխարհի միջին բրոնզեդարյան արհեստների մեջ բացառիկ տեղ են գրավում ոսկերչությունը և արծաթագործությունը: Դրա վառ վկայությունն են Թռեղք-վանաձորյան մշակույթին վերագրվող դամբարանային համալիրներից (Թռեղք, Վանաձոր, Լոռի Բերդ, Քարաշամբ և այլն) հայտնաբերված բարձրարժեք ոսկյա և արծաթե իրերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության բաժնի ավագ գիտաշխատող Ջուլիետտա Կարապետյանը նշեց, որ այդ գտածոների շարքում իր ուրույն տեղն ունի Վանաձորի դամբարանում հայտնաբերված ոսկյա գավաթը (մ.թ.ա. XVIII - XVII դդ.), որը Հայաստանի միջին բրոնզեդարյան ոսկերչական արվեստի եզակի և ինքնատիպ նմուշներից է: Այն հայտնաբերվել է 1948թ.՝ ականավոր հնագետ, արևելագետ Բորիս Պիոտրովսկու կողմից:

«Գավաթը պատրաստված է ոսկու ամբողջական թիթեղից, ունի 6,7 սմ բարձրություն և 9,1 սմ տրամագիծ: Կշռում է  110,4 գ: Կիսագնդաձև գավաթի իրանը զարդարում են դեմ առ դեմ կանգնած, երախները բաց երեք զույգ առյուծներ, որոնք արված են կրկնակի դրվագման եղանակով: Առյուծների պատկերները եզերված են զարդագոտիներով: Թասի վերին և ստորին զարդագոտիները հարդարված են փորագիր երկրաչափական պատկերներով: Կենդանիների գլխին, ազդրերին, գավակին և թաթերին նախշազարդ գոտիներ են, երախներում՝ երկու հատվող գծեր: Տպավորությունն այնպիսին է, որ կենդանիները ինչ-որ հագուստ են կրում մինչև գավակը, որոնք ավարտվում են ոտքերին կապված կապերով: Հավանաբար, դրանով վարպետը ցանկացել է ընդգծել առյուծի պաշտամունքային-ծիսական դերը: Գավաթն ունեցել է կանթ, որը, ցավոք, չի պահպանվել»,-պատմեց Ջուլիետտա Կարապետյանը:

Նրա խոսքով` ծիսական գավաթը հայտնաբերվել է ցեղապետին պատկանող դամբարանից՝ թաղման հարուստ գույքի հետ, ինչը վկայում է միջին բրոնզեդարյան հասարակության մեջ ոսկու և ոսկյա իրերի առանձնահատուկ դերի մասին: Հնարավոր է, որ մենք գործ ունենք ոսկու սրբազնացման երևույթի հետ: Եվ բոլորովին պատահական չէ, որ ոսկին կիրառվել է կենտրոնացված և հիերարխիկ սոցիալական կառուցվածքի պայմաններում, իսկ ոսկյա իրերը ընդգծել են տիրոջ հասարակությունում զբաղեցրած բարձր դիրքը:

Թանգարանի հնագիտության բաժնի ավագ գիտաշխատողը հատկանշական համարեց այն, որ Վանաձորի գավաթը, իր վրա կրելով առաջավորասիական, հատկապես, խեթական մշակույթի ազդեցությունը, միաժամանակ ոսկերչական, արծաթագործական ինքնատիպ մի «դպրոցի» արգասիք է: Այդ բարձրարվեստ «դպրոցը» ձևավորվել է Թռեղք-վանաձորյան մշակույթի տարածման սահմաններում և կրել է Կուր-արաքսյան հզոր մշակույթի ազդեցությունը՝  օգտագործելով այդ մշակույթին բնորոշ զարդամոտիվները:

Վանաձորի գավաթը բազմիցս ներկայացվել է Փարիզում, Նանտում, Լիոնում, Առլում, Բուդապեշտում, Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային ցուցահանդեսներում: Այժմ այս բացառիկ գավաթը Թեհրանում գործող «Հայաստան-Իրան. հողի հիշողությունը» ցուցահանդեսի շրջանակում ցուցադրվում է Իրանի ազգային թանգարանում:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan