Yerevan, 25.April.2018,
--
:
--
,

Արտակ Ալեքսանյանը ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով

 

ՀՀ Նախագահի հրամանագրով լրագրող, «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի ղեկավար Արտակ Ալեքսանյանը պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.

Լրագրության բնագավառում ներդրած ավանդի համար «Արմենիա» հեռուստաընկերության լրատվական դեպարտամենտի ղեկավար Արտակ Ավետիքի Ալեքսանյանին պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով»,– ասված է նախագահի հրամանագրում:


Արտակ Ալեքսանյանը ծնվել է 1978 թվականի հունվարի 25-ին Երևանում։ 1998 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 2005 թ. քաղաքագիտության և միջազգային հարաբերություններ է ուսումնասիրել Հայաստանի ամերիկյան համալսարանում, այնուհետև ԱՄՆ Յուտայի համալսարանում արժանացել հաղորդակցության մագիստրոսի աստիճանի։ Լրագրողական գործունեությունը սկսել է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունում` որպես լրատվական ծառայության թղթակից։

1999-2000 թվականներին աշխատել է «Պրոմեթևս» հեռուստաընկերությունում, որպես տեղեկատվական բաժնի լրագրող, ապա` «168 ժամ»  թերթի տեսաբան, 2002-2003 թթ՝ «Ինտերնյուզ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի էլեկտրոնային հրատարակության գլխավոր խմբագիր։

Մասնակցել է միջազգային աշխատանքային մի շարք հանդիպումների և վարպետության դասերի լրագրողական հետաքննության, բախումների կարգավորման, ընտրությունների դիտարկման բնագավառներում։ Բազմաթիվ հոդվածների և հրապարակումների հեղինակ է։

2000-2011 թթ եղել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրի մեկնաբան, թոք-շոուների հաղորդավար, ապա՝ գործադիր պրոդյուսեր։

Հիմնել է փաստագրական ֆիլմերի, հեռուստածրագրերի և շոուների արտադրության «Բանաձև» ընկերությունը, որը իրականացրել է «Հատուկ ռեպորտաժ», «Ականատես` իրական պատմություններ», «Ինտերակտիվ` հազարամյակի ռիթմը», «Բրիֆինգ` ուղիղ հարցեր» և այլ նախագծեր։

Արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում՝ Երևանի մամուլի ակումբի «Լավագույն հեռուստալրագրող», ԵԱՀԿ երևանյան գրասենյակի «Բնապահպանական հիմնախնդիրներ լուսաբանող լավագույն հեռուստալրագրող», Բրիտանական խորհրդի։ 2011–2015 թթ.  եղել է «Արմնյուզ» հեռուստաընկերության գործադիր տնօրենը, որտեղ վարել է «Բանաձև» հաղորդաշարը։

2015 թվականից մինչ օրս Արտակ Ալեքսանյանը զբաղեցնում է Արմենիա հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի ղեկավարի պաշտոնը։

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan