Yerevan, 19.July.2018,
--
:
--
,

Օդրի Ազուլեն մտահոգություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմից Իսրայելի դուրս գալու վերաբերյալ

 ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար  հայտարարություն է տարածել կազմակերպությունից դուրս գալու Իսրայելի ներկայացրած հայտի կապակցությամբ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարը խորը մտահոգություն է հայտնել կազմակերպությունից դուրս գալու Իսրայելի որոշման կապակցությամբ, ընդգծելով, որ հենց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմում, և ոչ նրա կազմից դուրս, պետությունները կարող են լավագույնս գործել` նպաստելու համար հակասությունների կարգավորմանը, որոնք առնչվում են կազմակերպության իրավասություններին:

«1949թ.-ից հանդիսանալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ, Իսրայելը իր ուրույն դերակատարումն ունի Միացյալ ազգերի կազմակերպությունում, հատկապես կրթության, գիտության և մշակույթի հարցերում: Այդ երկիրն իր ուրույն դերակատարումն ունի նաև ազատ խոսքի պաշտպանության, հակասեմիթիզմի և ռասիզմի դեմ պայքարում,  Հոլոքոստի մասին հիշողությունները թարմ պահելու և ցեղասպանությունների կանխարգելման հարցերում:  Հակասությունները, որոնք գոյություն ունեն կազմակերպության անդամ երկրների միջև և արտահայտվում են քվեարկությունների միջոցով, այդ երկրների պատասխանատվության առարկան են: ՅՈՒՆԵՍԿՕ-ին ամբողջական անդամակցությունը թույլ է տալիս շարունակել երկխոսությունը, համագործակցությունը և գործընկերային հարաբերությունները, որոնք այսօր ավելի քան անհրաժեշտ են: Ես պաշտոնավարման առաջին օրվանից խոստացել եմ գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը դրանց ամրապնդման ուղղությամբ»,- ասված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ:

Իսրայելի կառավարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմից դուրս գալու մտադրության մասին հայտարարել է 2017թ. հոկտեմբերի 12-ին: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարը ստացել է 2018թ. դեկտեմբերի 31-ից կազմակերպության կազմից դուրս գալու մասին Իսրայելի կառավարության ներկայացրած հայտը:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan