Ռուսաստանը նոր զե՞նք է վաճառում Ադրբեջանին

Երեկ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Բաքվում բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքների վերաբերյալ է եղել բանակցության թեման: Այս մասին Ռոգոզինը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, հրապարակելով նաև, իր և Ալիևի լուսանկարը:
«Բաքու. բանակցություններ Ադրբեջանի նախագահի հետ՝ առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքների վերաբերյալ»,- գրել է Ռոգոզինը:
Փորձագետները համոզված են, որ եթե Ռոգոզինն է բանակցողը, ապա հարցը ռազմական տեխնիկայի մատակարարմանն է վերաբերում:
Նշենք, որ ռուսական պաշտոնական աղբյուրներում ՌԴ փոխվարչապետ, ռազմարդյունաբերական կոմիտեի քարտուղար Ռոգոզինի՝ Բաքու արտահերթ այցի վերաբերյալ դեռևս տեղեկատվություն չկա: