Yerevan, 18.October.2018,
--
:
--
,

Ադրբեջանի արտաքին գերատեսչության «սև ցուցակում» տեղ գտած անձանց թիվը հասնում է 600-ի

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Գաջիևը ԶԼՄ-ների հետ զրույցում ամփոփելով 2017-ին երկրի արտաքին քաղաքականության ոլորտում գրանցված արդյունքները նշել է, որ Ադրբեջանի ԱԳՆ անցանկալի անձանց ցուցակում ընդգրկվածների թիվը հասնում է 600-ի:

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը զրույցում անդրադարձել է նաև 2017-ի սեպտեմբերի 22-ին Արցախ այցելած 4 թուրք մտավորականների գործին և նշել, որ այդ ուղղությամբ Թուրքիայի և Ադրբեջանի իրավապահ մարմինները քննարկումներ են անցկացնում:

Ադրբեջանի ընգծված վախի դրսևորումներից են սև ցուցակները, որոնք այդ երկիրը կիրառում է, որպես շանտաժի միջոց: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կազմել և վարում է Արցախ այցելած օտարերկրացիների սև ցուցակ, որում առկա են քաղաքական ու հասարակական գործիչների, բիզնեսմենների, լրագրողների և այլոց անուններ: Հոգեբանական ճնշում գործադրելուն ուղղված այս «դիվանագիտական գործիքը», թերևս,  արդեն սպառել է իրեն և ավելի շատ վնասում է Ալիևի ռեժիմին, քան օգնում, արտաքին աշխարհում քաղաքական խնդիրներ լուծելու առումով: Ըստ երևույթին այս սև ցուցակների առկայությունը ևս մեկ անգամ գալիս է վկայելու Ադրբեջանի իշխանությունների ոչ ադեկվատ և հակաժողովրդավարական մոտեցումները:

2017-ի սեպտեմբերի 22-ին Արցախի հանրապետություն էին այցելել 4 թուրք մտավորականներ, որոնց այցից անմիջապես հետո նրանց անունները հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում»: Ադրբեջանն այս անձանց վերաբերյալ հայտարարել էր միջազգային հետախուզում:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan