Yerevan, 27.April.2018,
--
:
--
,

Արթուր Ալեքսանյանն անընդունելի է համարում տարվա լավագույն 10 մարզիկների ընտրության կարգը

 



Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն անընդունելի է համարում մարզիկների լավագույն տասնյակի ընտրության կարգը:

«Նախ շնորհակալ եմ ինձ համար քվեարկողներին և շնորհավորում եմ բոլոր մարզիկներին: Արժանի մարզիկների կային, ովքեր չէին մտել այս 10 լավագույնների մեջ, աշխարհի առաջնության մրցանակակիրներ կային, օլիմպիական մրցանակակիր ծանրամարտիկ ունեինք, ով չկար 10 լավագույն մարզիկների շարքում: Իմ կարծիքով, մեղավորը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն է: Եվ եթե փոխնախարարն ասում է, որ թափանցիկ և արդար քվեարկություն էր, ես չեմ համաձայնվի նրա հետ, որովհետև կան մարզիկներ, ովքեր դուրս են մնացել: 10 լավագույն մարզիկի ընտրության կարգը սխալ է: Աշխարհի առաջնության մրցանակակիրը ինչպե՞ս կարող է չհայտնվել 10 լավագույն մարզիկների շարքում»,-  լրագրողների հետ զրույցում ասաց Ալեքսանյանը:

Առաջին անգամ 2017 թվականի տարվա լավագույն մարզիկների տասնյակը ձևավորվել է մարզասերների sms-ների և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների 50։50 համադրությամբ: Ի տարբերություն մյուս տարիների՝ 2017 թվականին Հայաստանի Հանրապետության 10 լավագույն մարզիկների դասակարգում ըստ տեղերի չկա: Տասնյակում ընդգրկված բոլոր մարզիկները համարվում են 2017 թվականի «Հայաստանի լավագույն մարզիկ» և արժանանալու են միանման խորհրդանշական մրցանակների: Ահա 2017 թվականի 10 լավագույն մարզիկները. Հենրիխ Մխիթարյան (ֆուտբոլ)՝ 9897.62, Արթուր Ալեքսանյան (հունա-հռոմեական ոճի ըմբշամարտ)՝ 7686.50, Լևոն Արոնյան (շախմատ)՝ 6148.59, Գրիգոր Մխիթարյան (սամբո)՝ 4568,93, Մաքսիմ Մանուկյան (հունա-հռոմեական ոճի ըմբշամարտ)՝ 4377.62, Հովհաննես Բաչկով (բռնցքամարտ)՝ 3953.65, Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ)՝ 3683.72, Էդգար Ստեփանյան (հեծանվասպորտ)՝ 2503.92, Արթուր Թովմասյան (մարմնամարզություն)՝ 2485.95, Տիգրան Կիրակոսյան (սամբո)՝ 2196.90:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan