Yerevan, 22.October.2018,
--
:
--
,

Ամուսնացածներն ավելի երջանիկ են, քան միայնակները. գիտնականներ

Կանադացի գիտնականները պարզել են, որ ամուսնացած կամ իրենց զուգընկերների հետ ապրող մարդիկ, որպես կանոն, կյանքից ավելի մեծ բավականություն են ստանում, քան միայնակները: Հետազոտությունն անցկացրել են Մեծ Բրիտանիայում, դրա արդյունքները հրապարակված են Journal of Happiness Studies հանդեսում:

Վանկուվերի տնտեսագիտական դպրոցի աշխատակիցներ Շոն Գրովերը եւ Ջոն Հելիվելը վերլուծել են տվյալների երկու բազա, որոնք տեղեկություններ են պարունակում Միացյալ Թագավորության քաղաքացիների բարոյահոգեբանական վիճակի վերաբերյալ:

Առաջին բազան՝ British Household Panel Survey-ը, տեղեկատվություն Է բովանդակում 30 հազար մարդու ընտանեկան վիճակի եւ սեփական կարգավիճակի վերաբերյալ իրենց սուբյեկտիվ գնահատականի մասին: Երկրորդ բազայում՝ UK APS-ում, համանման փաստեր են ներկայացված եւս 350 հազար բրիտանացիների վերաբերյալ: Ուսումնասիրելով տվյալների բազաները՝ հետազոտողներն ամուսնացած մարդկանց մոտ կյանքից բավարարվածության բարձր մակարդակ են արձանագրել:

Նշվում Է, որ, թեեւ ժամանակի հետ ամուսնության դրական արդյունքը վերանում Է, ամուսնացած բրիտանացիները, միեւնույն Է, իրենց միայնակներից ավելի երջանիկ են զգում: Հետաքրքիր Է, որ հաջող ամուսնության նախադրյալը նույնպես կյանքից բավարարվածության բարձր մակարդակն Է:

Ավելի վաղ կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մենակությունը զառամյալ տարիքում կարող Է հանգեցնել դեմենցիայի, իսկ դրա հետ կապված սոցիալական մեկուսացումը՝ սրտի իշեմիկ հիվանդության, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan