Երևան, 21.Հունվար.2018,
--
:
--
,

Ամերիկացի գիտնականները ՄԻԱՎ-ը «կատարելապես» ճնշող դեղ են ստեղծել

 Ելի համալսարանի (ԱՄՆ) մոլեկուլային կենսաբաններն ստեղծել են գերարդյունավետ պատրաստուկ, որը ճնշում Է այն ֆերմենտի աշխատանքը, որը մարդու իմունային անբավարարության վիրուսին (ՄԻԱՎ) օգնում Է իրեն ներդնել բջիջի ԴՆԹ-ում, եւ դրա օգնությամբ մկներին պաշտպանել են վարակից: Այդ մասին ասված Է PNAS հանդեսում հրապարակված հոդվածում:

«Մեր «նյութ-1»-ով լցոնված նանոմասնիկների մեկ դեղաչափը մկների T-բջիջները պաշտպանել Է զանգվածային ոչնչացումից եւ վիրուսային մասնիկների պարունակությունը նվազագույն մակարդակում Է պահել երեք շաբաթվա ընթացքում: «Նյութ-1»-ը կարող Է պայքարել ինչպես ՄԻԱՎ-ի սովորական կլինիկական մանրԷահիմքերի, այնպես Էլ դրա «անխոցելի» տարբերակների դեմ»,- գրում են Քերեն Անդերսոնը եւ նրա գործընկերները Ելի համալսարանից:

Ինչպես ցույց են տվել փորձերը, «նյութ-1»-ն ուժեղացրել Է մյուս պատրաստուկների գործողությունը եւ արդյունավետորեն ճնշել Է վիրուսի բազմացումը նույնիսկ փոքր դեղաչափերով՝ ըստ որում չառաջացնելով ոչ մի կարգի կողմնակի ազդեցություն, ինչը գիտնականներին հարկադրել Է անցնելու մինչկլինիկական փորձարկումների, որոնք նրանք անցկացրել են «մարդու» իմունային համակարգով մկների վրա:

Այս ամենն, ինչպես կարծում են գիտնականները, վկայում Է, որ այդ միացությունը կարող Է հիմք դառնալ ՄԻԱՎ-ի դեմ անվտանգ եւ «տեւանվագ» դեղորայքի եւ կանխարգելման միջոցների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

loading...
Ֆրանսիան կոչ է անում Սիրիայում իրավիճակի հարցով ՄԱԿ-ի ԱԽ շտապ նիստ գումարել Կիևում 2017 նոյեմբերին առևանգված երկու ՀՀ քաղաքացիները ազատության մեջ են Ֆրանսիայի 2018 թվականի ռազմական բյուջեն կկազմի 34,2 մլրդ եվրո Թերեզա Մեյը բացառել է «Brexit»-ի վերաբերյալ ևս մեկ հանրաքվեի հնարավորությունը Նոր Զելանդիայի վարչապետը հղի Է եւ սպասում Է առաջնեկին Կիմ Չեն Ընը ազգի բոլոր խնդիրները կլուծի կորեացիների ուժերով Իրանական բանտում կտրել են գողության համար դատապարտված տղամարդու ձեռքը Ադրբեջանն Արցախի դեմ տնայնագործական զինամթերք է կիրառել Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան 10-հազարանոց Էքսպեդիցիոն կորպուս կստեղծեն Պատգամավորը քնել Է Brexit-ի շուրջ քննարկումների ժամանակ Կոնգրեսականները կոչ են արել Թրամփին վերականգնել շփումները ԿԺԴՀ-ի զինվորականների հետ Հանցավոր համագործակցություն ստեղծելու, սպանություններ կազմակերպելու և նախապատրաստելու համար մեղադրանքներ են առաջադրվել Կոուտինյոն հունվարին 25-ին կարող է նորամուտը նշել Բարսելոնայի կազմում Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արկ է արձակել անօդաչու թռչող սարքից Հենրիխ Մխիթարյանը ժամանել է Լոնդոն Բորիս Ջոնսոնը կարեւորել Է Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի միջեւ կամրջի կառուցումը Լարսում կուտակվել է 280 բեռնատար Նենադ Ինյացը հեռացել է «Բանանց»-ից Լավագույն դիրքապահը. Սարմեն Բլբուլյան ԱՄՆ կողմից Սիրիայում անվտանգության ուժերի ստեղծումը Թուրքիայի դեմ ուղղված վտանգ չի պարունակում. Պետդեպ Լաս Պալմաս-Վալենսիա. ուղիղ հեռարձակում Վլադիվոստոկում Շտիռլիցին նվիրված արտ-օբյեկտ է բացվել ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը դադարեցրել է աշխատանքը ֆինանսավորման բացակայության պատճառով Մահացել է Սարգիս Հացպանյանը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan