Ереван, 23.Январь.2018,
--
:
--
,

ՀՀ նախագահի այցը Վրաստան կառուցողական էր, դրական շեշտադրումներով. վրացագետ

 

Կառուցողական, դրական շեշտադրումներով. ՀՀ նախագահի այցը Վրաստան այսպես բնորոշեց վրացագետ Ջոնի Մելիքյանը:

«ՀՀ նախագահը Վրաստանում բավական ներկայացուցչական կազմով էր: Զուգահեռ եղան հանդիպումներ պաշտպանության, արտաքին գործերի նախարարների միջև: Հիմնականում հանդիպումները փակ ռեժիմով էին, սակայն իմ ունեցած տեղեկություններով, քննարկվել են գրեթե բոլոր փոխադարձ հետաքրքրող հարցերը»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Ջոնի Մելիքյանը:

Վրացագետն առանձնացրեց տնտեսական ու անվտանգության հարցերը: Տնտեսության ոլորտում հետաքրքրությունը տարբեր ուղղություններով են` տրանսպորտ, էներգետիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, տուրիզմ, առևտուր: Ընթացիկ տարվա 11 ամիսների տվյալներով երկու երկրների առևտրաշրջանառությունն աճել է 24 տոկոսով: Նշված ժամանակահատվածում աճել է Հայաստանից Վրաստան արտահանման ծավալը:

Ակտիվություն նկատվում է զբոսաշրջության ոլորտում: Վրաստանի տվյալներով այս տարի 7 մլն միջազգային այցելու է ժամանել Վրաստան, որոնց մի մասը հայաստանցիներն են: Նրանց թիվը 11 ամիսներին կազմել է մոտ 1.5 մլն: «Սա փոքր թիվ չէ, և պատկերացրեք ինչ ներդրում ունենք Վրաստանի զբոսաշրջության ոլորտում»,-ասաց Ջոնի Մելիքյանը:

Անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին` վրացագետը կարևոր համարեց երկու երկրների ընդհանուր մոտեցումը ենթակառուցվածքների զարգացման հարցում` տարանցիկ երկիր դառնալու համատեքստում:

«Այսօրվա դրությամբ մեզ մոտ իրականացվում է Հյուսիս-Հարավ ծրագիրը: Վրաստանն ունի նման նախագիծ, որի վրա 3-4 տարվա ընթացքում կարող են ծախսել 4-5 մլրդ դոլար: Վրաստանի Արևելքը Արևմուտքի հետ միացնելու հնարավորություն կա, այն բարձր որակի ճանապարհ է լինելու: Եթե մենք կարողանանք արագ տեմպերով ավարտել Հյուսիս-Հարավ ծրագիրը, միանանք վրացական ճանապարհին, ապա լավ նախադրյալներ կլինի Իրանի հետ բանակցություններում որպես տարանցիկ երկրի հնարավորությունները ներկայացնելու առումով»,-ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի ու ԵՄ-ի միջև ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրին, վրացագետը նշեց, որ հայ-վրացական հարաբերություններում դա կարելի է դիտարկել որպես լավ ֆոն:

«Չեմ կարծում, որ հայ-վրացական հարաբերություններում այդ քայլը ինչ-որ մի բան կարող է փոխել, քանի որ կար կայուն զարգացող հարաբերություն: Մենք տեսանք, որ Վրաստանը շնորհավորում էր Հայաստանին, ԵՄ-ի հետ ստորագրված փաստաթուղթը դրական էր  գնահատում, սակայն ելույթներից պետք է հասկանալ, որ շեշտվում էր Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցությունը: Մեզ այդ կողմից են ընկալում»,-ասաց նա:

Խոսելով Վրաստանի վարչապետի այն հայտարարության մասին, որ ֆորսմաժորային դեպքերում Հայաստանը կարող է օգտվել Աբխազիայի և Հարավային Օսիայի տրանսպորտային միջանցքներից` ապրանքները Ռուսաստան հասցնելու համար, նշեց, որ դա լավ հնարավորություն կլինի:

«Վստահ եմ` ՀՀ նախագահի այցի ընթացքում այս հարցը քննարկված կլինի: Եթե Վրաստանի վարչապետի ասածն իրականություն դառնա, հատուկ դեպքերում Հայաստանը կդիմի Վրաստանին, և թույլտվության դեպքում, հայկական բեռները կարող են տեղափոխվել տրանսկովկասյան ճանապարհով դեպի Ռուսաստան»,-ասաց նա:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ դեկտեմբերի 25-ին պաշտոնական այցով մեկնել է Վրաստան:Կայացել է երկու երկրների նախագահների առանձնազրույցը, որին հաջորդել են ընդլայնված կազմով հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:
Բանակցությունների արդյունքները նախագահներ Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով: Նախագահ Սարգսյանը հանդիպել է նաև Վրաստանի վարչապետի հետ:

loading...
Депутат в шелках и миллиардных долгах Данные ЦАМТО ошибочны- у Армении есть “Искандер” и “БУК” Министр обороны доложил президенту о старте новой программы социальной помощи семьям погибших или ставших инвалидами военнослужащих Карен Карапетян подчеркнул важность проектов, направленных на качественные изменения в сфере ИТТ Саакашвили уходит с поста губернатора Одесской области, виной тому – Порошенко Телеканал «Россия»: Россия и Армения ведут честную игру КРОУ склонна к снижению тарифа на электроэнергию Республиканская партия Армении не пойдет на кардинальные изменения во внешней или внутренней политике Виталий Баласанян назначен секретарем Совбеза НКР Для необеспеченных слоев населения тариф на газ составил 100 драмов Обновление ОДКБ идет на пользу Армении Президент потребовал постоянного внимания к регулированию дорожного движения "Газпром Армения" представила основные цели и факторы изменения газовых тарифов Азербайджан применил на линии соприкосновения гранатометы Армения – единственная в мире страна, где «воров в законе» не сажают – российская пресса «Газпром Армения» обратится в КРОУ по вопросу о пересмотре газовых тарифов Азербайджан более 55 раз нарушил режим перемирия Новая книга о Карсе и необходимости переосмыслить идею независимости Первопрестольный Эчмиадзин хотел бы видеть на престоле Константинопольского патриарха епископа Саака Машаляна Российские и сирийские ПВО выдворили турок из воздушного пространства Сирии Китайский М20 не может стать реальным конкурентом «Искандера»: его качество сомнительно Согласится ли Гагик Царукян возглавить новую партию? Новое кадровое назначение: главу ГСБПП Армена Айрапетяна сменит Ишхан Карапетян В приграничном Кохбе освящена новая церковь Сурб Григор Лусаворич Тема карабахского урегулирования уже давно не обсуждается в ходе встреч президентов (видео)
Сегодня За неделю За месяц
website by Sargssyan