Երևան, 18.Հունիս.2018,
--
:
--
,

Նախկին ավագ դատախազի կողմից կաշառք ստանալու քրգործի նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ

 


ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության նախկին ավագ դատախազը միջնորդի միջոցով ստացել է առանձնապես խոշոր չափերով` 9000 ԱՄՆ դոլար կաշառք: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, դեռևս 09.06.2012թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել փաստաթղթեր կեղծելու, խաբեությամբ ուրիշի գույքը հափշտակելու և դատախազի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքերի առթիվ: Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Սերգեյ Ափոյանը վարկային կազմակերպությունից 40.000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու նպատակով հիշյալ կազմակերպություն է ներկայացրել կեղծ փաստաթղթեր, սակայն որոշ ժամանակ անց դրանց կեղծ լինելու հանգամանքը բացահայտվել է, որի կապակցությամբ հաղորդում է ուղարկվել դատախազություն:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանը, ստացված հաղորդման ստուգման արդյունքում պարզելով, որ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ գույքի հափշտակությունը կազմակերպել է Սերգեյ Ափոյանը, վերջինիս քրեական պատասխանատվությունից ազատելու և հաղորդմանն օրենքով սահմանված կարգով ընթացք չտալու համար միջնորդ Արթուր Ղուկասյանի միջոցով Ս. Ափոյանից պահանջել և 2012 թվականի սեպտեմբերի 3-ին ու 4-ին ստացել է համապատասխանաբար 8.000 և 1.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Վերը նշված հանցագործությունը կատարելու` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար Խ. Բաղդասարյանը 10.09.2012թ.-ին ներգրավվել է որպես մեղադրյալ, սակայն քննությունից թաքնվելու հիմքով վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նույն օրը դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որից հետո նշված քրեական գործով վարույթը կասեցվել է մինչև հետախուզվող մեղադրյալի հայտնաբերումը:

31.08.2017թ.-ին Խ. Բաղդասարյանը հայտնաբերվել է Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից և 24.11.2017թ.-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից տեղափոխվել Հայաստան: Նույն օրը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում որոշում է կայացվել  հետախուզվողին հայտնաբերելու հիմքով քրեական գործի վարույթը վերսկսելու մասին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: 25.11.2017թ.-ին նախկին ավագ դատախազի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից վերահաստատվել է:

Խաչատուր Բաղդասարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

loading...
Մանվել Գրիգորյանի պաշտպանը դադարել է նրան իրավաբանական օգնություն տրամադրելը Փաշինյանը հրապարակել է գեներալ Մանվելի առանձնատնից գտնված՝ զինվորին ուղղված նամակներից մեկը Խնդիրն այլևս բացառապես իրավական դաշտում է. Աշոտյանը Մանվել Գրիգորյանի մասին ԱԱԾ բացահայտումների վերաբերյալ Օրինականությունն այլընտրանք չի ունենալու. Տիգրան Ավինյան Լիսկան լքո՞ւմ է Հայաստանը Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական տվեց Իսպանիայում փրկարարները ավելի քան 900 փախստականի կյանք են փրկել Աշխարհի 5-ակի չեմպիոն Բրազիլիան չհաղթեց Շվեյցարիային. E խումբ «Դոն Պիպո»-ի քրգործով ձերբակալվել են ևս 4 անձինք՝ ՌԴ քաղաքացիներ. ԱԱԾ ԱԱԾ-ն հրապարակել է, թե Մանվել Գրիգորյանին պատկանող տարբեր շինություններից որքան ռազմամթերք է հայտնաբերվել Կալիֆորնիայում վերականգնել են էֆթանազիան Լևոն Արոնյանը 5-րդն է «Grand chess tour»-ում Մունդիալ-2018. օրվա հանդիպումները Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի գլխավորությամբ ՊԲ շտաբում տեղի է ունեցել խորհրդակցություն Մահացել է Իգոր Մուրադյանը Իտալիայի պետական պարտքը հասել Է պատմական առավելագույնին՝ 2,311 տրլն եվրոյի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Մոսկվա ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարեց Չինաստանից ներկրվող ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին Մխիթարյանը մասնակցեց MickiToy խաղալիքի շնորհանդեսին Մենք արժանի էինք հաղթանակի. Մեսսի Էջմիածնում իրավիճակը սպառնում է վերածվել անվերահսկելիի. քաղաքապետի բաց նամակը Փաշինյանին ՀՀԿ. Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը տեղի է ունեցել պատգամավորի անձեռնմխելիության ընթացակարգերի խախտմամբ Շարմազանովն ու Բաղդասարյանն ԱԱԾ-ում տեսակցում են ձերբակալված Մանվել Գրիգորյանին Մանվել Գրիգորյանը և Դոն Պիպոն ձերբակալվել են․ ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացնում Էջմիածնում կատարված գործողություններից
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan