Երևան, 24.Մայիս.2018,
--
:
--
,

Մեկնարկել է Աշխաբադ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով առաջին կանոնավոր չվերթը

Հայաստանի Հանրապետությունում Turkmenistan Airlines ավիաընկերությունը, առաջինն օգտագործելով օդի 5-րդ ազատությունը, դեկտեմբերի 27-ին, առաջին կանոնավոր չվերթն է իրականացրել Աշխաբադից Երևան, որտեղից էլ թռիչքը պետք է շարունակվի երրորդ երկրի՝ Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք:  Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

Նախ, գործող ավանդույթի համաձայն և ի նշան անվտանգ թռիչքների, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օդանավն անցել է ջրային կամարի տակով, այնուհետև աղ ու հացով դիմավորել են առաջին կանոնավոր չվերթով Հայաստան ժամանած Թուրքմենհովայոլլարիի ծառայության (Թուրքմենստանի ավիացիոն իշխանություն) պետի տեղակալ Դուրդիև Սուլեյման Դուրդիևիչի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, գործընկերներին շնորհավորելով չվերթի բացման կապակցությամբ, նշել է, որ ցանկացած նոր չվերթ դեպի Հայաստան, միանշանակ, դրական երևույթ է և հավելել, որ Աշխաբադ Երևան չվերթը եղել է պահանջված, բազմիցս քննարկված և բանակցված:

Թուրքմենհովայոլլարիի ծառայության պետի տեղակալը ևս, խոսելով չվերթի մասին, նշել է, որ այն երկար և սպասված էր: Դուրդիև Սուլեյման Դուրդիևիչը, շնորհավորելով չվերթի մեկնարկի կապակցությամբ, ցանկացել է, որպեսզի այն երկարատև լինի:

Տեղեկացնենք, որ Աշխաբադ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի: Առաջին կանոնավոր չվերթով Հայաստան է ժամանել 96 ուղևոր:

loading...
Լեհ գրող Օլգա Տոկարչուկը դարձել Է Միջազգային Բուքերյան մրցանակի դափնեկիր Իսրայելն աշխարհում առաջինն Է F-35-ը կիրառել մարտում Հրապարակվել Է Սպիտակ ծովում «Բուլավա» հրթիռների արձակման տեսագրությունը Նյու Յորքի ֆոնդային սակարանն առաջին անգամ կին կգլխավորի Ալեքսանդր Եսայանը կշարունակի զբաղեցնել ԻՏՁՄ նախագահի պաշտոնը Վախճանվել Է գրող Ֆիլիպ Ռոթը. The New York Times Միհրան Պողոսյանն անդրադարձել է ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու գործով իր օգնականի ձերբակալմանը Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը կհետաձգվի Վահրամ Բաղդասարյանի առաջարկը պատգամավորների միջև բանավեճի առիթ դարձավ Հորդորում և պահանջում եմ դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր գործողությունները. Փաշինյան Արայիկ Հարությունյանը կմասնակցի Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների կրթության նախարարների գագաթաժողովին Եվրոպացի դպրոցականներին կարող են պարտավորեցնել երկու օտար լեզու սովորել Армянин создал в городе Плиска музей кириллицы Վարորդներին չեն տուգանի տեսախցիկների ֆիքսած որոշ խախտումների դեպքում. ոստիկանություն Մարտական դիրքում ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել. կատարվում է քննություն ԱԺ նիստ. նոր կառավարության անդամներն առաջին անգամ կպատասխանեն պատգամավորների հարցերին Շառլ Ազնավուրը հունիսի 30-ին կվերսկսի համաշխարհային շրջագայությունը. AFP Ուկրաինացի գիտնականները Կիեւի հայ համայնքի պատմության նոր էջեր են բացահայտել ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը Հանձնարարելու եմ ստուգումներ սկսել մետաղական հանքերում. Փաշինյան Ալեն Սիմոնյանը վայր է դրել պատգամավորական մանդատը Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի նամակը Նիկոլ Փաշինյանին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan