Երևան, 21.Հուլիս.2018,
--
:
--
,

Սերժ Սարգսյանը շարունակելու է լինել իշխող կուսակցության առաջնորդը. Շարմազանովը չի շտապում բացել փակագծերը

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է հարցին, թե 2018թ. նախագահի լիազորությունների ավարտից հետո որտեղ է շարունակելու իր գործունեությունը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ այդ հարցը իշխող կոալիցիան դեռ չի քննարկել:

«2018 թվականը կգա` բարին հետը: Կքննարկենք, կպատասխանենք: Պարոն Նախագահը իր վերջին հարցազրույցում բոլոր հարցերին շատ ուղիղ և հստակ պատասխանը տվել է: Նա խոսել է Հայաստանի բոլոր մարտահրավերների մասին, նաև ասել է, թե ինչ է լինելու 2018թ.: Իսկ ի՞նչ է լինելու. ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ շարունակելու է կառավարել մինչև 2022թ.: Թե ով որտեղ է աշխատելու, ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կհավաքվեն, կքննարկեն, կասեն: Դեռ չենք հավաքվել, չենք քննարկել: Հենց հավաքվենք, քննարկենք, ես ձեզ կասեմ»,- նշեց Շարմազանովը:

Հարցին, ինքն ուզո՞ւմ է, որպեսզի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը 2018թ.զբաղեցնի վարչապետի պաշտոնը, Շարմազանովը պատասխանեց. «Ուզելը քաղաքական կատեգորիա չէ: Բայց ես կարծում եմ, որ Հայաստանում գործող պետական քաղաքական գործիչներից ես չեմ ճանաչում երկրորդ գործիչ, որը կարողանա ավելի արդյունավետ իրականացնել արտաքին և անվտանգային մարտահրավերներին դիմակայելու և ճիշտ լուծումներ տալու աշխատանքը, քան Նախագահ Սերժ Սարգսյանը»:

ՀՀ ԱԺ փոխխոսնակը համաձայն չէ հնչող կարծիքների հետ, թե անփոխարինելի մարդիկ չկան: «Եթե մարդիկ գտնում են, որ անփոխարինելի մարդիկ չկան, ես այդ կարծիքին չեմ: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ոլորտում կան անփոխարինելի մարդիկ. կան անփոխարինելի լրագրողներ, նկարիչներ, մարզիկներ, քաղաքական գործիչներ: Ինձ համար, օրինակ, Վահան Հովհաննիսյան քաղաքական գործիչն անփոխարինելի է, և մենք նրա կարիքն ունենք»,- ասաց Շարմազանովը:

Նա հավելեց, որ ՀՀԿ յուրաքանչյուր անդամի համար պատիվ է լինել մի կուսակցության ներկայացուցիչ, որի հրամանատարը Սերժ Սարգսյանն է: «Ինձ համար կրկնակի պատիվ է լինել հայրենիքի զինվոր, պետության զինվոր, որը ղեկավարում է Սերժ Սարգսյանը: Ես նրա ղեկավարած քաղաքական թիմի անդամ եմ, և շնորհակալ եմ պարոն նախագահին, որ կարող եմ իմ մի փոքր ներդրումն ունենալ պետականաշինության գործում»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը նշեց, որ Սերժ Սարգսյանը շարունակելու է լինել իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդը: «Մեր կուսակցությունում կա մեկ լիդեր: Ես բոլորին շատ սիրում և հարգում եմ, բայց կարծում եմ օբյեկտիվորեն այդպես է բոլորի համար: Թե Կարեն Կարապետյանի, թե իմ, թե Վիգեն Սարգսյանի, թե Տարոն Մարգարյանի և մնացածի համար մեր կուսակցության լիդերը Սերժ Սարգսյանն է: Իսկ թե 2018թ. նա ո՞ր պաշտոնում կլինի, կլինի՞, թե չի լինի, 2018 թվականը կգա, մենք կքննարկենք, ինչպես մեր երկրի համար ավելի արդյունավետ կլինի, այնպես էլ կորոշենք»,- եզրափակեց Շարմազանովը:

2018թ․ ապրիլից, երբ կավարտվեն ՀՀ գործող նախագահի լիազորությունները, Հայաստանն անցում կկատարի կառավարման լիարժեք խորհրդարանական համակարգի։ Մինչ այդ խորհրդարանը պետք է վարչապետ ընտրի։ Վարչապետի թեկնածու կարող են ներկայացնել խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը։ Խորհրդարանում վարչապետի ընտրությունն անցկացվում է անվանական քվեարկությամբ: Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին:

loading...
Թուրքիայի քեմալական կուսակցության ազատազրկված պատգամավորը հացադուլ է սկսել Որակյալ կահույքի արտադրություն ու մատչելի գներ․սա «Ավելինո»-ն է Մուշավան թաղամասի հրդեհը մարվել է. դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարարը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Փաշինյանն օգտակար է համարում Տեր-Պետրոսյանի հետ զրույցը և չի բացառում մյուս նախագահների հետ հանդիպելու հնարավորությունը Ռուսաստանն ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը տարածաշրջանում. Փաշինյան Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ գործարարներ չեն լինի. Փաշինյան «Ադրբեջանցիները վախենում են ճշմարտությունից». սպառնալիքներ ստացող հայազգի բլոգերը տեսանյութ է հրապարակել Երևանից (տեսանյութ) 2021-ից ընդերքօգտագործողները բնապահպանական հարկ են վճարելու թափոնների տեղադրման կամ պահման համար «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ Արարատ Միրզոյանն ԱՄՆ կոնգրեսականին հայտնել է Հայաստանում մինչև ապրիլ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին «Դարաշրջանն» ու «Դվին 2018»-ը մշակութային Հայաստանում Պետությունը մշակույթին պիտի խանգարի, չխանգարի, օգնի, անտեսի, վերահսկի. կարծիքներ հանդիպում-քննարկումից Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել Բելառուսական անձնագրով հայն այցելել է Ադրբեջան ու հասել ծնողների տուն. Լապշինը հրապարակել է տեսանյութ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan