Երևան, 20.Ապրիլ.2018,
--
:
--
,

Հայաստանը եվրոպական մի շարք երկրներում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց կսկսի

Հայաստանը 2018թ. եվրոպական մի շարք երկրներում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու գործընթաց կսկսի: «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «2018թ. մենք այդ գործընթացը սկսելու ենք եվրոպական առնվազն 2-3 երկրում: Չեմ կարող ասել, որ հենց 2018թ. դա միանգամից հաջող ավարտ կունենա, բայց գործընթացը պետք է սկսվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Շարմազանովը:

Նա հավելեց, որ գործընթացը պետք է սկսվի մի հարցի հետ կապված, որի մասին խոսել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի գագաթնաժողովում: «2018թ. ցեղասպանությունների դատապարտման ՄԱԿ-ի կոնվենցիայի 70-ամյակն է: Եվ այդ կոնվենցիայի ընդունման հիմքում Ռաֆայել Լենկինը դրել էր genocide տերմինը, որի հիմքում ընկած էր Հայոց ցեղասպանությունը: Այդ կոնվենցիայի 70-ամյակը պետք է համախմբի բոլոր պետություններին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր կազմակերպություններին` հանուն ժողովրդավարության, հանուն մարդու իրավունքների պաշտպանության և ընդդեմ ցեղասպանության երևույթի: Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի թե Հայոց ցեղասպանությունը, թե 20-րդ դարում իրականացված մյուս ցեղասպանությունները ունենան հստակ պատիժ»,- եզրափակեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առումով դրական է համարում նաև անցնող տարին: Նա հիշեցրեց, որ այս տարվա ապրիլի 24-ին Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատը միաձայն ընդունեց բանաձև, որում դատապարտում էր Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը: Նրա գնահատմամբ` սա աննախադեպ հաջողություն է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Չեխիայի խորհրդարանի ղեկավարությունը, Չեխիան ավանդական ջերմ հարաբերությունների ունեին Թուրքիայի հետ: «Սակայն թե մեր դեսպանի, թե մեր արտգործնախարարի, թե պատգամավորների և մեր բարեկամության խմբի համեստ կարողությունների շնորհիվ մենք կարողացանք հասնել նրան, որ Չեխիան ճանաչեց ու դատապարտեց Հայոց ցեղասպանությունը»,- նշեց նա:

loading...
ԱՄՆ-ում թերթաքարային նավթի հանույթը կաճի օրական մինչեւ 6,99 մլն բարել Ֆրանսիայում 63 հազար եվրոյով վաճառել են Պուտինին պատկանած գրիչը. Parisien Կուստուրիցան «աննախադեպ Էքսպերիմենտ» Է իրականացնելու իր ապագա ֆիլմում «Ցավալի է, որ չսիրվեցաք, բայց ո՞վ է մեղավոր»․ Արսինե Խանջյան Դամասկոսի մերձակա Դումեյրից սկսվել Է «Ջեյշ ալ Իսլամի» զինյալների դուրսբերումը ՀՀ երրորդ նախագահի բնակարանային խնդիրը լուծելու պահը չէ. Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ կառավարության նիստի ժամանակ Արեւմտյան Ղութայում զինադադար Է ձեռք բերվել, զինյալները կհեռանան երեք արվարձաններից. Al Mayadeen Հենրիխ Մխիթարյանը սկսել է մարզվել Առճակատման տանող դիմակայությունը փակուղի է. ՀՅԴ ԳՄ-ն հայտարարություն է տարածել բողոքի զանգվածային ակցիաների վերաբերյալ Հանրահավաք. օր 7-րդ Սա նոր Հայաստանի առաջին շաբաթն է, և ինչ էլ տեղի ունենա, հուսալքությունը վերացել է. Սերժ Թանկյան Ծեծի ենթարկված լրագրողը մանրամասներ է ներկայացնում միջադեպի վերաբերյալ. (տեսանյութ) ՀՀ նախագահի հրամանագրերով երեք նախարարներ են նշանակվել Հրապարակվել են լրագրող Տիրայր Մուրադյանին ծեծի ենթարկած անձանց լուսանկարները Ոստիկանությունը Նիկոլ Փաշինյանին, Դավիթ Սանասարյանին և հավաքի մյուս կազմակերպիչներին ուղղված հայտարարություն է տարածել Ղրղզստանի նախագահը պաշտոնաթող արեց կառավարությանը ՀՀ վարչապետը նոր մամուլի քարտուղար ունի Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետի օգնականների է նշանակել Լատվիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Էրդողանը նախագահական ընտրություններում կին մրցակից կունենա. Աքշեները կառաջադրի իր թեկնածությունը «Բարոյական չափանիշներն այսպիսի դեպքերում ընդհանրապես չեն գործում». Ժաննա Ալեքսանյան Սամվել Մարտիրոսյան. «Գործընթացներն ավելի շատ «օֆլայնային» են, քան սոցցանցային»
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan