Ереван, 19.Октябрь.2018,
--
:
--
,

Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են արդյունաբերության ոլորտում փոխգործակցության հեռանկարները

 ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 25-ին Մոսկվայում հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ: Հանդիպման ընթացքում Սուրեն Կարայանը և Դենիս Մանտուրովը քննարկել են երկու կողմերի առաջարկությունները և հարցադրումները ընթացիկ երկկողմ ծրագրերի վերաբերյալ, որոնք առնչվում են արդյունաբերական կոոպերացիային և Հայաստանի արդյունաբերության մեջ ներդրումներին՝ մասնավորապես էլեկտրատեխնիկայի և ակնագործության ոլորտում:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից, նախարար Կարայանը Դենիս Մանտուրովին առաջարկել է ընդլայնել ռուսաստանյան արդյունաբերական ձեռնարկությունների ներկայացվածությունը Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում։ Ի պատասխան, Դենիս Մանտուրովը հայտնել է հայ գործընկերոջը, որ ռուսաստանյան կորպորացիաները հետաքրքրված են գործունեություն ծավալելու Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում։

Զրույցի ժամանակ Դենիս Մանտուրովը բարձր է գնահատել Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովում ընդունված որոշումները, ինչպես նաև նշել  երկկողմ շփումների ավելացման հանգամանքը:

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են 2017 թվականին փոխգործակցության ընթացքում երկու երկրների առևտրատնտեսական ցուցանիշների աճը։

ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարը Սուրեն Կարայանի հետ քննարկել է նաև հայ-ռուսական համատեղ ներդրումային ֆոնդի աշխատանքների ակտիվացմանն առնչվող հարցեր: Նախարարները հանձնարարականներ են տվել համապատասխան ստորաբաժանումներն։

Նախարար Կարայանի առաջարկով որոշվել է նաև ստեղծել արդյունաբերության ոլորտում փոխգործակցության համատեղ աշխատանքային խումբ։ Կողմերը պայմանավորվել են խմբի առաջին հանդիպումն անցկացնել 2018 թվականի սկզբին։ Աշխատանքային խումբը մասնավորապես կուսումնասիրի դեպի երրորդ երկրներ համատեղ արտահանման հեռանկարները և կոնկրետ արդյունաբերական ծրագրերը։

loading...
Депутат в шелках и миллиардных долгах Данные ЦАМТО ошибочны- у Армении есть “Искандер” и “БУК” Министр обороны доложил президенту о старте новой программы социальной помощи семьям погибших или ставших инвалидами военнослужащих Карен Карапетян подчеркнул важность проектов, направленных на качественные изменения в сфере ИТТ Саакашвили уходит с поста губернатора Одесской области, виной тому – Порошенко Телеканал «Россия»: Россия и Армения ведут честную игру КРОУ склонна к снижению тарифа на электроэнергию Республиканская партия Армении не пойдет на кардинальные изменения во внешней или внутренней политике Виталий Баласанян назначен секретарем Совбеза НКР Для необеспеченных слоев населения тариф на газ составил 100 драмов Обновление ОДКБ идет на пользу Армении Президент потребовал постоянного внимания к регулированию дорожного движения "Газпром Армения" представила основные цели и факторы изменения газовых тарифов Азербайджан применил на линии соприкосновения гранатометы Армения – единственная в мире страна, где «воров в законе» не сажают – российская пресса «Газпром Армения» обратится в КРОУ по вопросу о пересмотре газовых тарифов Азербайджан более 55 раз нарушил режим перемирия Новая книга о Карсе и необходимости переосмыслить идею независимости Первопрестольный Эчмиадзин хотел бы видеть на престоле Константинопольского патриарха епископа Саака Машаляна Российские и сирийские ПВО выдворили турок из воздушного пространства Сирии Китайский М20 не может стать реальным конкурентом «Искандера»: его качество сомнительно Согласится ли Гагик Царукян возглавить новую партию? Новое кадровое назначение: главу ГСБПП Армена Айрапетяна сменит Ишхан Карапетян В приграничном Кохбе освящена новая церковь Сурб Григор Лусаворич Тема карабахского урегулирования уже давно не обсуждается в ходе встреч президентов (видео)
Сегодня За неделю За месяц
website by Sargssyan