Yerevan, 20.April.2018,
--
:
--
,

Թբիլիսիում պահպանվել է Հովհաննես Թումանյանի շունչը. Թումանյանի տուն- գիտական կենտրոնում պարբերաբար կազմակերպվում են գրական քննարկումներ

 


Թբիլիսիում ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տունը Թումանյանի տուն-գիտական, մշակութային կենտրոնի վերածելու հիմնական նպատակն է վերականգնել տան բարի ավանդույթները, որը եղել է սիրո և բարեկամության օջախ: Թբիլիսիում Թումանյանի տուն-գիտական, մշակութային կենտրոնը բացվել է 2017 թ. օգոստոսի 5-ին և այդ պահից ի վեր այնտեղ կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ, ցուցահանդեսներ, գրական քննարկումներ և շնորհանդեսներ, ինչպես եղել է նախկինում Հովհաննես Թումանյանի տանը:

Կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը նշում է, որ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի՝ Թբիլիսիում գտնվող տունը եղել է ոչ միայն Թումանյան ընտանիքի օջախը, այլև կարևոր հասարակական, գրական, մշակութային օջախ ողջ Անդրկովկասի համար: Այդ տան մշտական հյուրերն են եղել Ղազարոս Աղայանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Իոսեբ Գրիշաշվիլին, Տիցիան Տաբիձեն, Նիկողայոս Մառը, Կոմիտասը և այլք: «Մեր առաջնային  նպատակն է վերականգնել Թումանյանի տան բարի ավանդույթները, իսկ  մենք պատմությունից լավ գիտենք, որ այս տունը իսկապես սիրո և բարեկամության օջախ է եղել: Կենտրոնի պաշտոնական բացումից հետո այս կարճ ժամանակահատվածում շատ կարևոր միջոցառումներ են կազմակերպվել ինչպես Թբիլիսիի հայ համայնքի համար, այնպես էլ հայ-վրացական մշակութային կապերի ամրապնդման համար: Մենք կազմակերպել ենք վրացի ճանաչված բանաստեղծուհի, նկարչուհի Բիետա Աբշիլավայի ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը, Թբիլիսիի հայ և վրացի երիտասարդ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսներ, այստեղ շատ հաճախ տեղի են ունենում գրական քննարկումներ, շնորհանդեսներ, ինչպես ժամանակին եղել է Հովհաննես Թումանյանի տանը»,-  պատմեց Հովսեփյանը:

Թբիլիսիի Թումանյանի տուն-գիտական, մշակութային կենտրոնում Հովհաննես Թումանյանի անձնական իրերից մնացել է միայն նրա հայելին. բանաստեղծի մյուս անձնական իրերը նրա ընտանիքի անդամները տեղափոխել են Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարան: «Ամենայն հայոց բանաստեղծի ընտանիքը 30-ական թվականներին նախաձեռնեց Երևանում Թումանյանի թանգարանը բացելու շնորհակալ աշխատանքը, և ես պետք է հպարտությամբ նշեմ, որ այն կառուցվել է իր տան օրինակով: Այսինքն՝ ճարտարապետը մի քանի անգամ Թբիլիսի է եկել, որպեսզի ճշգրտորեն չափագրի այս տունը, իսկ Թումանյանի ընտանիքի անդամները նրա բոլոր իրերը տեղափոխել են Երևան: Այստեղ Թումանյանից պահպանվել է թումանյանաշունչ այս տունը: Մենք Թումանյանի շնչի և ոգու առկայությունը մշտապես զգում ենք այս տանը: Նրա անձնական իրերից տանը մնացել է հայելին, իսկ բուխարին վերականգնվել է այնպես, ինչպես այն եղել է ժամանակին»,- մանրամասնեց կենտրոնի ղեկավարը:

Թբիլիսիում գտնվող տունը, որտեղ ապրել է Հովհաննես Թումանյանը, պատկանել է թիֆլիսահայ մեծահարուստ Հովսեփ Գրիգորի Շանշյանին: Ներկայումս Վրաստանի արխիվներում այդպես էլ պահպանվում է. տան սեփականատերը եղել է Հովսեփ Շանշյանը, ում ազգանվան առաջին տառերն այսօր էլ պահպանվում են տան շքամուտքի դռների վրա: Հովհաննես Թումանյանը վարձակալել է տան երրորդ հարկը, իսկ նրա մահից հետո՝ Խորհրդային իշխանության շրջանում, Թումանյանի ընտանիքը, վախենալով, որ պետությունը կարող է տունը բռնագանձել, ձեռք է բերում փաստաթուղթ այն մասին, որ տունը բռնագանձման ենթակա չէ: Այդ փաստաթուղթը ձեռք է բերվում Վրաստանի համապատասխան մարմինների, Հայաստանի գրողների միության միջնորդությամբ և Ավետիք Իսահակյանի անմիջական օժանդակությամբ: Չնայած այդ փաստաթղթին՝ 30-ականներին այդ տունը կիսվում է. դրա մի հատվածում բնակեցվում է մի ընտանիք, որը տարհանվում է 50-ականներին, և այդ մասում բացվում է Թբիլիսիի՝ Թումանյանի անվան թիվ 13 քաղաքային գրադարանը: ԽՍՀՄ փլուզման տարիներին Թբիլիսիի քաղաքապետարանը, պատճառաբանելով, որ գրադարանը չի արդարացնում իրեն, վաճառում է գրադարանային հատվածը մասնավոր սեփականության: «Հենց այս տարիներին է, որ Թումանյանի տունը դառնում է համայն հայության մտահոգության առարկան: Այս ժամանակ սկիզբ առավ շնորհակալ աշխատանք՝ Թումանյանի տունը հայությանը վերադարձնելու հետ կապված: Այս աշխատանքի նախաձեռնողներից առաջինը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էր: Գրադարանային հատվածը երջանկահիշատակ Լևոն Անանյանի աջակցությամբ ձեռք է բերվում Գյումրիի նախկին քաղաքապետ, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Ղուկասյանի միջոցով, իսկ երկրորդ հատվածը, որտեղ ապրում էր Հովհաննես Թումանյանի ծոռնուհին, ձեռք բերվեց IDEA հիմնադրամի ղեկավար Ռուբեն Վարդանյանի միջոցներով: Տունը շատ վատ վիճակում էր, քանի որ հին էր, և այն վերականգնելու համար մեծ աշխատանք էր պահանջվում: Վերականգման, վերանորոգման աշխատանքներում մեզ օգնել է «Ջինիշյան» հիմնադրամը, IDEA  հիմնադրամը և վիրահայոց թեմը»,- պատմեց Գիսանե Հովսեփյանը:

Թբիլիսիում Թումանյանի տուն-գիտական, մշակութային կենտրոնը գտնվում է Ամաղլեբա փողոցում: Ամենայն հայոց բանաստեղծն ընտանիքի հետ 1909 թ. տեղափոխվել է Թբիլիսիի Ամաղլեբա փողոցի թիվ 18 տան երրորդ հարկի բնակարան, որտեղ էլ Հովհաննես Թումանյանն ապրել է մինչև կյանքի վերջ:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan