Yerevan, 23.October.2018,
--
:
--
,

Թեհրանում պարսկերեն լույս է տեսել Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» վեպը

 Անցած շաբաթ Թեհրանում մեծ տպաքանակով լույս է տեսել գրող Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» վեպը: Այն Հայաստանում համարվում է ամենավաճառվող բեսթսելլերներից մեկը (տպագրվել է 2013թ., վերահրատարակվել 2014, 2015, 2017թթ., ընդհանուր՝ 10.000 տպաքանակով):

Գիրքը թարգմանել է պարսկահայ հայտնի թարգմանիչ Անդրանիկ Խեչումյանը: «Մենակը» վեպը հեղինակի պարսկերեն թարգմանված երկրորդ գիրքն է: Առաջինը «Ռեզիդենտը» վեպն է, որը թարգմանել է պարսիկ դիվանագետ Հոսեյն Թաբաթաբայը 2015 թվականին: Ընթերցողների պահանջով Թեհրանում այն մեծ տպաքանակով վերահրատարակվել է 2016 և 2017 թ.թ.:            

Պարսիկ հանրահայտ կինոռեժիսոր Բեհրուզ Աֆղամին, պարսկերեն ընթերցելով վեպը, որոշել է բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմ նկարահանել:            

Բ. Աֆղամին ժամանել է Երևան և պայմանավորվածություններ ձեռք բերել վեպի հեղինակի հետ: Ֆիլմը կլինի 12 մասից: Սցենարի հեղինակը Աշոտ Աղաբաբյանն է: Ֆիլմի ստեղծագործական խումբն արդեն աշխատում է: Բազմասերիանոցի առաջին երեք մասի սցենարն արդեն գրվել է և ուղարկվել Թեհրան:            

Սա առաջին դեպքն է, երբ հայ ժամանակակից գրողի վեպը ֆիլմի է վերածում արտերկրի հանրահայտ կինոռեժիսորը:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan