Երևան, 24.Ապրիլ.2018,
--
:
--
,

Առողջապահության բարելավում Արցախի համար` Թուֆենկյան հիմնադրամը Քաշաթաղում կլինիկա է վերանորոգել



Դեկտեմբերի 25, Ստեփանակերտ - Ազատագրված Քաշաթաղի գյուղերից մեկում` Իշխանաձորում, ամիսներ տևած վերանորոգման աշխատանքներից հետո այսօր վերաբացվեց տեղի կլինիկան: Բացման արարողությանը մասնակցեցին Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը, ինչպես նաև Արցախի առողջապահության նախարարության, Բերձորի հիվանդանոցի և Իշխանաձորի համայնքի ներկայացուցիչները:
 
Թուֆենկյան հիմնադրամի կողմից 2004-2006թթ. կառուցված կլինիկան Քաշաթաղի հարավում գտնվող 16 հեռավոր գյուղերին բժշկական ծառայություններ տրամադրող միակ կառույցն է: Ավելի քան մեկ տասնամյակ գործելուց հետո կլինիկան հրատապ վերանորոգման և բարեկարգման կարիք ուներ իր ծառայությունները շարունակելու համար:
 
Գիտակցելով այս կառույցի կարևորությունը Իշխանաձորի և ողջ հարավային Քաշաթաղի համար, Թուֆենկյան հիմնադրամը այս տարվա սեպտեմբերին հանձն առավ կլինիկայի վերանորոգումը: Ինչպես հիմնադրամի կողմից Արցախում կատարվող բոլոր շինարարական աշխատանքները, շինության վերանորոգումը վստահվեց տեղացի աշխատողներին:

Կլինիկան վերանորոգվել է ամբողջությամբ, ներառյալ պատերի, հատակի և առաստաղի բարեկարգումը, նոր պատուհանների և դռների տեղադրումը և արտաքին հարդարումը: Արդյունքում ապահովվել է այս առողջապահական կառույցի պահպանումը գալիք տասնամյակների համար:
 
Դիմելով բացման արարողության մասնակիցներին, Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանն ասաց`«Քաշաթաղի վերաբնակեցումը և զարգացումը կարևոր են ոչ միայն այստեղ ապրող մեր հայրենակիցների, այլ նաև ողջ Արցախի և Հայաստանի համար: Մենք պետք է շարունակենք աշխատել միասին այս ազատագրված տարածքներին նոր կյանք հաղորդելու և այստեղ ապրելու նոր հնարավորություններ ստեղծելու համար»:

Կլինիկայի բժշկական անձնակազմը ներկայումս բաղկացած է 6 մասնագետներից, ովքեր առողջապահական ծառայություններ են տրամադրում տարեկան ավելի քան 500 հիվանդների:

Կլինիկայի կողմից տրամադրվող խնամքը Քաշաթաղի համար առաջնային կարևորություն ունի: Ազատագրված այս շրջանի շատ բնակիչների համար բժշկական խնամքը դժվարամատչելի է վատ ճանապարհների և տրանսպորտի պատճառով: Մինչև վերջերս, գյուղերում գործող առողջապահական կառույցներ գրեթե գոյություն չունեին, և հաճախակիորեն հանդիպող այնպիսի դեպքերը, ինչպիսիք են օձի խայթոցները, հանկարծակի հիվանդությունները և անգամ ծննդաբերությունները, կարող էին բերել մահացության:

Իշխանաձորի կլինիկայի կառուցումը, սարքավորումներով զինումը և հետագա վերանորոգումը Թուֆենկյան հիմնադրամի կողմից` Քաշաթաղում առողջապահության բարելավմանն ուղղված ծրագրերից մեկն է: 2005 թ.-ից ի վեր հիմնադրամը կառուցել, կահավորել և սարքավորումներով է զինել հեռավոր համայնքներում, այդ թվում Մշենի և Աղավնատուն գյուղերում գտնվող մի քանի փոքր կլինիկաներ: Բացի այդ, 2008-2010թթ. հիմնադրամի նախաձեռնությամբ Քաշաթաղում գործել է շարժական կլինիկա, որը երկու տարիների ընթացքում բժշկական խնամք է տրամադրել մոտ 2000 անձանց, այդ թվում 597 երեխաների:

Արցախի ազատագրված սահմանամերձ գյուղերում առողջապահական իրավիճակի հետագա զարգացման նպատակով Թուֆենկյան հիմնադրամը 2018թ.-ին նախատեսում է կլինիկա կառուցել հյուսիսային Քաշաթաղի Մոշաթաղ գյուղում, որտեղ բժշկական որևէ ծառայություն ներկայումս հասանելի չէ:

Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի մասին
Հիմնադրամը բացվել է 1999թ. գործարար Ջեյմս Թուֆենկյանի կողմից` նպատակ ունենալով հզորացնել տեղի քաղաքացիների նախաձեռնությունները, աջակցել հասարակության առավել խոցելի խմբերին, նպաստել շրջակա միջավայրի պաշտպանությանը և խթանել սոցիալական արդարությունը Հայաստանում: 2003թ. ի վեր Հիմնադրամը ընդլայնել է իր գործունեության շրջանակը դեպի Լեռնային Ղարաբաղ, որտեղ այն խթանում է վերաբնակեցման և զարգացման ծրագրերի իրականացումը շրջանի ամենախոցելի սահմանային գոտիներում:

www.tufenkianfoundation.org

loading...
Հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը.ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշամալիրից Վիգեն Խաչատրյան. «Շատ կարևոր է, որ իշխանության հենարանը չլինի թաղի խուժանն ու օրինախախտը» Լևոն Շիրինյան. «Ժողովրդի ազգային գիտակցությունը փոխվել է» Էդգար Վարդանյան. «Իշխանությունների բիրտ ու ոչ համարժեք արձագանքը էլ ավելի ամրապնդեց շարժումը» Բազմության քառապատկվելու պատճառը Սերժ Սարգսյանի թույլ տված երկու սխալներն էին Կայացել է Կարապետյան- Մեդվեդև հեռախոսազրույցը «Հայաստանի ժամանակակից պատմութեան մէջ նոր էջ մը կը բացուի» ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Կառավարության հրաժարականը Արծվիկ Մինասյանը, Վահան Մարտիրոսյանը, Լևոն Մկրտչյանը և Հրաչյա Ռոստոմյանը վերանշանակվեցին պաշտոններում Ուղիղ միացում Հանրապետության հրապարակից Քեյթ Միդլթոնը տղա ունեցավ ՔՊ-ն ակցիային միացած զինվորականներին կոչ է արել վերադառնալ իրենց նշանակման վայր Ռուսաստանը եւ Չինաստանը միջազգային կայունության երաշխավորներն են. Լավրով Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը. Սերժ Սարգսյանի հայտարարությունը Կոչ եմ անում խնդիրները լուծել միմիայն խաղաղ ճանապարհով. Մխիթարյանն արձագանքել է հայաստանյան իրադարձություններին Նիկոլ Փաշինյանն ու մյուս պատգամավորներն ազատ արձակվեցին Աշտարակում վիրավորվել է ոստիկանության 3 ծառայող եւ վնասվել 3 ավտոմեքենա Նիկոլ Փաշինյանը գտնվում է Երևանի Ձերբակալվածների պահման վայրում Դիմել եմ գլխավոր դատախազին ԱԺ պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը հետ վերցնելու համար. Կարեն Կարապետյան Վենգերը չի պատրաստվում օգնել «Արսենալին» հաջորդ մարզչի ընտրության հարցում Ցուցարարներին միացան զինվորական համազգեստով երիտասարդներ Ապրիլյան պատերազմի մասնակիցները քայլում են դեպի ԱԺ. ոստիկանությունը փշալարերով փակել է փողոցը Հայաստանի ներքին անկայունությունն ուղիղ ճանապարհ է հարթում հակառակորդի կողմից գործողություններ ձեռնարկելու. Վիգեն Սարգսյան Վիգեն Սարգսյանի ասուլիսը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan