Yerevan, 15.December.2018,
--
:
--
,

Մոսկվայի թանգարանների մեծ մասն անվճար կաշխատի Ամանորի տոներին

 Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի շուրջ 77 թանգարաններ հունվարի 2-ից մինչեւ 7-ն անվճար բաց կլինեն այցելուների համար: Այդ մասին հաղորդվում Է ՌԴ մայրաքաղաքի քաղաքագլխի եւ կառավարության պաշտոնական պորտալում: «Ամանորի տոներին Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի 77 թանգարաններ կաշխատեն անվճար:

Ցանկացողներն առանց տոմս գնելու ամենահետաքրքրական եւ արդիական ցուցահանդեսներ այցելել կկարողանան հունվարի 2-ից մինչեւ 7-ը»,- ասված Է հաղորդագրության մեջ: Նոր Մանեժի այցելուները կկարողանան լինել «Անընդգրկելի Ռյազանովը» ցուցահանդեսում, որը նվիրված Է ռեժիսոր Էլդար Ռյազանովի 90-ամյակին:

Մարինա Ցվետաեւայի թանգարանում կլինի «Որտե՞ղ Է իմ տունը» ցուցահանդեսը՝ նվիրված բանաստեղծուհու 125-ամյակին. ցուցադրանքում կներկայացվեն նրա աշխատանքային տետրերը, գրառումներն ու նոթագրությունները, ապագա ստեղծագործությունների պլաններն ու սեւագրությունները: Թեմատիկ ցուցահանդեսների թվում անվճար կարելի կլինի այցելել «Ձմեռային գեղադիտակ» ցուցադրանք Վիսոցկու տանը Տագանկայում:

Ա.Ն. Սկրյաբինի թանգարանում հունվարի 6-ին կկայանա Ալեքսանդր Սկրյաբինի անվան կրթաթոշակի մրցութային ունկնդրման դափնեկիրների եւ դիպլոմանտների գալա-համերգը՝ նվիրված կոմպոզիտորի ծննդյան օրվա տարեդարձին: Այդ օրերին անվճար բաց թանգարանների թվում են Հնագիտության թանգարանը, Գիլյարովսկու թանգարանա-ցուցահանդեսային կենտրոնը, ԳՈՒԼԱԳ-ի պատմության թանգարանը, Ա.Ս. Պուշկինի հուշաբնակարանը, Ն.Վ. Գոգոլի տունը, Մոսկվայի Ս.Ա. Եսենինի պետական թանգարանը, Նորաձեւության թանգարանը, Վ.Վ. Մայակովսկու պետական թանգարանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan