Yerevan, 21.October.2018,
--
:
--
,

ՀՀ պետբյուջեից գումար հափշտակելու դեպքերի առթիվ հարուցվել են քրգործեր

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության (ՍԱՊԾ) կողմից իրականացված՝ մինչև 2004 թվականն ընկած ժամանակահատվածում «Գյումրու ապակու գործարան» ՓԲԸ-ում թվով 15,  Գյումրու «Նիվա» ՍՊԸ-ի թվով 8 և «Գյումրու թիվ 30 դպրոց» ՊՈԱԿ-ի թվով 9 անձանց աշխատանքային գրքույկներում կատարված գրառումների հավաստիության ստուգման արդյունքում ձեռք են բերվել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ, որոնք սահմանված կարգով ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն: Այս մասին  տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Ստուգման արդյունքների ուսումնասիրման հիման վրա ՀՀ Շիրակի մարզի դատախազության կողմից դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի ոստիկանության համապատասխան բաժիններ՝ նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ: 

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ այդ քաղաքացիների  անվամբ լրացված աշխատանքային գրքույկներում կեղծ տեղեկություններ են ներառվել այն մասին, որ նրանք տարբեր ժամանակահատվածներով և տարբեր հաստիքներով ընդունվել են նշված ընկերութուններ, ապա մի քանի տարվա աշխատանքային ստաժ ձեռք բերելուց հետո տարբեր հիմքերով ազատվել աշխատանքից, ինչի մասին գրառումներում առկա է ստորագրություն և կլոր կնիքի դրոշմ: 

ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ այդ քաղաքացիների մասով հիշյալ ընկերությունների հրամանագրքերում բացակայում են աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման հրամանների հիմքերը՝ հրամանագրքերում վերջինի մասով գրառումներ առկա չեն, այսինքն՝ այդ անձանց անվամբ լրացված՝ իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատանքային գրքույկներում ներառվել են առերևույթ կեղծ տեղեկություններ՝ դրանք հետագայում վերջիներիս կողմից օգտագործելու նպատակով: 

Նյութերի նախապատրաստման ընթքացքում բավարար տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ այդ քաղաքացիներից շատերը, հաստատապես իմանալով, որ իրենց անվամբ լրացված աշխատանքային գրքույկներում ներառվել են ակնհայտ կեղծ տեղեկություններ աշխատավայրի և աշխատաժամանակի վերաբերյալ, գույքային օգուտ ստանալու նպատակով նշված կեղծ փաստաթղթերը ներկայացրել են ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի տարածքային բաժին և մեկ միասնական դիտավորությամբ տարբեր ժամանակահատվածում խաբեությամբ ՀՀ պետական բյուջեից հափշտակել զգալի չափերի գումարներ: 

Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ կեղծելու, որոշ դեպքերում՝ նաև խարդախության հանցագործությունների հատկանիշներ և անհրաժեշտ է կատարել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ դեպքերի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի և 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել են թվով 32 քրեական գործեր, որոնք դատախազի հանձնարարությամբ միացվել են երեք առանձին վարույթներում: 

Քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan