Yerevan, 15.October.2018,
--
:
--
,

Պետության մասնակցությունը արժեթղթերի առաջնային շուկայում կրճատվելու է, փոխարենն աշխուժանալու է երկրորդայինում. նախարար

 

 ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, մատնանշելով իրենց հետագա անելիքները ֆինանսական շուկայում, տեղեկացրեց, որ պետության մասնակցությունը արժեթղթերի առաջնային շուկայում հաճախականությունների տեսանկյունից կկրճատվի, փոխարենն առավել աշխույժ վարքագիծ կդրսևորվի երկրորդային շուկայում: «Աշխարհի տարբեր երկրներում պետությունը համեմատաբար քիչ է հայտնվում  առաջնային շուկայում և ավելի աշխուժություն է դրսևորում երկրորդային շուկայում: Մեզ համար կարևոր է, որ երկրորդային շուկան լինի աշխատունակ, և գնանշումն այնտեղ ճիշտ իրականացվի: Այնպիսի իրավիճակ չլինի, որ պետությունն անընդհատ իրավիճակը տաք պահելու համար կատարի հետգնում կամ այլ ձևաչափով այնտեղ աշխուժություն մտցնի»,- ասաց Վարդան Արամյանը ՀՀ պարտքի կառավարման 2018թ.փոխառությունների ծրագրի ներկայացման և ԵՄ պատվիրակության օժանդակությանը նվիրված միջոցառման ժամանակ:

Նախարարը նշեց, որ աստիճանաբար գնացել են առաջնային շուկայի համար վարքագծի նոր կանոնների սահմանման ճանապարհով, որի արդյունքում այնտեղ դերակատարների փոփոխություն է արձանագրվել: Մասնավորապես, HSBC բանկը դուրս է գալու առաջնային շուկայից, որին փոխարինելու է Հայէկոնոմ բանկը: «Առաջնային շուկայից դուրս մնալը չի նշանակում, որ որևէ բանկի դերակատարությունը փոքրանում է ընդհանուր շուկայի տեսանկյունից, որովհետև նորմալ է, որ բանկն ավելի ակտիվ վարքագիծ սկսի դրսևորել երկրորդային շուկայում»,-ավելացրեց նախարարը:

Վարդան Արամյանի խոսքով` քայլեր են ձեռնարկել առաջնային շուկայում մրցակցությունը խթանելու նպատակով, մասնավորապես հաշվի են առել շուկայի մասնակիցներից եկող ազդակները: «Մրցակցությունն այն կարևոր գործիքն է, որի արդյունքում կարող ենք հասնել արդյունավետության: Մեր առջև մրցակցության համար առկա տեխնիկական խոչընդոտները վերացնելու խնդիր ենք դրել: Այս տարվա մեր քայլերը հենց ուղղված են եղել դրան»,-հավելեց պաշտոնյան:

Նա նշեց նաև, որ Կենտրոնական բանկի հետ առաջիկա տարիներին կմշակեն կապիտալի շուկայի վերաբերյալ ընդհանուր հայեցակարգ:

 

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan