Երևան, 23.Հունվար.2018,
--
:
--
,

Թբիլիսիում կայացել են հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները

 Թբիլիսիում կայացել են երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների վարչությունից, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ողջունել է բարեկամ Հայաստանի Նախագահի գլխավորած պատվիրակությանը Թբիլիսիում՝ ընդգծելով, թե ուրախ է, որ Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարին ավարտվում է Նախագահ Սերժ Սարգսյանի նշանակալի այցով, որը նոր ազդակ կհաղորդի միջպետական հարաբերությունների զարգացմանը և երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը:

Հայաստանի և Վրաստանի նախագահները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել ընթացիկ տարում երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճը, զբոսաշրջության ոլորտում նկատելի առաջընթացը, մի շարք այլ ոլորտներում ևս զարգացող համագործակցությունը՝ միաժամանակ նկատելով, որ փոխգործակցության ներուժը շատ ավելին է, և անհրաժեշտ է այն ամբողջությամբ իրացնելու ուղղությամբ երկուստեք հետևողականորեն շարունակել աշխատանքը:

Նախագահներ Սարգսյանը և Մարգվելաշվիլին կարևորել են նաև տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը՝ տարածաշրջանի երկրների բարեկեցության, տնտեսությունների զարգացման համար բարենպաստ պայմանների ապահովման տեսանկյունից:

Ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ պատվիրակության անդամները ներկայացրել են յուրաքանչյուրն իր ոլորտում համագործակցությունը, իրականացվող համատեղ ծրագրերի ընթացքը, ձեռքբերումներն ու խնդիրները և դրանց լուծման ու փոխգործակցության խորացման ուղղությամբ հանձնարարություններ ստացել նախագահներից:

loading...
Հայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերին դահուկասպորտ մարզաձևում հանդես կգա 3 մասնակցով Յըլդըրըմը մանրամասներ է հայտնել Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների մասին Միջազգային հետախուզման մեջ է գտնվում ՀՀ-ում հափշտակված 163 ավտոմեքենա Սա մեր հաջողության պատմությունն է. Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ ամբիոնից անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրին Թուրքիայի զինուժը ռմբակոծում է Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքները Պուտինը Գրուշկոյին հանեց ՆԱՏՕ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնից ՊԵԿ նախագահը նախանշել է համակարգի գործունեության առաջնահերթությունները ԵԽԽՎ-ի նոր նախագահ է դարձել Միկելե Նիկոլետին «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը կօտարվեն Հայկ Մարտիրոսյանը՝ Հայաստանի շախմատի չեմպիոն Պարտադիր սպանդանոցային մորթի ծրագրով 30-40 հոգի ցանկություն է հայտնել ներդրում կատարել ոլորտում «Ելք»-ի պատգամավորները կմասնակցեն գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումներին «Այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում ներդրումներ անելու համար». Կարեն Կարապետյանի հարցազրույցը «ՌԻԱ Նովոստի»-ին ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին Արմեն Սարգսյանը ՀՅԴ-ի համար ՀՀ նախագահի ընդունելի թեկնածու է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Վահրամ Բաղդասարյանը բավական բարձր է գնահատում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասնագիտական որակները ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները. ներկայացնում է Արփինե Հովհաննիսյանը ՍԱՊԾ պետը վստահ է՝ Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգը թևակոխելու է զարգացման նոր փուլ Մխիթարյանը ծննդյան երեկոն անցկացրել է Ռայոլայի և Պոգբայի հետ «Փադինգթոնի արկածները 2»-ը` բոլոր ժամանակների ամենասիրելի ֆիլմ Ստեղծագործական աշխատանքի ժամանակ ուղեղը գործի Է դնում միանգամից մի քանի հատված Թրամփի առաջին տարվա աշխատանքի հավանության վարկանիշը ամենացածրն է ԱՄՆ-ի վերջին նախագահների շարքում Քաղցկեղի վաղ ախտորոշման նոր տեխնոլոգիա են մշակվել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan