Yerevan, 23.October.2018,
--
:
--
,

Ձայնը մարդու երկրորդ դեմքն է. Սուսաննա Ալեքսանյան

«Արվեստի կանացի պրոֆիլը» նախագծի հյուրն է «Հեռուստա և ռադիո հաղորդավարների դպրոց»-ի հիմնադիր Սուսաննա Ալեքսանյանը` մի կին, ով առաջինն էր, որ Հայաստանում փորձեց տարածել խոսքի մշակույթը, սկսեց մշակել հեռուստահաղորդավարների ձայները, աշխատել եթերի կուլտուրայի վրա: Նա հավատում էր, որ այդ մշակույթը կարելի է լավ հիմքերի վրա դնել Հայաստանում: Այսօր նրան շատ է ցավեցնում հեռուստաեթերի անմխիթար վիճակը, բայց նա դեռ վստահ է, որ արվեստով ձայնը չի կարող չգնահատվել: Նա խոսքն զգալու իր կարողությամբ, ինտուիտիվ ստացել է խոսքի մշակման մի այնպիսի տեխնիկա, որ, ինչպես հետո է պարզվել, չի զիջում միջազգային չափանիշներին: -Տիկին Ալեքսանյան, Ցիցերոնի համար չկար ավելի հիասքանչ բան, քան «խոսքի ուժով հազարավոր մարդկանց իրեն գամելը»: Դուք այսքան տարի է զբաղվում եք խոսքարվեստով. ի՞նչ զգացողություն է դա, երբ քեզ լսում են: -Երբ նոր-նոր սկսել էի խոսքարվեստ դասավանդել ու աշխատել ուսանողների հետ, շատերը հարցնում էին` ինչպես եմ անում, որ ինձ լսում են: Մինչդեռ ես ոչինչ չէի անում, պարզապես շփվում էի` կարևորելով դիմացինիս ու իմ ասելիքը: Գեղեցիկ խոսքն արվեստ է, որին կարելի է հասնել աշխատանքի միջոցով, բայց, անշուշտ, կա նաև որոշակի օժտվածության կարիք: Պետք է սիրել խոսքը, սիրել դիմացինին, խոսել նրա համար, և ոչ թե արագ ասելիքն ասելու և ավարտելու, զգալ խոսքը, ինչի թիվ մեկ նախապայմանը գեղեցիկ, մշակված ձայն ունենալն է: Կարծում եմ` ձայնը մարդու երկրորդ դեմքն է: Միայն ձայնի երանգից դատելով` շատ բան կարելի է ասել մարդու բնավորության մասին: Ձայնը ևս ունակ է տպավորություն գործել: Այն կարող է արարել, ոչնչացնել, ոգեշնչել: -Վոլտերն ասում էր, որ նա, ով ասելիք չունի, միշտ վատ է խոսում: Այսօր փողոցում դժվար է հանդիպել արվեստով խոսող որևէ մեկին… -Շատ դիպուկ է ասված, որ գեղեցիկ խոսելու համար ասելիք է պետք: Կարծում եմ` ոչինչ, որ փողոցում գեղեցիկ չեն խոսում, ձայն չունեն, սա բնական է, քանի որ խոսքն զգալն ու ասելիք ունենալը ամեն մեկին տրված չէ: Սա ավելի լայն խնդիր է: Մեզանում քիչ է սերը, բայց չէ՞ որ պիտի սիրես, որ կարողանաս վերաբերվել խոսքին, քեզ ու դիմացինին: Մինչդեռ այսօր սեր չկա ոչ միայն ասելիքի, այլ հենց հայոց լեզվի հանդեպ: Ագրեսիան շատ է մարդկանց մեջ, իսկ սերը` քիչ: Սա բերում է նրան, որ մարդիկ քիչ են մտածում կամ բոլորովին չեն մտածոմ խոսքի մասին: Իսկ այն ամբիոնները, որտեղից պետք է հնչի գեղեցիկ, վարաքիչ խոսքը` հեռուստատեսությունը, ռադիոն, կորցրել են այդ ֆունկցիան: Մեր հեռուստատեսությունում շատ ցածր է խոսքի մշակույթը: Մինչդեռ մարդիկ ունեն գեղեցիկ խոսքի պրոպագանդայի կարիք: Ծնողներս ինձ պատմում էին, որ իրենց երիտասարդության ժամանակ թատրոն էին գնում` լսելու մշակված ձայներ, զգալու խոսքի էներգիան, բայց այսօր դա էլ չկա: -Ասում են` ինչպիսին մարդկանց կյանքն է, այնպիսին էլ նրանց խոսքն է… -Ամեն դեպքում, իրոք, կեցությունն է որոշում գիտակցությունը: Բայց ես հավատում եմ, որ անկախ սոցիալական վիճակից, յուրաքանչուրս ենթագիտակցորեն կարիք ունենք լսելու գեղեցիկ խոսք, որվհետև դա էսթետիկա է ու դրական էներգիա, առանց որոնց անհնար է: Գեղեցիկի պահանջ ունեն բոլորը: Ցանկության դեպքում այդ գեղեցիկը կարելի է տեսնել յուրաքանչյուրի մեջ: -Իսկ ինչպե՞ս հասնել արվեստով խոսքի: Ինչպե՞ս խոսել այնպես, որ քեզ հնարավոր չլինի չհասկանալ: -Խոսել սիրելով: Խոսել մարդկանց համար, այնպես, որ քեզ լսեն, հասկանան ու ժպտան: Այսօրվա մեր հեռուստաեթերը լցված է այնպիսի լրագրողներով ու հաղորդավարներով, որոնց մեծ մասը պատկերացում չունեն` ինչի համար են իրենք եթերում: Շատերը եթեր են մտնում իրենց «գեղեցիկ» շպարն ու հագուստը ցույց տալու համար: Դե գիտե՞ք` ես այս դեպքում սիրում եմ միխոսք ասել` մեծամտություը ուղիղ համեմատական է հիմարությանը: Պետք է հասկանալ սա: Խոսքի մշակույթին հնարավոր է տիրապետել միայն ինքդ քեզ ու դիմացինին հարգելով: -Երբ շուրթերն անընդհատ ուզում են խոսել, պետք է ուշադրություն դարձնել 5 բանի` ում հետ ես խոսում, ինչի մասին ես խոսում, երբ, որտեղ և ինչպես ես խոսում: Իսկ այսքան շատ խնդիրներ չստեղծելու համար ինչպե՞ս կարելի է պարզապես սովորել նաև լռել արվեստով: -Կարողանալ լռել և լսել` սա մեծ արվեստ է: Ուղղակի անթույլատրելի է խոսել առանց կառավարելու էմոցիաները: Գեղեցիկ է խոսքը, երբ յուրաքանչյուր բառն արտասանելուց առաջ մտածված է և բառը, և արտասանությունը, երբ լեզուն ենթարկվում է խոսողին: -Համաձա՞յն եք, որ խոսքը սիրային պատմության նման է: Սկսել այն կարող է ցանկացած հիմար, իսկ ավարտելու համար վարպետ է պետք: -Երբ ասելիք ունես, միտք, ենթադրվում է, որ այն ամփոփ է: Եվ պետք է կարողանալ արտահայտել այդ միտքը նույնքան ամփոփ, որքան այն կա` ճիշտ սկսել ու եզրափակել:
loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan