Երևան, 20.Մայիս.2018,
--
:
--
,
Մենք Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի ողբերգությունը կթարգմանենք որպես երջանկություն՝ այսօրվա եւ վաղվա սերունդներին ի պահ. Նիկոլ Փաշինյան Միհրան Հարությունյանն առաջին հաղթանակն է տոնել MMA-ում Պահանջում ենք ՀՖՖ նախագահի և ամբողջ աշխատակազմի հրաժարականը. «Շիրակ» Մեր ոչ այնքան հարուստ առողջապահական բյուջեն այնքան «հարուստ» է, որ… ՀՀ ԱԺ նախագահ Բաբլոյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին ԱՄՆ-ում նորածինների թիվը կրճատվել Է մինչեւ 30 տարվա նվազագույն ցուցանիշ. The Wall Street Journal Հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի «Ինչու են պետությունները ձախողվում» գիրքը լույս կտեսնի հայերեն ԱԱԾ-ն խոստանում է խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց բացահայտում Մահացել է Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա մայրիկը

Ձայնը մարդու երկրորդ դեմքն է. Սուսաննա Ալեքսանյան

«Արվեստի կանացի պրոֆիլը» նախագծի հյուրն է «Հեռուստա և ռադիո հաղորդավարների դպրոց»-ի հիմնադիր Սուսաննա Ալեքսանյանը` մի կին, ով առաջինն էր, որ Հայաստանում փորձեց տարածել խոսքի մշակույթը, սկսեց մշակել հեռուստահաղորդավարների ձայները, աշխատել եթերի կուլտուրայի վրա: Նա հավատում էր, որ այդ մշակույթը կարելի է լավ հիմքերի վրա դնել Հայաստանում: Այսօր նրան շատ է ցավեցնում հեռուստաեթերի անմխիթար վիճակը, բայց նա դեռ վստահ է, որ արվեստով ձայնը չի կարող չգնահատվել: Նա խոսքն զգալու իր կարողությամբ, ինտուիտիվ ստացել է խոսքի մշակման մի այնպիսի տեխնիկա, որ, ինչպես հետո է պարզվել, չի զիջում միջազգային չափանիշներին: -Տիկին Ալեքսանյան, Ցիցերոնի համար չկար ավելի հիասքանչ բան, քան «խոսքի ուժով հազարավոր մարդկանց իրեն գամելը»: Դուք այսքան տարի է զբաղվում եք խոսքարվեստով. ի՞նչ զգացողություն է դա, երբ քեզ լսում են: -Երբ նոր-նոր սկսել էի խոսքարվեստ դասավանդել ու աշխատել ուսանողների հետ, շատերը հարցնում էին` ինչպես եմ անում, որ ինձ լսում են: Մինչդեռ ես ոչինչ չէի անում, պարզապես շփվում էի` կարևորելով դիմացինիս ու իմ ասելիքը: Գեղեցիկ խոսքն արվեստ է, որին կարելի է հասնել աշխատանքի միջոցով, բայց, անշուշտ, կա նաև որոշակի օժտվածության կարիք: Պետք է սիրել խոսքը, սիրել դիմացինին, խոսել նրա համար, և ոչ թե արագ ասելիքն ասելու և ավարտելու, զգալ խոսքը, ինչի թիվ մեկ նախապայմանը գեղեցիկ, մշակված ձայն ունենալն է: Կարծում եմ` ձայնը մարդու երկրորդ դեմքն է: Միայն ձայնի երանգից դատելով` շատ բան կարելի է ասել մարդու բնավորության մասին: Ձայնը ևս ունակ է տպավորություն գործել: Այն կարող է արարել, ոչնչացնել, ոգեշնչել: -Վոլտերն ասում էր, որ նա, ով ասելիք չունի, միշտ վատ է խոսում: Այսօր փողոցում դժվար է հանդիպել արվեստով խոսող որևէ մեկին… -Շատ դիպուկ է ասված, որ գեղեցիկ խոսելու համար ասելիք է պետք: Կարծում եմ` ոչինչ, որ փողոցում գեղեցիկ չեն խոսում, ձայն չունեն, սա բնական է, քանի որ խոսքն զգալն ու ասելիք ունենալը ամեն մեկին տրված չէ: Սա ավելի լայն խնդիր է: Մեզանում քիչ է սերը, բայց չէ՞ որ պիտի սիրես, որ կարողանաս վերաբերվել խոսքին, քեզ ու դիմացինին: Մինչդեռ այսօր սեր չկա ոչ միայն ասելիքի, այլ հենց հայոց լեզվի հանդեպ: Ագրեսիան շատ է մարդկանց մեջ, իսկ սերը` քիչ: Սա բերում է նրան, որ մարդիկ քիչ են մտածում կամ բոլորովին չեն մտածոմ խոսքի մասին: Իսկ այն ամբիոնները, որտեղից պետք է հնչի գեղեցիկ, վարաքիչ խոսքը` հեռուստատեսությունը, ռադիոն, կորցրել են այդ ֆունկցիան: Մեր հեռուստատեսությունում շատ ցածր է խոսքի մշակույթը: Մինչդեռ մարդիկ ունեն գեղեցիկ խոսքի պրոպագանդայի կարիք: Ծնողներս ինձ պատմում էին, որ իրենց երիտասարդության ժամանակ թատրոն էին գնում` լսելու մշակված ձայներ, զգալու խոսքի էներգիան, բայց այսօր դա էլ չկա: -Ասում են` ինչպիսին մարդկանց կյանքն է, այնպիսին էլ նրանց խոսքն է… -Ամեն դեպքում, իրոք, կեցությունն է որոշում գիտակցությունը: Բայց ես հավատում եմ, որ անկախ սոցիալական վիճակից, յուրաքանչուրս ենթագիտակցորեն կարիք ունենք լսելու գեղեցիկ խոսք, որվհետև դա էսթետիկա է ու դրական էներգիա, առանց որոնց անհնար է: Գեղեցիկի պահանջ ունեն բոլորը: Ցանկության դեպքում այդ գեղեցիկը կարելի է տեսնել յուրաքանչյուրի մեջ: -Իսկ ինչպե՞ս հասնել արվեստով խոսքի: Ինչպե՞ս խոսել այնպես, որ քեզ հնարավոր չլինի չհասկանալ: -Խոսել սիրելով: Խոսել մարդկանց համար, այնպես, որ քեզ լսեն, հասկանան ու ժպտան: Այսօրվա մեր հեռուստաեթերը լցված է այնպիսի լրագրողներով ու հաղորդավարներով, որոնց մեծ մասը պատկերացում չունեն` ինչի համար են իրենք եթերում: Շատերը եթեր են մտնում իրենց «գեղեցիկ» շպարն ու հագուստը ցույց տալու համար: Դե գիտե՞ք` ես այս դեպքում սիրում եմ միխոսք ասել` մեծամտություը ուղիղ համեմատական է հիմարությանը: Պետք է հասկանալ սա: Խոսքի մշակույթին հնարավոր է տիրապետել միայն ինքդ քեզ ու դիմացինին հարգելով: -Երբ շուրթերն անընդհատ ուզում են խոսել, պետք է ուշադրություն դարձնել 5 բանի` ում հետ ես խոսում, ինչի մասին ես խոսում, երբ, որտեղ և ինչպես ես խոսում: Իսկ այսքան շատ խնդիրներ չստեղծելու համար ինչպե՞ս կարելի է պարզապես սովորել նաև լռել արվեստով: -Կարողանալ լռել և լսել` սա մեծ արվեստ է: Ուղղակի անթույլատրելի է խոսել առանց կառավարելու էմոցիաները: Գեղեցիկ է խոսքը, երբ յուրաքանչյուր բառն արտասանելուց առաջ մտածված է և բառը, և արտասանությունը, երբ լեզուն ենթարկվում է խոսողին: -Համաձա՞յն եք, որ խոսքը սիրային պատմության նման է: Սկսել այն կարող է ցանկացած հիմար, իսկ ավարտելու համար վարպետ է պետք: -Երբ ասելիք ունես, միտք, ենթադրվում է, որ այն ամփոփ է: Եվ պետք է կարողանալ արտահայտել այդ միտքը նույնքան ամփոփ, որքան այն կա` ճիշտ սկսել ու եզրափակել:
loading...
Մենք Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի ողբերգությունը կթարգմանենք որպես երջանկություն՝ այսօրվա եւ վաղվա սերունդներին ի պահ. Նիկոլ Փաշինյան Միհրան Հարությունյանն առաջին հաղթանակն է տոնել MMA-ում Պահանջում ենք ՀՖՖ նախագահի և ամբողջ աշխատակազմի հրաժարականը. «Շիրակ» Մեր ոչ այնքան հարուստ առողջապահական բյուջեն այնքան «հարուստ» է, որ… ՀՀ ԱԺ նախագահ Բաբլոյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին ԱՄՆ-ում նորածինների թիվը կրճատվել Է մինչեւ 30 տարվա նվազագույն ցուցանիշ. The Wall Street Journal Հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի «Ինչու են պետությունները ձախողվում» գիրքը լույս կտեսնի հայերեն ԱԱԾ-ն խոստանում է խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց բացահայտում Մահացել է Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա մայրիկը Բացահայտվել է երիտասարդի սպանությունը, ում դին հայտնաբերվել էր կապված և այրված. կասկածյալը ձերբակալվել է Արագածոտնի մարզում գործարկվել է հակակարկտային հրթիռային պաշտպանության համակարգը Այգեստանում 20-ամյա երիտասարդը կացնով սպանել է խորթ հոր ընկերոջն ու հոր ուղղությամբ նռնակ նետել. մանրամասներ Մեր առաջնահերթ պարտականությունն է ապահովել Արցախի անվտանգությունը. ԱԳ նախարար Նախագահ Սարգսյանը Գարեգին Չուգասզյանին հորդորել է դադարեցնել հացադուլը Վարչապետի առանձնատունը Թագավորական պսակադրություն. ուղիղ միացում ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարներն այցելել են հարավ-արևմտյան սահմանագոտի Կուբայում ինքնաթիռ է կործանվել. 110 ուղևորներից երեքը ողջ են մնացել Օսիպյանը նոր փոխոստիկանապետեր է նշանակել Երևանի կենտրոնում սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան Իրանը պատրաստ Է միջոցներ ներդնել Սիրիայի վերականգնման նախագծերում Մեր առաջնահերթ պարտականությունն է ապահովել Արցախի անվտանգությունը. ԱԳ նախարար ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգը սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ բանաձև է ընդունել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan