Երևան, 19.Հունվար.2018,
--
:
--
,

Մթերումների վճարման նպատակով 16 վերամշակող ընկերություն օգտվել է վարկերի սուբսիդավորման ծրագրից

Խաղող և պտուղ-բանջարեղեն վերամշակող 16 ընկերություն շուրջ 1.2 միլիարդ դրամի սուբսիդավորվող վարկ է ստացել մթերումների դիմաց վճարումներ կատարելու համար:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Նրա խոսքով` ծրագրի պիլոտը մեկնարկել էր ընթացիկ տարվա սեպտեմբերին: «Ոլորտի նորամուծություններից էր ագրովերամշակման ոլորտում մթերման վարկերի սուբսիդավորումը: Ծրագրով մինչև 12 տոկոս վարկավորման դեպքում մինչև 9 տոկոսը սուբսիդավորվում է պետության կողմից, արդյունքում վերամշակողը ստանում է 3-տոկոսանոց վարկ: Այս գումարները ուղղվում են միայն մթերումներին: Պայմանագրով 10-օրյա ձևակերպումներից հետո գումարը ստանում է գյուղացին»,-ասաց փոխնախարարը: Նա նշեց, որ ծրագրի նախապայամններից է նախապես պայմանագրերի կնքումը, որով գյուղացին ունենում է բերքի երաշխավորված իրացում, իսկ վերամշակողը՝ հումքի բազա: Փոխնախարարի խոսքով` գալիք տարվա սկզբին արդեն սկսելու են աշխատել վերամշակող ընկերությունների հետ, որ հաստատեն ցանկը, ինչն էլ գյուղացիական տնտեսությունների համար ուղենիշ կլինի: «Նրանք կիմանան, թե որ կազմակերպությունն ինչ չափով ինչ ապրանքների գծով է մթերում իրականացնելու և վարկավորվելու, որպեսզի իրենց բերքը չհանձնեն անբարեխիղճ ընկերություններին, և չգոյանան պարտքեր»,-ավելացրեց նա:

Ռոբերտ Մակարյանը հիշեցրեց, որ անցած շաբաթ ՀՀ կառավարությունը հաստատել է ծրագիրը` շուրջ 18 միլիարդ դրամի վարկային միջոցների տրամադրմամբ: «Այս ծրագրի հաջող իրականացման դեպքում մենք այլևս չենք ունենա անընդհատ  չարչրկվող պարտքերի թեման, երբ վերամշակողները գյուղացիներից գնում էին ապրանքը և վճարումներ չէին իրականացնում մեկ, երկու, երբեմն էլ երեք տարի: Գործընթացը ճիշտ իրականացնելու դեպքում գումարների վերադարձի խնդիրը կլուծենք»,- հույս հայտնեց Ռոբերտ Մակարյանը:

Այս տարի առավելագույնը շահառուներին տրամադրվել է մինչև 150 միլիոն դրամի չափով վարկ, հաջորդ տարվանից, ըստ Մակարյանի, մեկ վերամշակողը կարող է ձեռք բերել մինչև 1 միլիարդ դրամի վարկ:

Ծրագրում ներգրավված են 15 ֆինանսական կառույցներ`բանկեր, ունիվերսալ վարկային կազմակերպություններ: Դաշտը բաց է, այլ ֆինանսական կառույցներ ևս կարող մասնակցել ծրագրին:

loading...
Երևանում տեղացած ձյունը զվարճացրել է կենդանաբանական այգու բնակիչներին Աշոտ Մանուկյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ֆրանսիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Ալեքսիս Սանչեսի ընտանիքն արդեն Մանչեսթերում է Փայլանը հակադարձել է պատրիարքական ընտրության մասին թուրքական իշխանամետ լրատվամիջոցի հրապարակմանը Իրանի հետ միջուկային համաձայնագրի ձախողումը կդառնա ահազանգ. Լավրով Հենրիխ Մխիթարյանը հասարակական կյանքի ամենալուրջ դերակատարներից մեկն է. Շարմազանով Շարմազանովը ցինիզմ է որակում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Չավուշօղլուի հայտարարությունը ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի հարց դեռ չի քննարկել Սերժ Սարգսյանը վաղը կհայտարարի ՀՀ ապագա նախագահի թեկնածուի անունը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն համաձայնել են ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունները Ջիգարխանյանը հիվանդանոցում կմնա ևս մի քանի օր Յուրաքանչյուր ստորաբաժանում պետք է հստակ ձևակերպի իր խնդիրը. Կարեն Կարապետյանն այցելել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՊՆ վարչական համալիրում քննարկել են ռազմամարզական խաղերի անցկացման հարցեր Նախագահը խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ Ադրբեջանի արձակած կրակոցից պայմանագրային զինծառայողի վիրավորվելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Մեկնարկել է սպա-իրավաբանների երկօրյա հավաքը ՀՅԴ-ն ԳՄ-ում նախագահի թեկնածուի հարցը դեռևս չի քննարկել Սպանություն կազմակերպելու և հանցավոր համագործակցություն ստեղծելու կասկածանքով Վ.Աբգարյանը ձերբակալվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել Կրակովում մեկնարկել է Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպումը Սահմանվեցին անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը Ֆրանսիայի դեսպանը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը որակում է որպես սպասված եւ ցանկալի Ներկայացվել է Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan