Ереван, 22.Январь.2018,
--
:
--
,

ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը կնպաստի Հայաստանում տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը. ԵՄ գլխավոր բանակցող

 


Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի գործնականում իրականացումը որոշիչ է։ Համաձայնագրով սահմանված միջոցառումների իրագործման դեպքում եվրոպական ընկերություններն ավելի շատ ցանկություն կհայտնեն ներդրումներ կատարել Հայաստանում։ «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույց Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դեվինյեի հետ։

-Խնդրում եմ ներկայացնել, թե ինչպիսի հեռանկարներ է բացում Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Հայաստան-Եվրամիություն տնտեսական համագործակցության տեսանկյունից:

-Տնտեսական առումով այս համաձայնագիրը ստեղծում է էական օգուտներ։ Մասնավորապես, Հայաստանում տնտեսական գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտը ԵՄ օրենքներին մոտեցնելու, գործարար միջավայրը բարելավելու շնորհիվ, ինչի արդյունքում եվրոպական ընկերություններն ավելի շատ ցանկություն կհայտնեն ներդրումներ կատարել Հայաստանում։ Դա ուղղակիորեն կնպաստի Հայաստանում տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը։

Համաձայնագրով նախատեսված ԵՄ ստանդարտների ներդրումն էլ կնպաստի Հայաստանից դեպի ԵՄ երկրներ ապրանքների, այդ թվում՝ վերամշակված արտադրանքի արտահանման աճին։ Համաձայնագիրն ապահովում է ծառայությունների շուկայի բացում թե Հայաստանում, և թե Եվրամիությունում, ինչը նշանակում է, որ եվրոպական ընկերությունները կկարողանան ծառայություններ մատուցել Եվրամիությունում և հակառակը։ Համաձայնագիրը նաև ապահովում է պետական գնումների ընդհանուր շուկա, ինչը ենթադրում է, որ եվրոպական ընկերությունները կկարողանան հայտ ներկայացնել Հայաստանում պետական գնումների մրցույթներին մասնակցելու համար և հակառակը։

-Դուք նախորդ՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի և ներկայիս համաձայնագրի գլխավոր բանակցողն եք եղել ԵՄ-ի կողմից։ Խնդրում եմ նշել համաձայնագրերի միջև առկա հիմնական տարբերությունները` հաշվի առնելով, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է, իսկ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը չի պարունակում ազատ առևտրի տարրեր։

-Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի տարբերությունը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից այն է , որ այս համաձայնագիրը չի ներառում արտոնյալ առևտրի դրույթներ։ Այնուամենայնիվ, ինչպես ես նշեցի, այս համաձայնագիրը պարունակում է շատ էական դրույթներ, որոնք կունենան դրական ազդեցություն առևտրի և ներդրումների  վրա՝ ներառյալ Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններից դուրս գալը։ Ինչպես նաև՝ Հայաստանն արդեն իսկ օգտվում է GSP+ առևտրի արտոնյալ ռեժիմից, ինչը թույլ է տալիս դեպի Եվրամիության երկրներ արտահանվող հայկական ապրանքների մեկ երրորդն ուղարկել առանց մաքսատուրքերի։

 -Ցանկացած փաստաթղթի բանակցության ժամանակ լինում են կետեր, որոնց շուրջ դժվար է հասնել փոխզիջման կամ համաձայնության, կարո՞ղ եք նշել բանակցությունների ժամանակ առաջ եկած ամենամեծ տարակարծությունը և մանրամասնել, թե ինչպես եք այն հաղթահարել:

-Իհարկե, համաձայնագրում կային որոշ մասեր, որոնց շուրջ ավելի դժվար էր բանակցելը։ Օրինակ, մարդկանց շարժունության սահմանումը դժվար դրույթ էր։ Բարդ էր նաև Եվրամիության աշխարհագրական տեղանունների նկատմամբ հարգանքի (օրինակ, Cognac) հաստատումը։ Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց հաղթահարել բոլոր տարակարծությունները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ղեկավարությամբ աշխատող հայկական թիմի կառուցողական մոտեցման շնորհիվ։ Ես համոզված եմ, որ կողմերն այս համաձայնագրից ստացել են լավագույն փոխշահավետ արդյունքը։ 

- Մտահոգությունները, որ հայտնում են համաձայնագրի առնչությամբ հիմնականում առնչվում են դրա իրականացման հարցերին, այսինքն` ասում են, որ ստորագրումից առավել կարևոր է դրա իրագործումը: Իրագործման առումով Դուք խոչընդոտներ տեսնո՞ւմ եք:

-Իսկապես իրականացումը որոշիչ է։ Բոլոր պոտենցիալ օգուտներն ու հնարավորությունները, որ առաջարկում է համաձայնագիրը, ներառյալ տնտեսական օգուտները՝ կապված շուկայի բացման և ավելի լավ գործարար միջավայր ապահովելու հետ, կախված են պրակտիկայում համաձայնագիրը կյանքի կոչելուց։ Մասնավորապես, սա նշանակում է ԵՄ ստանդարտների վրա հիմնված հայկական նոր օրենսդրության կիրարկում։ Ես լիահույս եմ, որ Հայաստանն ու Եվրամիությունը կարող են համաձայնության գալ համաձայնագրի կյանքի կոչման ճանապարհային քարտեզի՝ ներառյալ յուրաքանչյուր ոլորտի գերակա օրենսդրության մշակման ժամանակացույցի հստակեցման շուրջ մինչև 2018-ի առաջին կեսը։ Օրենսդրական աշխատանքը կարող է սկսվել Հայաստանի Ազգային ժողովի կողմից համաձայնագրի վավերացումից հետո։ Եվրամիությունն այս աշխատանքներում Հայաստանին տեխնիկական աջակցություն կտրամադրի և Հայաստանի իշխանությունների հետ մշտադիտարկման կենթարկի առաջընթացը։

-Համաձայնագրի շրջանակներում արդյոք ԵՄ-ն նախատեսում է հատուկ ֆինանսական աջակցություն տրամադրել Հայաստանին ստանձնած պարտավորությունների իրականացման համար, եթե հաշվի չառնենք «Single Support Framework 2» -ը:

-Եվրամիությունը «The EU Single Support Framework»-ի շրջանակներում Հայաստանին կտրամադրի 160 միլիոն եվրո 2017-2020 թթ․-ին երեք հիմնական ուղղություններով, որոնք կենտրոնական դեր ունեն Համաձայնագրի տեսանկյունից։ Առաջին ուղղությունը տնտեսական զարգացումն ու շուկայի հնարավորություններն են, երկրորդը՝ ինստիտուտների և լավ կառավարման ամրապնդումն է, երրորդը՝ կապի, էներգաարդյունավետության, շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության ոլորտներն են։ Ի լրումն դրա՝ «Single Support Framework»-ը ներառում է  կարողությունների զարգացման և ինստիտուտների կայացման միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն Համաձայնագրից բխող պարտավորությունների կատարմանը։ 
Այս բաշխումից բացի, առկա է հետագա հավելյալ ֆինանսավորման հնարավորություն՝ ի նշան Հայաստանի կողմից բարեփոխումների գնալու հանձնառության ճանաչման։

Բացի այդ՝ Հայաստանում էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար առանցքային են էներգետիկ անվտանգության բարելավումն ու վերականգնվող էներգետիկ աղբյուրների կիրառման խրախուսումը, կարողությունների զարգացումն ու ներդրումների հստակ առաջնահերթության հաստատումը։ Եվրամիությունը մոտ 24 միլիոն եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Հայաստանում կապի, էներգաարդյունավետության, շրջակա միջավայրի ու կլիմայի փոփոխության ուղղություններին 2017-2020 թթ․-ին։

Հարցազրույցը՝ Անի Նազարյանի

loading...
Депутат в шелках и миллиардных долгах Данные ЦАМТО ошибочны- у Армении есть “Искандер” и “БУК” Министр обороны доложил президенту о старте новой программы социальной помощи семьям погибших или ставших инвалидами военнослужащих Карен Карапетян подчеркнул важность проектов, направленных на качественные изменения в сфере ИТТ Саакашвили уходит с поста губернатора Одесской области, виной тому – Порошенко Телеканал «Россия»: Россия и Армения ведут честную игру КРОУ склонна к снижению тарифа на электроэнергию Республиканская партия Армении не пойдет на кардинальные изменения во внешней или внутренней политике Виталий Баласанян назначен секретарем Совбеза НКР Для необеспеченных слоев населения тариф на газ составил 100 драмов Обновление ОДКБ идет на пользу Армении Президент потребовал постоянного внимания к регулированию дорожного движения "Газпром Армения" представила основные цели и факторы изменения газовых тарифов Азербайджан применил на линии соприкосновения гранатометы Армения – единственная в мире страна, где «воров в законе» не сажают – российская пресса «Газпром Армения» обратится в КРОУ по вопросу о пересмотре газовых тарифов Азербайджан более 55 раз нарушил режим перемирия Новая книга о Карсе и необходимости переосмыслить идею независимости Первопрестольный Эчмиадзин хотел бы видеть на престоле Константинопольского патриарха епископа Саака Машаляна Российские и сирийские ПВО выдворили турок из воздушного пространства Сирии Китайский М20 не может стать реальным конкурентом «Искандера»: его качество сомнительно Согласится ли Гагик Царукян возглавить новую партию? Новое кадровое назначение: главу ГСБПП Армена Айрапетяна сменит Ишхан Карапетян В приграничном Кохбе освящена новая церковь Сурб Григор Лусаворич Тема карабахского урегулирования уже давно не обсуждается в ходе встреч президентов (видео)
Сегодня За неделю За месяц
website by Sargssyan