Երևան, 23.Հունվար.2018,
--
:
--
,

Հայ արիները նշել են Միհրադարձը

 


Մինչեւ 2018-ի հունվարի 1-ին Գարեգին Նժդեհի ծննդյան տոնը, ձմեռային արեւադարձից կամ արեւագալից՝ դեկտեմբերի 22-ի լույս 23-ից սկսած մինչեւ մինչեւ դեկտեմբերի 26-ը հայոց հավատի հետեւորդները նշում են Հայոց արդարադատության Աստված Միհրին նվիրված տոնական օրերը:

Ամեն տարի այս օրը՝ դեկտեմբերի 25-ի վաղ առավոտյան Միհրական օրերի գլխավոր ծեսն է արվում՝ Միհրադարձի ծեսը: Այս մասին տեղեկացրին Հայ արիական միաբանության լրատվական կենտրոնից:

Ճիշտ ծեգի պահին Միհրադարձի ծեսը սկսվեց Գառնո ձորում՝ խոյապարով՝ Քոչարիով՝ Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչների մասնակցությամբ: Պարաշարքն, ինչպես բացված ութանկյուն, դեմքով դեպի արեւելքն էր: Ութանկյուն էր՝ ի նշան Հայոց աստվածային համակարգի ութ Աստվածների եւ բացված՝ ի նշան տոնի գլխավորի՝ Միհր Աստծո:

Երբ պարն ավարտվեց, պարաշարքի ութանկյան բացված մասից ներս մտնելով՝ ՀԱՄ առաջնորդ եւ  համախմբված հայ ազգայնականների գործերի կարգավար Արմեն Ավետիսյանը Ջահավառումն արեց: Աշտանակի վրա փայտերը նույնպես դրված էին ութանկյան ձեւով: Ջահավառումն ուղեկցվեց ձոնով՝ առ Միհր Աստված:

Ձոնին հետեւեց գինեխումի ծեսը:  Սա մի ծես է, երբ քրմերը գինին ճաշակում են մի մեծ գավից՝ միասին երդում տալով Հայոց արդարադատության Աստծուն՝ աչքի լույսի պես պահել Արդարության ու Ճշմարտության պատվիրանները՝ փոխադարձաբար խնդրելով Միհրին, որ աջակցի հայ արիների, հայ տեսակի բոլոր այն ջանքերին, որոնք գործադրվում են ի նպաստ Հայրենիքի ու Ազգի բարօրության:

Ծեսն ավարտվեց աքաղաղի կանչով՝ ի նշան Միհրի վերադարձի՝ Արդարության ու Ճշմարտության ծննդի: Այս ծնունդով  նոր լույս է բացվում Հայոց աշխարհում: Աքաղաղը բաց թողնվեց՝ նոր օջախ գտնելու ու այդ օջախին Միհրադարձն ավետելու օրհնությամբ:      

loading...
Հայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերին դահուկասպորտ մարզաձևում հանդես կգա 3 մասնակցով Յըլդըրըմը մանրամասներ է հայտնել Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների մասին Միջազգային հետախուզման մեջ է գտնվում ՀՀ-ում հափշտակված 163 ավտոմեքենա Սա մեր հաջողության պատմությունն է. Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ ամբիոնից անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրին Թուրքիայի զինուժը ռմբակոծում է Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքները Պուտինը Գրուշկոյին հանեց ՆԱՏՕ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնից ՊԵԿ նախագահը նախանշել է համակարգի գործունեության առաջնահերթությունները ԵԽԽՎ-ի նոր նախագահ է դարձել Միկելե Նիկոլետին «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը կօտարվեն Հայկ Մարտիրոսյանը՝ Հայաստանի շախմատի չեմպիոն Պարտադիր սպանդանոցային մորթի ծրագրով 30-40 հոգի ցանկություն է հայտնել ներդրում կատարել ոլորտում «Ելք»-ի պատգամավորները կմասնակցեն գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումներին «Այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում ներդրումներ անելու համար». Կարեն Կարապետյանի հարցազրույցը «ՌԻԱ Նովոստի»-ին ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին Արմեն Սարգսյանը ՀՅԴ-ի համար ՀՀ նախագահի ընդունելի թեկնածու է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Վահրամ Բաղդասարյանը բավական բարձր է գնահատում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասնագիտական որակները ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները. ներկայացնում է Արփինե Հովհաննիսյանը ՍԱՊԾ պետը վստահ է՝ Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգը թևակոխելու է զարգացման նոր փուլ Մխիթարյանը ծննդյան երեկոն անցկացրել է Ռայոլայի և Պոգբայի հետ «Փադինգթոնի արկածները 2»-ը` բոլոր ժամանակների ամենասիրելի ֆիլմ Ստեղծագործական աշխատանքի ժամանակ ուղեղը գործի Է դնում միանգամից մի քանի հատված Թրամփի առաջին տարվա աշխատանքի հավանության վարկանիշը ամենացածրն է ԱՄՆ-ի վերջին նախագահների շարքում Քաղցկեղի վաղ ախտորոշման նոր տեխնոլոգիա են մշակվել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan