Երևան, 18.Հոկտեմբեր.2018,
--
:
--
,
Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր

Մատենադարանը համալրվել է արժեքավոր նոր ձեռագրերով, փաստաթղթերով

 



2017 թվականը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի համար իրադարձություններով հարուստ տարի էր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը:

«Մենք սովորաբար հետազոտական գործունեության արդյունքներն ամփոփում ենք մենագրությունների, ժողովածուների, հոդվածների, ինչպես նաև տարբեր գիտաժողովներում մեր աշխատակիցների զեկուցումների տեսքով: Այս առումով 2017 թվականը գերազանցում է նախորդ տարիների արդյունքները: Մեկ տվյալ ներկայացնեմ. հրատարակված գիտական հոդվածների թվով այս տարին երեք անգամ գերազանցում  է 2015 թվականը: Եթե 2015 թվականին հրատարակվել է 50 հոդված, ապա այս տարի` 150-ից ավելի,  2016  թվականին` շուրջ 90: Այս հոդվածները տարբեր ուղղվածության են` բանասիրություն, պատմագիտություն, արվեստաբանություն, աստվածաբանություն, բնագրագիտություն,  ձեռագրագիտություն և այլն»,- ասաց Վահան Տեր-Ղևոնդյանը:

Այս տարի Մատենադարանում կազմակերպվել է չորս միջազգային գիտաժողով: Դրանցից մեկը վերաբերում էր հայերեն Աստվածաշնչի տպագրության 350-ամյակին:  Մյուս գիտաժողովի շրջանակում համախմբվել էին հիմնականում ԱՊՀ երկրների մասնագետները, որոնք զբաղվում են ձեռագրերի, փաստաթղթերի պահպանման, վերականգնման ու  թվայնացման հարցերով: Հաջորդը` Նարեկացիական 3-րդ ընթերցումներն էին, որի հիմքը դրել է Մատենադարանի նախկին տնօրեն հանգուցյալ Հրաչյա Թամրազյանը 2015 թվականին: Այս տարի նաև անցկացվեց երիտասարդական 3-րդ գիտաժողովը, որի շրջանակում ներկայացվեցին բարձր մակարդակի զեկուցումներ: Մատենադարանի գիտաշխատողներն այս տարի մասնակցել են աշխարհի խոշոր համալսարանների կողմից կազմակերպված միջազգային կոնգրեսների, գիտաժողովների:

Այս տարի Մատենադարանի ցուցասրահները թարմացվեցին և ներկայացվեցին նոր ցուցադրություններ: Մասնավորապես, նվիրված` Ղրիմի հայ մանրանկարչությանը, ինչպես նաև լեհահայ գրչությանը: Ցուցադրվեցին նաև Գիրակ Միրման գերդաստանի վերջին ժառանգորդի կողմից Մատենադարանին նվիրաբերված ընտանեկան կարևոր փաստաթղթեր՝ տոհմածառեր, հրամանագրեր:

Կազմակերպվեց ցուցադրություն նվիրված Ամստերդամում Ոսկան Երևանցու հրատարակած  հայերեն Աստվածաշնչի տպագրության 350-ամյակին: Ներկայացվեցին հնատիպ, արժեքավոր գրքեր: Այս տարի կազմակերպվեց նաև ցուցադրություն` նվիրված Լազարյանների տոհմին և Լազարյան ճեմարանին: Այն մեծ հետաքրքրություն առաջացրեց հատկապես Ռուսաստանից  ժամանած այցելուների շրջանում:

Այս տարի լրացավ Վենետիկի Մխիթարյան միաբանության 300-ամյակը: Այդ առթիվ Մատենադարանում կազմակերպվեց ցուցահանդես, ներկայացվեցին հնատիպ գրքեր, արժեքավոր լուսանկարներ:

Վահան Տեր-Ղևոնդյանը նշեց, որ ընթացիկ տարին հարուստ էր համալրումների առումով:

«Նվիրաբերվեցին մի շարք արժեքավոր ձեռագրեր, մի քանի խոշոր արխիվային հավաքածուներ: Արդեն նշեցի Գիրակ Միրման տոհմի փաստաթղթերի մասին: Մատենադարանին նվիրաբերվել է 15-րդ դարում Երուսաղեմում գրված Ավետարան, որը հետագայում օժտվել էր արծաթյա գեղեցիկ կազմով: Այն մեզ նվիրել է ամերիկահայ մի ընտանիք , Ավետարանը ներկայում ցուցադրվում է: Իրանահայ Ավո Հովհաննիսյանը  տարիների ընթացքում Մատենադարանին նվիրաբերել է ձեռագրեր, հնատիպ գրքեր, արխիվային փաստաթղթեր: Այս տարի ևս նրա շնորհիվ հարստացել է մեր ֆոնդը, նվիրաբերված փաստաթղթերը Նոր Ջուղայի, այնտեղ բնակված ընտանիքների մասին են: Այս տարի ստացել ենք նաև հայագետ-բյուզանդագետ Հրաչ Բարթիկյանի արխիվը: Ուղարկվել են արխիվներ Ֆրանսիայից, մոտ օրերս սպասում ենք նյութեր ԱՄՆ-ից՝ նշանավոր հայագետ Չարլզ Դաուսեթի ֆոնդը»,-ասաց նա:

Մատենադարանի ձեռագրերի հավաքածուն գերազանցում է 20 հազարը, որի զգալի մասը նվիրատվություններ են: Ձեռագրերից 17 հազարը հայերեն է, մնացածը` արաբերեն, պարսկերեն, օսմաներեն, հունարեն, լատիներեն, ասորերեն, եբրայերեն, եթովպերեն, վրացերեն և այլն:

Ընթացիկ աշխատանքներից Վահան Տեր-Ղևոնդյանը առանձնացրեց հայկական ձեռագրերի Մայր ցուցակի ստեղծման գործընթացը: Արդեն տպագրվել է 9-րդ հատորը:

«Սրանք սովորական ցանկեր չեն, ձեռագրերի մանրամասն նկարագրություն-ուսումնասիրություններ են: Արդեն երեք հազար ձեռագիր ուսումնասիրվել է, ներառվել ցանկում: Առաջիկայում այդ աշխատանքը շարունակվելու է: 2017 թվականն աչքի ընկավ նաև Մատենադարանի գիտական պարբերական «Բանբեր Մատենադարանիի» երկու համարի՝ 2016 և 2017 թթ. հատորների  հրատարակմամբ: Որոշում ընդունվեց առաջիկայում այս պարբերականը հրատարակել տարեկան երկու անգամ, որպես կիսամյա հանդես»,-հավելեց Վահան Տեր-Ղևոնդյանը:

loading...
Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր Ազնավուրը խարիսխ է գցել հավերժությանը մեր ժառանգության Ազնավուրի մարմինը դուրս բերեցին «Դլե Յաման» –ի երաժշտության ուղեկցությամբ Փաշինյանը և Մակրոնը ներկա են գտնվել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը և հանդես եկել ելույթներով Ճանաչված բարերար Հրաչյա Պողոսյանի հերթական նախաձեռնությունը. սպասվում են «տիեզերական անակնկալներ» Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը վաճառքի կհանվի հոկտեմբերի 4-ից Նիկոլ Փաշինյանն Ազնավուրի մահը համամարդկային կորուստ է համարում
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan