Երկրին գանգի տեսքով աստերոիդ Է մոտենում

Երկրին մոտենում Է 2015 TB-145 աստերոիդը, որի ձեւը գանգ Է հիշեցնում. այն նվազագույն տարածությամբ մոլորակին կմոտենա 2018 թվականին: Այդ մասին գրել Է ScienceDaily պորտալը:
«Մենք հնարավորություն կունենանք նոր տվյալներ ստանալ, որոնք կօգնեն կատարելագործել մեր գիտելիքներն այդ մարմնի եւ նմանօրինակ այլ մարմինների մասին, որոնք մոտենում են մեր մոլորակին»,-հայտարարել Է Անդալուսիայի աստղաֆիզիկայի ինստիտուտի գիտնական Պաբլո Սանտոս-Սանսը: Արտասովոր աստերոիդի չափը կազմում Է 625-ից մինչեւ 700 մետր, իսկ դրա պտույտի ժամանակ՝ շուրջ երեք ժամ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: