Երևան, 22.Հունիս.2018,
--
:
--
,
Ներկայացվել են Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման պահանջները Արգենտինացի ֆուտբոլիստները պահանջում են մարզչի հեռացումը մինչև Նիգերիայի հետ խաղը Մեղադրանք է առաջադրվել «օրենքով գող» համարվող Ալեքսանդր Մակարյանին խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար Երևանի Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքում են վարձավճարների բարձրացման դեմ. տնօրենն էլ պարզաբանում է՝ ծախսերն են շատացել Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի նախագահությունը Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը մասնակցել են ԱլԳ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարը աշխատանքային լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել Առաքել Մովսիսյանը ԱԱԾ-ից ազատ է արձակվել Intel-ի ղեկավարը պաշտոնաթող Է լինում

«Հայկական Կարիտաս»-ն Արտաշատում շնորհավորեց 60 տարեցների եւ 40 մանուկների Ամանորը

Ամանորի նախաշեմին «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը «Տնային խնամք»  ծրագրով կազմակերպված ցերեկույթին հրավիրել էր Արտաշատի տարածաշրջանի 60 շահառուների: Սրահում տարեցների համար նախապատրաստվել էին տոնական սեղաններ՝ խմորեղենով, աղցաններով, ազգային ճաշատեսակներով, որոնք ողջ գիշեր պատրաստել էին կենտրոնի աշխատողները:

Տատիկներին ու պապիկներին Ամանորի կապակցությամբ շնորհավորելու էին եկել Արտաշատի արտադպրոցական կենտրոնի սաները: Նրանք հանդես եկան երգով, պարով՝ դհոլով ու զուռնայով: Երեխաներին չզիջեցին նաեւ տարեցները՝ նախաձեռնությունը վերցնելով իրենց ձեռքը: Վերջիններս երգեցին իրենց երիտասարդ տարիների երգերը:

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության ծրագրի ղեկավար Գայանե Հովհաննիսյանը, շնորհավորելով տարեցներին Ամանորի կապակցությամբ, ընդգծեց, որ իրենց համար պատիվ է խնամել եւ հոգ տանել տարեցների համար, ովքեր խաղաղ պայմաններում արարել են, իսկ  պատերազմի ժամանակ շարունակել են արարել ու պաշտպանել հայրենիքը: «Ուստի, յուրաքանչյուրիս սրբազան պարտքն է հարգանքի տուրք եւ արժանին մատուցել մեր ծնողներին»,- նշեց Հովհաննիսյանը:

Միջոցառման ավարտին կենտրոնը տարեցներին նվիրեց ձմեռային տաք հագուստ: Շահառուներ Սոֆիկ Առաքելյանը եւ Վարդուհի Մովսիսյանը շնորհակալություն հայտնեցին «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանն իրենց ցուցաբերած օգնության եւ ուշադրության համար: «Մենք այսպիսի Նոր տարի չէինք նշել»,- ընդգծեցին նրանք:

Մեկ օր առաջ վերոհիշյալ ՀԿ-ն «Փոքրիկ իշխան» ծրագրով տոնական միջոցառում էր կազմակերպել նաեւ Արտաշատի տարածաշրջանի սոցիալապես անապահով, միակողմանի եւ երկկողմանի ծնողազուրկ 40 շահառու երեխաների համար: Տոնական միջոցառումից հետո նրանց նույնպես բաժանվեցին նվերներ՝ խաղալիքներ, ձմեռային տաք հագուստ:

«Փոքրիկ իշխան» ծրագրով վերոհիշյալ երեխաներն անվճար մասնակցում են նկարչական, պարի, ձեռքի աշխատանքի եւ այլ խմբակների: Կենտրոնը երեխաների համար դարձել է ջերմ օջախ, մայրական գիրկ. դասերից հետո նրանք շտապում են հասնել կենտրոն, որտեղ ստանում են անվճար սնունդ, ապա մասնակցում համապատասխան խմբակների դասընթացներին:

Լիլիթ Մաճկալյան

loading...
Ներկայացվել են Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման պահանջները Արգենտինացի ֆուտբոլիստները պահանջում են մարզչի հեռացումը մինչև Նիգերիայի հետ խաղը Մեղադրանք է առաջադրվել «օրենքով գող» համարվող Ալեքսանդր Մակարյանին խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար Երևանի Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքում են վարձավճարների բարձրացման դեմ. տնօրենն էլ պարզաբանում է՝ ծախսերն են շատացել Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի նախագահությունը Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը մասնակցել են ԱլԳ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարը աշխատանքային լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել Առաքել Մովսիսյանը ԱԱԾ-ից ազատ է արձակվել Intel-ի ղեկավարը պաշտոնաթող Է լինում Ապագայում պատերազմներն սկսվելու են կիբեռգրոհներից. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Նաթանյահուի կնոջը խարդախության եւ պետական միջոցների վատնման մեղադրանքներ են առաջադրվել ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան շարունակում են աշխատել ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ. Լավրով Առաքել Մովսիսյանը բերման է ենթարկվել ԱԱԾ Վարույթ է ընդունվել ՀԿ նախագահի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը Հայկ Մարությանը հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու մասին «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունները 1 միլիարդ դրամից ավել գումար են հափշտակել. հարուցվել է քրեական գործ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Առաքել Մովսիսյանի տանը Արտաբույնք համայնքի նախկին ղեկավարը մանկապարտեզ է ապօրինի գնել և գրանցել որդու անվամբ. տարվում է քննություն Հունիսի 26-ից կիրականացվեն ռաֆթինգի կանոնավոր տուրեր Դեբեդ գետի վրա ԵԿՄ-ն կասեցնում է վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները Օսիպյանը հերքում է ԱԱԾ-ի հետ լարված հարաբերությունների մասին խոսակցությունները «ՀԻՍՏՈՋԵՆ» հայ-գերմանական գիտագործնական կենտրոնի նոր ձեռքբերումը Կառավարությունը կաշխատի կուտակային կենսաթոշակային համակարգն առավել ընդունելի և հուսալի դարձնելու ուղղությամբ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan