Երևան, 23.Հունվար.2018,
--
:
--
,

Մանկական մահացության գործակիցը նվազման միտում է արձանագրել

 

Հայաստանում մանկական մահացության գործակիցը 1000 կենդանի ծնվածի հաշվով 2016 թվականին ավելի քան երկու անգամ նվազել է 1990-ի համեմատ։ Եթե այս ցուցանիշը 1990-ին կազմել է 18.5, 2000-ին 15.6, 2015-ին՝ 8.8, ապա 2016-ին՝ 8.6։

Այս են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի ժողովրդագրական ժողովածու, 2017» հրապարակման տվյալները։ Մանկական մահացության ցուցանիշը բնութագրում է մինչև 1 տարեկան երեխաների մահացությունը: Մանկական մահացության մեջ ավելի շատ հանդիպում են նորածնային մահացության (0-27 օրական) դեպքերը։ Մասնավորապես 1000 կենդանից ծնված երեխայից 6,1-ը ապրել են 1 ամսից քիչ, հետնորածնային մահերի (28 օրականից 1 տարեկան) գործակիցը 1000 կենդանի ծնված հաշվով 2,5 է։

Մանկական մահացության գործակիցը քաղաքային վայրերում 7,6 է, գյուղականներում՝ 10,6։ Այսինքն՝ եթե քաղաքում 1000 կենդանի ծնվածներից 7-ի կյանքն ընդհատվում է մինչև 1 տարեկան հասակում, գյուղական համայնքներում՝ 10-ինը։

Մանկական մահացությունն՝ ըստ սեռային բաշխման ունի հետևյալ պատկերը՝ 1000 կենդանի ծնվածի հաշվով աղջիկների դեպքում գործակիցը 7,3 է, տղաների՝ 9,9։

Գրանցված մանկական մահացության գերակշիռ մասը շուրջծնական շրջանում առաջացած առանձին վիճակների պատճառով է, հետո բնածին անկանոնություններից և ձևախախտումային խանգարումներից, պատճառներից երրորդը՝ շնչառական օրգանների հիվանդություններն են, որոշակի մասնաբաժին ունեն վարակային և մակաբուծային, մարսողական օրգանների հիվանդությունները։

loading...
Հայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերին դահուկասպորտ մարզաձևում հանդես կգա 3 մասնակցով Յըլդըրըմը մանրամասներ է հայտնել Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների մասին Միջազգային հետախուզման մեջ է գտնվում ՀՀ-ում հափշտակված 163 ավտոմեքենա Սա մեր հաջողության պատմությունն է. Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ ամբիոնից անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրին Թուրքիայի զինուժը ռմբակոծում է Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքները Պուտինը Գրուշկոյին հանեց ՆԱՏՕ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնից ՊԵԿ նախագահը նախանշել է համակարգի գործունեության առաջնահերթությունները ԵԽԽՎ-ի նոր նախագահ է դարձել Միկելե Նիկոլետին «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը կօտարվեն Հայկ Մարտիրոսյանը՝ Հայաստանի շախմատի չեմպիոն Պարտադիր սպանդանոցային մորթի ծրագրով 30-40 հոգի ցանկություն է հայտնել ներդրում կատարել ոլորտում «Ելք»-ի պատգամավորները կմասնակցեն գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումներին «Այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում ներդրումներ անելու համար». Կարեն Կարապետյանի հարցազրույցը «ՌԻԱ Նովոստի»-ին ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին Արմեն Սարգսյանը ՀՅԴ-ի համար ՀՀ նախագահի ընդունելի թեկնածու է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Վահրամ Բաղդասարյանը բավական բարձր է գնահատում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասնագիտական որակները ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները. ներկայացնում է Արփինե Հովհաննիսյանը ՍԱՊԾ պետը վստահ է՝ Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգը թևակոխելու է զարգացման նոր փուլ Մխիթարյանը ծննդյան երեկոն անցկացրել է Ռայոլայի և Պոգբայի հետ «Փադինգթոնի արկածները 2»-ը` բոլոր ժամանակների ամենասիրելի ֆիլմ Ստեղծագործական աշխատանքի ժամանակ ուղեղը գործի Է դնում միանգամից մի քանի հատված Թրամփի առաջին տարվա աշխատանքի հավանության վարկանիշը ամենացածրն է ԱՄՆ-ի վերջին նախագահների շարքում Քաղցկեղի վաղ ախտորոշման նոր տեխնոլոգիա են մշակվել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan