Ереван, 18.Ноябрь.2018,
--
:
--
,

Երևանի Ավան և Կենտրոն վարչական շրջանները համագործակցության հուշագրեր են կնքել Մոսկվայի Հյուսիսային և Կենտրոնական վարչական շրջանների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում ՌԴ մայրաքաղաքայցելած Երևանի Ավան և Կենտրոն վարչական շրջանների ղեկավարներ Մանվել Ջավադյանը և Արա Սադոյանը հանդիպումներ են ունեցել Մոսկվայի Հյուսիսային և Կենտրոնական վարչական շրջանների ղեկավարներ Վլադիսլավ Բազանչուկի և Վլադիմիր Գովերդովսկիի հետ:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպումների շրջանակում կողմերը քննարկել են Երևանի և Մոսկվայի վարչական շրջանների միջև համագործակցության նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով: Երևանի Ավան և Կենտրոն վարչական շրջանների ղեկավարները նկատել են, որ երկու քաղաքների վարչական միավորները մեծ ներուժ ունեն երկուստեք հարաբերությունները խորացնելու և փոխշահավետ համագործակցություն ծավալելու համար: Մոսկվայի Հյուսիսային և Կենտրոնական վարչական շրջանների ղեկավարներն էլ իրենց հերթին կարևորելով երևանյան գործընկերների հետ կապերի ամրապնդումը, նշել են, որ հերթական այս այցի շրջանակում ստորագրվելիք համագործակցության հուշագրերը առավել առարկայական կդարձնեն փոխգործակցության շրջանակը:

Հանդիպումների շրջանակում Երևանի Ավան և Մոսկվայի Հյուսիսային, ինչպես նաև Երևանի Կենտրոն և Մոսկվայի Կենտրոնական վարչական շրջանների միջև ստորագրվել են համագործակցության հուշագրեր: Համաձայն ստորագրված փաստաթղթերի՝ երկուստեք համագործակցության ծրագրեր կիրականացվեն տնտեսության կառավարման, սոցիալական,առողջապահական, մշակութային, կրթական, սպորտի և երիտասարդության հարցերի, զբոսաշրջության զարգացման, ինչպեսնաև տնտեսական կապերի հաստատման ու մի շարք այլ ուղղություններով, այդ թվում նաև փորձի փոխանակման գործնականծրագրերի իրականացման տեսքով:

loading...
Депутат в шелках и миллиардных долгах Данные ЦАМТО ошибочны- у Армении есть “Искандер” и “БУК” Министр обороны доложил президенту о старте новой программы социальной помощи семьям погибших или ставших инвалидами военнослужащих Карен Карапетян подчеркнул важность проектов, направленных на качественные изменения в сфере ИТТ Саакашвили уходит с поста губернатора Одесской области, виной тому – Порошенко Телеканал «Россия»: Россия и Армения ведут честную игру КРОУ склонна к снижению тарифа на электроэнергию Республиканская партия Армении не пойдет на кардинальные изменения во внешней или внутренней политике Виталий Баласанян назначен секретарем Совбеза НКР Для необеспеченных слоев населения тариф на газ составил 100 драмов Обновление ОДКБ идет на пользу Армении Президент потребовал постоянного внимания к регулированию дорожного движения "Газпром Армения" представила основные цели и факторы изменения газовых тарифов Азербайджан применил на линии соприкосновения гранатометы Армения – единственная в мире страна, где «воров в законе» не сажают – российская пресса «Газпром Армения» обратится в КРОУ по вопросу о пересмотре газовых тарифов Азербайджан более 55 раз нарушил режим перемирия Новая книга о Карсе и необходимости переосмыслить идею независимости Первопрестольный Эчмиадзин хотел бы видеть на престоле Константинопольского патриарха епископа Саака Машаляна Российские и сирийские ПВО выдворили турок из воздушного пространства Сирии Китайский М20 не может стать реальным конкурентом «Искандера»: его качество сомнительно Согласится ли Гагик Царукян возглавить новую партию? Новое кадровое назначение: главу ГСБПП Армена Айрапетяна сменит Ишхан Карапетян В приграничном Кохбе освящена новая церковь Сурб Григор Лусаворич Тема карабахского урегулирования уже давно не обсуждается в ходе встреч президентов (видео)
Сегодня За неделю За месяц
website by Sargssyan