Yerevan, 21.January.2018,
--
:
--
,

Բացահայտվել է խոշոր չափերի թմրաշրջանառության դեպք. կան ձերբակալվածներ

 

ՀՀ ոստիկանությունում դեկտեմբերի 20-ին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ 1984 թ. ծնված Դ. Ս.-ն զբաղվում է թմրամիջոցների ապօրինի ձեռքբերմամբ և իրացմամբ, իսկ թմրամիջոցը ձեռք է բերում 1975 թ. ծնված Է. Ղ.-ից: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 20.40-ին, Դ.Ս.-ն իր «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայով բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ դատարանի որոշմամբ` ավտոմեքենայից խուզարկությամբ հայտնաբերվել է 29.2 գ դեղնականաչավուն զանգված, 5 հատ թափանցիկ թիթեղյա տուփով` «Cipralex» գրառմամբ, 5 հատ նույնանման տուփով «Սոլիան» գրառմամբ, 1 հատ «Վալիում» գրառմամբ և 2 հատ անհայտ անվամբ հաբեր:

Հայտնաբերվածն առգրավվել է: Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործի շրջանակներում, արդեն հաջորդ օրը, դատարանի որոշմամբ, խուզարկվել է Նորագյուղ թաղամասում գտնվող Է.Ղ.-ի տունը, որտեղ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ` գործարանային փայլաթիթեղով փաթեթավորված 124 հատ «Սուբոտեքս» տեսակի թմրամիջոցին նմանվող հաբերով, նույն պարկից` մոտ 385 գ մուգ շագանակագույն յուրահատուկ հոտով հաշիշանման զանգված, մոտ 860 գ դեղնականաչավուն կանեփանման, չորացված զանգված:

Խուզարկությամբ հայտնաբերվել է նաև «CZ-527 karabin» տիպի հրազեն, պատյան` 7.62 մմ տրամաչափի 2 փամփուշտով, որսորդական հրազեն, «Benelli» տիպի մեկփողանի ողորկափող որսորդական հրազեն, «Pikat-3» տիպի օպտիկական նշանառության սարքով համալրված հրազեն, «CZ-455» տիպի օպտիկական նշանառության սարքով համալրված հրազեն, «Beretta» տիպի մեկփողանի հրազեն, կռփազենք, 7.62 մմ տրամաչափի 19 փամփուշտ, որոնցից 5-ի գնդակների ծայրերը պատված էին արճիճով:

Դ. Ս.-ն և Է.Ղ.-ն ձերբակալված են: Կատարվում է քննություն:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan