Երևան, 19.Նոյեմբեր.2018,
--
:
--
,
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը

Առաջիկա երկու տարիներին բոլոր արտադրություններում պետք է ներդրվի վտանգների վերլուծության համակարգ

 


ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակում է քայլեր ձեռնարկել սննդամթերքի արտադրության ոլորտում հնարավոր ռիսկերի կանխարգելմանն ուղղված «Վտանգների աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման»՝ HACCP, համակարգն ու դրա ներդրման անհրաժեշտությունը տնտեսվարողներին ներկայացնելու ուղղությամբ: 

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, ծառայությունը, Սննդի գիտության և տեխնոլոգիայի հայկական կազմակերպության հետ համատեղ, դեկտեմբերի 22-ին կաթնամթերք և մսամթերք արտադրողների համար կազմակերպել էր «Սննդի արտադրության հիգիենա» թեմայով սեմինար: Հրավիրված փորձագետներ՝ ՌԴ «ԻնտերԿոնսալտ» ընկերության տնօրեն Ալեքսեյ Գարշենինն ու ԷՀԵՋ-ի ռուսաստանյան գրասենյակի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Մարկ Շամցյանը սեմինարի մասնակիցներին են ներկայացրել HACCP համակարգի նախագծման ու ներդրման հիմնական սկզբունքերը, ինչպես նաև բոլոր փուլերի ու ընթացակարգերի փաստաթղթավորման, արդեն մշակված համակարգի ստուգման գործընթացի առանձնահատկությունները: Նաև պատասխանել են հարցերին՝ ինչպե՞ս խուսափել հիմնական սխալներից, ինչպե՞ս ապահովել նախնական սանիտարահիգիենիկ պայմանների կատարումը՝ մինչև հիմնական ռիսկերի հայտնաբերումն ու գնահատումը:

Ծառայության տվյալների վերլուծության և խորհրդատվության բաժնի պետ Դիանա Միրզոյանը մանրամասնել է «Սննդամթերքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի դրույթներից (ТР ТС 021/2011) բխող HACCP համակարգի ու սննդամթերքի արտադրության գործընթացում դրա վրա հիմնված ընթացակարգերի կիրառման պահանջները՝ հիշեցնելով, որ ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի թիվ 827-Ն որոշմամբ սննդի շղթայի օպերատորները իրենց արտադրություններում արդեն պետք է այն ներդնեն՝ սահմանված ոլորտներում ու փուլերով. ներդրման ժամկետի ավարտը 2020 թվականի հունվարի 1-ն է:

Սննդի գիտության և տեխնոլոգիայի հայկական կազմակերպության տնօրեն Կարինե Գրիգորյանը խոսել է հիգիենիկ նախագծման հիմնական ուղղությունների ու սկզբունքների մասին, ներկայացրել Հիգիենիկ ինժեներիայի և դիզայնի եվրոպական խմբի առաքելությունը և HACCP համակարգի ներդրման հարցում նրանց մոտեցումները՝ ընդգծելով խմբի հետ համագործակցող կազմակերպությունների հաջողությունները: Նա հատկապես շեշտել է, որ համակարգի ներդրումը երաշխավորված հնարավորություն է ոչ միայն անվտանգ ու որակյալ սնունդ արտադրելու, այլև՝ միջազգային շուկայում ճանաչում ձեռք բերելու և կայուն դիրք զբաղեցնելու համար: Սեմինարի մասնակից տնտեսվարողները շեշտել են HACCP համակարգի մասին այսպիսի միջոցառում-սեմինարների արդյունավետությունը, ստացել պարզաբանումներ իրենց հուզող հարցերի վերաբերյալ:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շարունակելու է տարբեր ձևաչափերով տնտեսավարողներին տրամադրել խորհրդատվություն և հնարավոր աջակցություն՝ ռիսկերի կանխարգելմանն ուղղված և ողջ աշխարհում հաջողությամբ կիրառվող այս համակարգի սկզբունքները ներդնելու նպատակով:

loading...
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan