Իսպանիայի ոստիկանությունը Գվարդիոլային ներառել է անջատողականների ցանկում

Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտնվել Իսպանիայի ոստիկանության կազմած անջատողականների ցանկում, որոնք նպաստել են Կատալոնիայի անկախության հանրաքվեի անցկացմանը: Այս մասին հայտնում է իսպանական El Nacional-ը:
Խոսեպ Գվարդիոլան 2017թ. հունիսի 11-ին կատալոնացի մասնագետը հայտարարություն է ընթերցել, որով աջակցել է Կատալոնիայի ժողովրդի ինքնորոշման իրավունքին և հանրաքվեի անցկացմանը: Իսպանիայի ոստիկանության կարծիքով այս քայլով Գվարդիոլան մոբիլիզացրել է Կատալոնիայի անկախության կողմնակիցներին:
Խոսեպ Գվարդիոլան այս պահին գլխավորում է անգլիական «Մանչեսթեր Սիթի» ակումբը, որը վստահորեն գլխավորում է անգլիական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը` մոտակա մրցակից «Մանչեսթեր Յունայթեդ»-ին գերազանցելով 11 միավոր: