Երևան, 24.Ապրիլ.2018,
--
:
--
,

Հրաժեշտ՝ հիշելով կամ ինչպիսին էր 2017–ը


Մոտենում է Ամանորը, և շատերն են փորձում հասկանալ, թե ինչպիսին էր անցնող տարին, ինչ ձեռքբերումներ և կորուստներ ունեցանք 2017–ի ընթացքում, ինչպիսի զարգացումներ են սպասվում հաջորդ տարի կամ որոնք են մեր առջև ծառացած մարտահրավերները: Եվ քանի որ մի ամբողջ տարի պարտաճանաչորեն մեր էջում ընթերցողին ենք ներկայացրել միջազգային անցուդարձը կամ գոնե այն կարևոր անցքերը, որոնք հիշարժան ենք նկատել, բնականաբար, չէինք կարող խուսափել նաև տարին ամփոփելու պարտականությունից:

Միանգամից նշենք, որ 2017 թվականը պիտի անմիջապես էլ մարդկության ամենահագեցած և բարդ շրջափուլերից մեկը որակել: Հին աշխարհակարգի դե–ֆակտո չգոյություն, Դոնալդ Թրամփի նախագահության 1–ին տարվա ընթացքում ԱՄՆ համաշխարհային դերակատարման փոփոխություն, ռուսական գլոբալ ներազդման աճ և սառը պատերազմի տրամաբանությամբ ձևավորվող հարաբերություններ Արևմուտքի հետ, եվրոսկեպտիցիզմ, դրանով պայմանավորված՝ Brexit, աջ տրամադրություններով եվրոպական ընտրություններ, անջատողական հոսանքներ, միաժամանակ՝ եվրոպական ապագայի հետ կապված ամենատարբեր սցենարների փնտրտուք և ընդլայնվող Եվրոպա, հեռավոր Արևելքում չինական կայսրության վերելք՝ համաշխարհային կարգուկանոնի հաստատման ամբիցիոզ հայտով, Հյուսիսկորեական ճգնաժամ, տարբեր հակամարտություններով ու սադրանքներով առավել թեժացած Մերձավոր (միջին) Արևելք, քրդական խնդիր և Անկախության հանրաքվե, Պարսից ծոցի ճգնաժամ և հակաիրանական զարգացումներ, ահաբեկչության դեմ պայքարում Սիրիայի ռազմական հաջողություն, որի քաղաքական ամրագրումը, ցավոք, եկող տարվան մնաց, մեծ սպորտի վերջնական քաղաքականացում, ահագնացող միգրացիա/գլոբալացում. այնպիսի տպավորություն է, որ անցնող տարվա բոլոր բախտորոշ իրադարձությունների թվարկումն անգամ բազմաթիվ էջեր կլցնի՝ անհնար դարձնելով ամփոփում ասվածը: Բայց եթե, այնուամենայնիվ, փորձենք ընդհանրացումների գնալ՝ պիտի նշենք, որ անցած տարին, 1–ին հերթին, ամբողջովին փակեց նախաինտերնետային դարաշրջանը՝ սեղմելով տարածությունն ու աշխարհի ուզածդ կետը մի վայրկյանում քեզ հասանելի դարձնելով:

Այս հանգամանքը մի կողմից՝ սարսափեցնող էր, որովհետև մոլորակը մի բուռ էր դարձրել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, մյուս կողմից՝ հուսադրող, որովհետև մեդիան/քաղաքական էլիտաները, նախկինի նմանությամբ, չեն կարողանում մեզնից թաքցնել իրական աշխարհն ու տիրաժավորվող ստերի տիրութում կողմնորոշվելը (միտումնավոր չենք ասում՝ ճշմարտության, որովհետև ստի հաստատումը դեռ ճշմարտություն իմացությունը չէ): Հաջորդ կարևոր փաստը, որ անհրաժեշտ է դիտարկել՝ այն հակասությունն է, որ ընկած է գլոբալացվող աշխարհի և առանձին ինքնությունների փնտրտուքի, նաև՝ ազգային պետությունների վերաիմաստավորման միջև:

Այս առումով, իհարկե, մի կողմից՝ կարևոր էին Թուրքիայում ծավալված զարգացումները (ոմանք դա Էրդողանի սուլթանության ժամանակներ անվանեցին և չսխալվեցին, բայց պրոցեսների հիմքում, ինչպես օրերս արևելագետ Դավիթ Հովհաննիսյանը հրաշալիորեն նկատեց հարցազրույցներից մեկում, Թուրքիայի ինքնության փնտրտուքն էր և այն հենց այս պահին սուվերեն դարձնելու ձգտումը), մյուս կողմից՝ եվրոպական զարգացումները, որ դրսևորվեցին Կատալոնիայում՝ հերթական անգամ քննարկման առարկա դարձնելով եվրոպական զարգացման մոդելը (նաև՝ այն լքելու դժվարությունը, որ դրսևորվեց Brexit–յան քննությամբ): Անցնող 2017 թ. նաև խիստ առարկայական դարձրեց բոլոր այն պնդումները, որոնց մենք ակադեմիական ձեռնարկներում էինք հանդիպում կամ դավադրության տեսություններում: Խոսքը գլոբալացվող աշխարհում գլոբալ համակարգերի կառավարման կամ նման պրոյեկտների առաջքաշմանն է վերաբերում:

Տևական մի ժամանակահատված գլոբալ կառավարման համաշխարհային դերակատարումը մարդկությունն ԱՄՆ–ին էր վստահել: Եվ ահա 2017–ը եկավ ապացուցելու, որ Նահանգները ոչ միայն զրկվել են այդ մենաշնորհից, այլև մրցակցության դաշտում են հայտնվել Ռուսական աշխարհի, Չինական ուղու, այսպես կոչված, «անմարշալ» Եվրոպայի Միացյալ Նահանգների, Իրանական/շիական, Արաբական/սունիական, Իսլամական/թուրքական և բազում այլ հավակնոտ պրոյեկտների առջև, որոնցից առնվազն երեքը՝ ռուսականը, չինականն ու իրանականը, արդեն իսկ մեծ մարտահրավեր են դիտարկվում ԱՄՆ–ի կողմից: Դուք, իհարկե, կարող եք հակադարձել, թե՝ Իրանն, օրինակ, երբեք գլոբալ ամբիցիաներ չի ունեցել և բավարվել է տարածաշրջանային ծրագրերով, բայց հենց այդտեղ էլ կսխալվեք, որովհետև գլոբալացվող աշխարհում առանձին տարածաշրջաններ չեն լինում և չկան: Այն էլ՝ Մերձավոր Արևելքի դեպքում, որն իր նախկին աշխարհագրական իմաստով այլևս չի էլ գործածվում: Հաջորդ տարին, ուրեմն, համոզված ենք, բավական դրամատիկ զարգացումներ կարձանագրի այս համատեքստում, որովհետև ԱՄՆ ներկայի վարչակազմը ամեն գնով է ջանում ոչ միայն ռևանշի հասնել, այլև America the first պնդումը ողջ աշխարհի լոզունգը դարձնել:

Մյուս կարևոր իրողությունը, որով նշանավորվեց 2017–ը, նավթի դարաշրջանի վերջնական ավարտն էր: Ցավալի մի իրողություն հատկապես ՕՊԵԿ–ի հսկաների և Միջերկրածովյան ՆԱՏՕ–ականների՝ Իտալիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի համար, որոնք, ամերիկա–բրիտանական օգնությամբ, ավերակեցին նավթի գլոբալ արտահանման ենթակառուցվածքների կարևոր հանգույցը վերահսկող քադաֆիական Լիբիան՝ անցնող տարում կանգնելով թե՛ նավթի դարաշարջանի ավարտի, թե՛ ենթակառուցվածքային հանգույցներում ահաբեկչության խորացման, թե՛ Աֆրիկյան բաց դռների առջև (նկատի ունենք չվերահսկվող միգրացիան, որի բնական պատնեշն էր Քադաֆիի Լիբիան):


Այստեղ, իհարկե, տեղին կլիներ խոսել նաև Միգրացիոն համաձայնագրի և Փարիզի բնակլիմայական պայմանագրերի մասին, որոնք երկուսն էլ ԱՄՆ–ը չեղարկեց՝ ցնցակաթվածի հասցնելով միջազգային հանրությանն ու հատկապես Եվրոպային (նաև՝ ՆԱՏՕ–ի, ՄԱԿ–ի, ԵՄ–ի, ընդհանրապես միջազգային կառույցների նկատմամբ ամերիկյան փոփոխված վերաբերմունքի ու նոր աշխատակարգի մասին): Բայց քանի որ էջի ծավալը մեզ նման հնարավորություն չի ընձեռում, գանք մի վերջին ընդգծման, որ վերաբերում է Կորեական խնդրին ու Սառը պատերազմի տրամաբանությամբ միջուկային սպառազինությանը, որով ԱՄՆ–ն է առաջնորդվում:

1–ին մասով, շատ հնարավոր է, 2018–ը մեզ տհաճ անակնկալ մատուցի՝ Փխենյանին հասցվելիք հարվածների տեսքով, ինչն անդառնալիորեն կփոխի ողջ աշխարհը: Ինչ վերաբերում է 2–ին՝ սա արդեն վախճանաբանական երանգ է ստանում՝ հաշվի առնելով ՌԴ–ում Պուտինի պարտադիր վերընտրությունն ու բոլոր այն քայլերը, որոնք, անշուշտ, կարվեն՝ ի պատասխան Վաշինգտոնի ագրեսիվ ռազմավարության:

Այնպես որ՝ 2017–ին փոփոխությունները շատ էին, սպասումները՝ նույնպես, բայց ոչ միշտ՝ դրական արդյունքով: Հետևաբար, մաղթենք, որ 2018–ն առավել խոհեմ դարձնի համաշխարհային էլիտային և առավել երջանիկ՝ ողջ մարդկությանն ու հատկապես Հայաստանին: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, սիրելիներս: Թող Հայաստան աշխարհում և բոլորիդ ընտանիքներում՝ խաղաղություն և ուրախություն տիրեն:

Գոհար Սիմոնյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Կայացել է Կարապետյան- Մեդվեդև հեռախոսազրույցը «Հայաստանի ժամանակակից պատմութեան մէջ նոր էջ մը կը բացուի» ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Կառավարության հրաժարականը Արծվիկ Մինասյանը, Վահան Մարտիրոսյանը, Լևոն Մկրտչյանը և Հրաչյա Ռոստոմյանը վերանշանակվեցին պաշտոններում Ուղիղ միացում Հանրապետության հրապարակից Քեյթ Միդլթոնը տղա ունեցավ ՔՊ-ն ակցիային միացած զինվորականներին կոչ է արել վերադառնալ իրենց նշանակման վայր Ռուսաստանը եւ Չինաստանը միջազգային կայունության երաշխավորներն են. Լավրով Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը. Սերժ Սարգսյանի հայտարարությունը Կոչ եմ անում խնդիրները լուծել միմիայն խաղաղ ճանապարհով. Մխիթարյանն արձագանքել է հայաստանյան իրադարձություններին Նիկոլ Փաշինյանն ու մյուս պատգամավորներն ազատ արձակվեցին Աշտարակում վիրավորվել է ոստիկանության 3 ծառայող եւ վնասվել 3 ավտոմեքենա Նիկոլ Փաշինյանը գտնվում է Երևանի Ձերբակալվածների պահման վայրում Դիմել եմ գլխավոր դատախազին ԱԺ պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը հետ վերցնելու համար. Կարեն Կարապետյան Վենգերը չի պատրաստվում օգնել «Արսենալին» հաջորդ մարզչի ընտրության հարցում Ցուցարարներին միացան զինվորական համազգեստով երիտասարդներ Ապրիլյան պատերազմի մասնակիցները քայլում են դեպի ԱԺ. ոստիկանությունը փշալարերով փակել է փողոցը Հայաստանի ներքին անկայունությունն ուղիղ ճանապարհ է հարթում հակառակորդի կողմից գործողություններ ձեռնարկելու. Վիգեն Սարգսյան Վիգեն Սարգսյանի ասուլիսը Ադրբեջանը և Թուրքիան տնտեսական վնասների պատճառով ստիպված են երկկողմ առևտուրն իրականացնել ազգային արժույթներով Amazon Prime ծառայության օգտատերերի թիվը գերազանցել Է 100 միլիոնը Նիկոլ Փաշինյանը Սևանի բաժնում չէ, նրա գտնվելու վայրը անհայտ է. Փաստաբան Ուղիղ միացում Երևանից ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը տեսնում է բարեխիղճ քաղաքական երկխոսության մեջ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan