Yerevan, 19.November.2018,
--
:
--
,

Վահրամ Բաղդասարյանի նուրբ ակնարկը


Պատասխանելով լրատվամիջոցի հարցերին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է. «Սերժ Սարգսյանը, չեմ կարծում, որ ունի հավակնություններ և չի հավակնել վարչապետի պաշտոնին: Մենք նման հարցեր չենք քննարկում։ Դուք հետևեք զարգացումներին, երբ մենք այդ հարցը քննարկման առարկա դարձնենք, կհայտարարենք։ Ես հասկանում եմ, որ մամուլը հետաքրքրասիրաբար պետք է խոսի նախագահի ապագայի մասին, որովհետև դա ընթեռնելի թեմա է, բայց հորդորում եմ սպասել: Մենք եթեներով չենք շարժվում: Խնդրում եմ զարգացումներից առաջ մի ընկեք, երբ կգա դեպքերի ժամանակը և մենք որոշում կայացրած կլինենք, բոլոր մեկնաբանություններին կպատասխանենք»:

Դավիթ Հարությունյանից հետո արդեն երկրորդ ծանրակշիռ հանրապետականն է փորձում Սարգսյանի անվերապահ վարչապետացման հեռանկարի մասին քննարկումներում մտցնել այլընտրանքային սցենար: Բայց, եթե մյուսների հայտարարություններում ակնհայտ զգացվում էր իրենց տեղի ու դերի հանդեպ վախը՝ Սարգսյանի հարատևությունը քողարկելու միտումը, ապա Հարությունյանի և Բաղդասարյանի դեպքում պատկերն այլ է: Նրանք կրկնում են այն, ինչ ասում էր նաև Սերժ Սարգսյանը:

Ճշմարտության համար պիտի ասել, որ իսկապես որևէ սցենար չկա, և ամեն ինչ պարզ է լինելու միայն այդ պահին ու այդ իրավիճակում: Ցանկություններ, մտադրություններ կամ կանխատեսումներ կարող են լինել: Բայց 2016 թ. ապրիլ ու հուլիս տեսած Սերժ Սարգսյանն ու նրա թիմը թերևս հասկացել են, որ նույնիսկ սահմանադրական փոփոխությունները բավարար չեղան իշխանության վերարտադրության պրոցեսը հեշտացնելու համար:

 

«Փաստ» օրաթերթ

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan