Yerevan, 26.September.2018,
--
:
--
,

Հայաստանը վարչապետի թեկնածությունը պետք է համաձայնեցնի՞ Մոսկվայի հետ Ռուսաստանի արտգործնախարարության աշխատակցի կարծիքը



Ռուսական մամուլը վերջին օրերին անընդհատ օրակարգի մեջ է պահում Հայաստանի վարչապետի թեման։ Մամուլում հայտնված հոդվածները մեկ վերաբերում են Պետդումայի պատգամավորի՝ թվում է թե նորություն չպարունակող հայտարարությանն առ այն, թե 2018 թ. Հայաստանի վարչապետը կլինի գործող նախագահը։ Մյուս կողմից էլ լրատվական հոսքում հայտնվում է մի հոդված Ռուսաստանի արտգործնախարարության աշխատակցի՝ ինկոգնիտո արված հայտարարության մասին, թե Հայաստանի նոր վարչապետի թեկնածության ընտրությունը չի կարող կատարվել առանց Մոսկվայի հետ նախապես համաձայնեցնելու։

Ու թեև Ռուսաստանն ինքը գտնվում է նախընտրական գործընթացում, բայց ցանկացած կերպ հիշեցնում է, որ Հայաստանի թիվ մեկ գործընթացն առանց իր միջամտության չի կարող տեղի ունենալ։ Արվում է սա միտումնավոր, թե իսկապես ինկոգնիտո մնալ ցանկացող աշխատակցի կարծիք է, դժվար է ասել:

Ռուսաստանի արտգործնախարարության՝ գաղտնի մնալ ցանկացող այդ աշխատակցի խոսքում ասվում է, թե Մոսկվային, բնականաբար, հետաքրքրում է, թե ով կղեկավարի Հայաստանի կառավարությունը քաղաքական համակարգի տրանզիտից հետո։

Ինկոգնիտո աշխատակիցը սա կապում է առաջին հերթին նրա հետ, որ Հայաստանի ապագա ներքաղաքական ճարտարապետությունը կարևոր է նաև Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման գործընթացի տեսանկյունից։ Բանն այն է, որ պառլամենտական կառավարման անցնելուց հետո վարչապետը պատասխանատու է լինելու նաև արտաքին քաղաքականության համար։

Այստեղ նաև այդ աշխատակիցը հիշեցնում է, որ 2014 թ. Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե չի ցանկանում դառնալ վարչապետ։ Սակայն հիմա Սերժ Սարգսյանը այս հարցի շուրջ խուսափողական պատասխաններ է տալիս։ Չնայած որ նախկինում՝ 2014 թ. վերջինս պաշտոնապես հայտարարել էր, թե այլևս երբեք չի առաջադրվի որպես նախագահ, միաժամանակ չի հավակնելու վարչապետի պաշտոնի՝ նշելով իր այն համոզվածության մասին, թե նույն անձը իր կյանքում երկու անգամից ավել չպետք է Հայաստանի իշխանության ղեկին կանգնած լինի։

Մի կողմից անհայտ աշխատակիցը շեշտում է, որ առանց Մոսկվայի համաձայնության վարչապետի հարց չի լուծվի, մյուս կողմից հիշեցնում, որ Սերժ Սարգսյանը ժամանակին մի բան ասել է, իսկ հիմա կարծես թե փորձում հերքել դա։ Արդյո՞ք սա կարող է նշանակել, որ Մոսկվային գուցեև «հաճելի» չի լինի ներկայիս նախագահի թեկնածությունը։ Ցույց կտա ժամանակը։


ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Փաստ» օրաթերթ

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan