Երևան, 22.Հունվար.2018,
--
:
--
,
Պարտադիր սպանդանոցային մորթի ծրագրով 30-40 հոգի ցանկություն է հայտնել ներդրում կատարել ոլորտում «Այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում ներդրումներ անելու համար». Կարեն Կարապետյանի հարցազրույցը «ՌԻԱ Նովոստի»-ին ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին Արմեն Սարգսյանը ՀՅԴ-ի համար ՀՀ նախագահի ընդունելի թեկնածու է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Վահրամ Բաղդասարյանը բավական բարձր է գնահատում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասնագիտական որակները ՍԱՊԾ պետը վստահ է՝ Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգը թևակոխելու է զարգացման նոր փուլ Մխիթարյանը ծննդյան երեկոն անցկացրել է Ռայոլայի և Պոգբայի հետ «Փադինգթոնի արկածները 2»-ը` բոլոր ժամանակների ամենասիրելի ֆիլմ

Հայաստանը վարչապետի թեկնածությունը պետք է համաձայնեցնի՞ Մոսկվայի հետ Ռուսաստանի արտգործնախարարության աշխատակցի կարծիքը



Ռուսական մամուլը վերջին օրերին անընդհատ օրակարգի մեջ է պահում Հայաստանի վարչապետի թեման։ Մամուլում հայտնված հոդվածները մեկ վերաբերում են Պետդումայի պատգամավորի՝ թվում է թե նորություն չպարունակող հայտարարությանն առ այն, թե 2018 թ. Հայաստանի վարչապետը կլինի գործող նախագահը։ Մյուս կողմից էլ լրատվական հոսքում հայտնվում է մի հոդված Ռուսաստանի արտգործնախարարության աշխատակցի՝ ինկոգնիտո արված հայտարարության մասին, թե Հայաստանի նոր վարչապետի թեկնածության ընտրությունը չի կարող կատարվել առանց Մոսկվայի հետ նախապես համաձայնեցնելու։

Ու թեև Ռուսաստանն ինքը գտնվում է նախընտրական գործընթացում, բայց ցանկացած կերպ հիշեցնում է, որ Հայաստանի թիվ մեկ գործընթացն առանց իր միջամտության չի կարող տեղի ունենալ։ Արվում է սա միտումնավոր, թե իսկապես ինկոգնիտո մնալ ցանկացող աշխատակցի կարծիք է, դժվար է ասել:

Ռուսաստանի արտգործնախարարության՝ գաղտնի մնալ ցանկացող այդ աշխատակցի խոսքում ասվում է, թե Մոսկվային, բնականաբար, հետաքրքրում է, թե ով կղեկավարի Հայաստանի կառավարությունը քաղաքական համակարգի տրանզիտից հետո։

Ինկոգնիտո աշխատակիցը սա կապում է առաջին հերթին նրա հետ, որ Հայաստանի ապագա ներքաղաքական ճարտարապետությունը կարևոր է նաև Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման գործընթացի տեսանկյունից։ Բանն այն է, որ պառլամենտական կառավարման անցնելուց հետո վարչապետը պատասխանատու է լինելու նաև արտաքին քաղաքականության համար։

Այստեղ նաև այդ աշխատակիցը հիշեցնում է, որ 2014 թ. Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե չի ցանկանում դառնալ վարչապետ։ Սակայն հիմա Սերժ Սարգսյանը այս հարցի շուրջ խուսափողական պատասխաններ է տալիս։ Չնայած որ նախկինում՝ 2014 թ. վերջինս պաշտոնապես հայտարարել էր, թե այլևս երբեք չի առաջադրվի որպես նախագահ, միաժամանակ չի հավակնելու վարչապետի պաշտոնի՝ նշելով իր այն համոզվածության մասին, թե նույն անձը իր կյանքում երկու անգամից ավել չպետք է Հայաստանի իշխանության ղեկին կանգնած լինի։

Մի կողմից անհայտ աշխատակիցը շեշտում է, որ առանց Մոսկվայի համաձայնության վարչապետի հարց չի լուծվի, մյուս կողմից հիշեցնում, որ Սերժ Սարգսյանը ժամանակին մի բան ասել է, իսկ հիմա կարծես թե փորձում հերքել դա։ Արդյո՞ք սա կարող է նշանակել, որ Մոսկվային գուցեև «հաճելի» չի լինի ներկայիս նախագահի թեկնածությունը։ Ցույց կտա ժամանակը։


ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Փաստ» օրաթերթ

loading...
Պարտադիր սպանդանոցային մորթի ծրագրով 30-40 հոգի ցանկություն է հայտնել ներդրում կատարել ոլորտում «Ելք»-ի պատգամավորները կմասնակցեն գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումներին «Այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում ներդրումներ անելու համար». Կարեն Կարապետյանի հարցազրույցը «ՌԻԱ Նովոստի»-ին ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին Արմեն Սարգսյանը ՀՅԴ-ի համար ՀՀ նախագահի ընդունելի թեկնածու է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Վահրամ Բաղդասարյանը բավական բարձր է գնահատում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասնագիտական որակները ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները. ներկայացնում է Արփինե Հովհաննիսյանը ՍԱՊԾ պետը վստահ է՝ Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգը թևակոխելու է զարգացման նոր փուլ Մխիթարյանը ծննդյան երեկոն անցկացրել է Ռայոլայի և Պոգբայի հետ «Փադինգթոնի արկածները 2»-ը` բոլոր ժամանակների ամենասիրելի ֆիլմ Ստեղծագործական աշխատանքի ժամանակ ուղեղը գործի Է դնում միանգամից մի քանի հատված Թրամփի առաջին տարվա աշխատանքի հավանության վարկանիշը ամենացածրն է ԱՄՆ-ի վերջին նախագահների շարքում Քաղցկեղի վաղ ախտորոշման նոր տեխնոլոգիա են մշակվել Դեռահասության տարիքը հարկավոր Է ավելացնել մինչեւ 24. գիտնականներ Միրգը և բանջարեղենը՝ լավագույն միջոց քաղցկեղի դեմ Սիրիայի քրդերը հայտնել են թուրքական ուժերն Աֆրինից հետ շպրտելու մասին Ֆրանսիան կոչ է անում Սիրիայում իրավիճակի հարցով ՄԱԿ-ի ԱԽ շտապ նիստ գումարել Կիևում 2017 նոյեմբերին առևանգված երկու ՀՀ քաղաքացիները ազատության մեջ են Ֆրանսիայի 2018 թվականի ռազմական բյուջեն կկազմի 34,2 մլրդ եվրո Թերեզա Մեյը բացառել է «Brexit»-ի վերաբերյալ ևս մեկ հանրաքվեի հնարավորությունը Նոր Զելանդիայի վարչապետը հղի Է եւ սպասում Է առաջնեկին Կիմ Չեն Ընը ազգի բոլոր խնդիրները կլուծի կորեացիների ուժերով Իրանական բանտում կտրել են գողության համար դատապարտված տղամարդու ձեռքը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan