Երևան, 19.Հոկտեմբեր.2018,
--
:
--
,
Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր

Գուշակի՛ր՝ ինչ կա փաթեթի մեջ



Առողջապահության նախարարությունը օրերս մի հաղորդագրություն է տարածել, որում խորհուրդ է տալիս ամանորյա այս թոհուբոհում ինչպես ճիշտ ընտրություն կատարել երեխաների համար քաղցրավենիք գնելիս: Այս օրերին գրեթե բոլոր մթերային խանութներում անպակաս են ամանորյա «պայոկները»՝ գունավառ, փայլուն, արկղիկների ու տարբեր կերպարների տեսքով:

Տոնական օրերի նախաշեմին Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս հետևել մի քանի կանոնների փոքրիկներին ամանորյա անվտանգ և որակյալ քաղցր նվեր ձեռք բերելու համար:

«Ամանորյա քաղցր նվերներն անհրաժեշտ է գնել կազմակերպված առևտրի կետերից: Գնելիս ուշադրություն դարձնել մակնշման վրա, որտեղ արտադրողի կամ փաթեթավորողի կողմից պետք է նշված լինի նվերի պարունակությունը (դրա կազմի մեջ մտնող հրուշակեղենի տեսականին՝ նշելով կոնֆետների, շոկոլադի, տուփերի քանակները, դրանց արտադրման վայրը), փաթեթավորման ամսաթիվը, պիտանիության ժամկետները և պահպանման պայմանները, փաթեթավորող կազմակերպության անունը, իրավաբանական հասցեն, սննդային արժեքը, այն նորմատիվ ակտի անունը, համաձայն որի այն պատրաստվել է»,– ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

ԱՆ–ը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել տուփի մակնշմանը, մասնավորապես, թե դրա կազմի մեջ մտնող հրուշակեղենի տեսականին ինչպիսին է՝ կոնֆետներ, շոկոլադ և այլն: Սա ասվում է այն նպատակով, քանի որ նախարարությունը հորդորում է նվերն ընտրելիս նախապատվությունը տալ այն արտադրանքին, որը պարունակում է քիչ քանակով սննդային հավելումներ, կոնսերվանտներ և հոմոգերիզացված ճարպեր:

«Պետք է հիշել, որ ծիրանի կորիզը, գետնանուշն ալերգեններ են, և դրանց միջուկներով հրուշակեղենի օգտագործումը երեխաներին խորհուրդ չի տրվում: Կարամելային կոնֆետներ՝ այդ թվում ապակենման, խորհուրդ չի տրվում ներառել մանկական նվերների փաթեթներում, ինչպես նաև այնպիսի հրուշակեղենային արտադրանք, որոնցում ալկոհոլի՝ էթանոլի պարունակությունը 0,5 %–ից ավելի է:

Ամանորյա նվերներով փաթեթներ ընտրելիս նախապատվությունը պետք է տալ թխվածքաբլիթներին, ընդ որում` ցանկալի է ընտրել ցածր կալորիականությամբ, շոկոլադե կոնֆետներին` շոկոլադը պարունակում է նաև կալիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, քիչ քանակներով վիտամին A, C, E և հակաօքսիդանտներ, զեֆիրներին` այն չի պարունակում ճարպեր: Դրա արտադրության համար օգտագործվում է միայն ձվի սպիտակուց, շաքար, մրգային բնական այլ խտացված նյութեր, ինչպիսիք են` ագար–ագարը, դոնդողը, պեկտինը»:

Այս բոլոր խորհուրդներն, իհարկե, տեղին են ու շատ օգտակար, բայց բանն այն է, որ շուկայում մեզ հանդիպած նման փաթեթների մեծամասնության վրա արտադրողի անվան, պիտանիության ժամկետների և պահպանման պայմանների նշումից զատ ոչինչ չկա: Չկա նաև փաթեթավորման ամսաթիվ, ու տպավորություն է ստեղծվում, թե մակնշված արտադրության ժամկետը փաթեթավորման ամսաթվի փոխարեն են գրել:

Հավելենք, որ նախարարությունն իր հաղորդագրության վերջում հիշեցնում է, որ հրուշակեղենը պարունակում է մեծ քանակությամբ շաքար, այդ պատճառով պետք է սահմանափակել դրանց օգտագործումը:

Բացի այդ, եթե նվերի տուփի մեջ հրուշակեղերի հետ միասին ներառված է նաև խաղալիք, ապա այն պետք է փաթեթավորված լինի սննդամթերքի հետ շփման համար թույլատրվող փաթեթով:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Փաստ» օրաթերթ

 

loading...
Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր Ազնավուրը խարիսխ է գցել հավերժությանը մեր ժառանգության Ազնավուրի մարմինը դուրս բերեցին «Դլե Յաման» –ի երաժշտության ուղեկցությամբ Փաշինյանը և Մակրոնը ներկա են գտնվել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը և հանդես եկել ելույթներով Ճանաչված բարերար Հրաչյա Պողոսյանի հերթական նախաձեռնությունը. սպասվում են «տիեզերական անակնկալներ» Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը վաճառքի կհանվի հոկտեմբերի 4-ից Նիկոլ Փաշինյանն Ազնավուրի մահը համամարդկային կորուստ է համարում
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan