Երևան, 25.Ապրիլ.2018,
--
:
--
,

Ահարոն Ադիբեկյան. «Բիզնեսը մանկապարտեզի մակարդակի է, ապագան՝ մշուշոտ»



Ամփոփելով 2017 թվականը՝ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը «Փաստի» թղթակցի հետ զրույցում նշեց, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հասարակության համար դեռևս պարզ չէ, թե հաջորդ տարի իսկապես աշխատատեղեր կլինե՞ն, թե ավելի կկրճատվեն, երեխաները կմնա՞ն Հայաստանում, թե՝ կարտագաղթեն: Այն մարդիկ, ովքեր հստակ գիտեն, որ չեն արտագաղթելու, նրանք էլ մտածելու բան ունեն, քանի որ չգիտեն, թե իրենց երեխայի ճակատագիրը Հայաստանում ինչ կլինի և կյանքն ինչ անակնկալներ կմատուցի:

«Ապագան հայերի համար մի քիչ մշուշի մեջ է, որը դեռ մնում է: Ե՛վ բիզնես ոլորտի, և՛ կառավարության ամբողջ խնդիրն այն է, որ կարողանան գոնե մի քիչ ապագան պարզորոշ դարձնեն, որ մարդիկ վստահությամբ նայեն ապագային, հասկանան, թե ինչի համար են ապրում և երեխաներին ինչ են ժառանգելու: Այնպես որ, ներկայում հասարակությունը մտորումների ժամանակաշրջանում է ապրում, և ամեն ինչ կախված է կառավարության քայլերից՝ երբ Սերժ Սարգսյանն ավարտի իր՝ նախագահի իրավասությունները և գործադիր իշխանությունն անցնի Կարեն Կարապետյանին»,– ասաց Ա. Ադիբեկյանը:

Սոցիոլոգի խոսքով, դրանից մեկ տարի հետո միայն հասարակությունը կտեսնի արդյունքը և արդեն կկարողանա վստահ լինել, որ ինչ–որ մի բան արդեն պարզ է դարձել իր համար: Իսկ ներկա անորոշությունը բավականին ցավագին են տանում բոլոր շերտերը: Եվ այդ է պատճառը, որ անկախ նրանից, թե հասարակության որ շերտի ներկայացուցիչ են, բոլորն էլ ապագայի հանդեպ հարցական են վերաբերվում:

«Հայաստանը փոքր երկիր է, և եթե մի 5 խոշոր գործարան կառուցվի, ապա դա բավականին բան կփոխի հասարակության սպասումների մեջ: Մեզ մոտ պատվերներ նույնպես գալիս են, բայց մենք դեռ պատրաստ չենք ազատ շուկայական հարաբերություններին, որպեսզի բանկային համակարգն այն կարգավորի: Երկրորդ՝ մեր բիզնես դասը մանկապարտեզի մակարդակի է և դրսում աշխատելու կարողություններ չունի: Մեկը պետք է նրան կարողանա ուղղորդել արտաքին շուկաներ: Դա բարդ հանգուցային խնդիր է, որը պետք է պետական մակարդակով կարգավորել»,– ասաց Ա. Ադիբեկյանը:

Երկիր եկած պատվերները մնում են օդում կախված, քանի որ ոչ ոք չի իմանում, թե ով այն կարող է կատարել: Սոցիոլոգի կարծիքով արտադրողները պետք է իրենց արտադրանքը դրսում սպառելու համար արտադրեն: Հակառակ դեպքում շատ արագ կճահճանան: Հարցին, թե արդյո՞ք ազատական շուկայական հարաբերությունները չեն զարգանում, քանի որ հասարակության մեջ դեռևս խորհրդային տարիների մտածելակերպն է արմատացած, սոցիոլոգը պատասխանեց.

«Գործող նախագահը ներկայում սերնդափոխում է կառավարման համակարգը: Նոր կառավարիչներ է բերում, որոնք արդեն ձևավորում են ազատ շուկա: Եվ եթե նրան հաջողվի վերնախավը փոխել շուկայական ազատական մտածողություն և արժեքներ հետապնդող դեմքերով, ապա մենք ավելի արագ կգնանք առաջ: Եվ այդ ժամանակ մարդիկ պաշտոն զբաղեցնողին ոչ թե կհարցնեն՝ «մեջը հաշիվ կա՞», այլ կհարցնեն՝ «կարողանո՞ւմ ես լիարժեք ծառայել», քանի որ դրսում պաշտոնը ոչ թե գրպան լցնելու միջոց է, այլ երկրին ու ժողովրդին ծառայելու հնարավորություն»,– ասաց Ա. Ադիբեկյանը:

Փաստորեն երկիրը հանգուցային հարցերի առջև է կանգնած, և պետությունն ու հասարակությունը միասնաբար պետք է թվարկված խնդիրները լուծեն: Բայց հաջողության հասնելու համար ոչ թե մոտավորապես պետք է խնդիրները ձևակերպվեն, այլ հստակ դրվեն, լուծումները գտնվեն, կողմերի պարտականությունները հստակեցվեն, որ բոլորն էլ իմանան, թե ով ինչ է անելու և ինչի համար է պատասխանատվություն կրելու: Հակառակ դեպքում լավատեսության սպասումները կհետաձգվեն երկար ժամանակով, իսկ մշուշները կպատեն կյանքի մնացած «հատվածները» նույնպես:



Արմինե Գրիգորյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Քաղտեխնոլոգը Հայաստանում ստարտային դիրքավորման գործընթաց է տեսնում Ինչի՞ն ենք գնում՝ դիկտատուրայի՞ն ու թելադրանքի՞ն. Կարեն Կարապետյանը վերջնագրերով խոսելու մասին Ուղիղ միացում Երևանից Հրաչյա Ռոստոմյանը հրաժարական տվեc Կողմերը Մուն Չժե Ինի եւ Կիմ Չեն Ընի հանդիպման ընթացքը համաձայնեցրել են վայրկյան առ վայրկյան El Pais-ը ծավալուն հոդվածով անդրադարձել է Իսպանիայի արխիվներում Հայոց ցեղասպանության մասին վկայող փաստաթղթերին Փաշինյանի կոչը՝ ժողովրդին Մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին. Թրամփի ուղերձը Ցեղասպանության տարելիցին Մակրոնը հայտարարել Է Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի «առանձնահատուկ պատասխանատվության» մասին «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարում է Կարապետյան-Փաշինյան հանդիպման չեղարկման մասին․ Tert.am Լիվերպուլ-Ռոմա. ուղիղ Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի հենց Թուրքիայի խորհրդարանում. Փայլան «Մեծ յոթնյակը» հայտնել Է, թե երբ կօգնի վերականգնելու Սիրիան Փաշինյանը շարունակում է պնդել բանակցությունների սեփական օրակարգը Էրդողանն ապրիլի 24-ին հերթական ոչինչ չասող ուղերձն է հղել պոլսահայերին Չինաստանում առնվազն 18 մարդ Է մահացել բարում բռնկած հրդեհի պատճառով. Sina Նիկոլ Փաշինյանը պատախանում է միջազգային լրատվամիջոցների հարցերին Ջորջ Բուշ Ավագը հոսպիտալացվել Է Մոլեռանդները 20-րդ դարասկզբին չխնայեցին անգամ հայ մարզիկներին Մեդվեդեւը ԱԱԳ-ի մասին ժամանակավոր համաձայնագիր ստորագրեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ 5,1-5,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Թուրքիայում, կան տուժածներ 10 զոհ Տորոնտոյում. հետիոտներին վրաերթի ենթարկած վարորդը Ալեք Մինասյանն է
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan