Yerevan, 27.April.2018,
--
:
--
,

Անդրանիկ Իսպիրյան. «Թուրքիան վախի մթնոլորտ ստեղծելու նպատակ ունի». Կարո Փայլանի հայտարարության հետքերով



Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ Թուրքիայից հեռացած հայտնի թուրք գրողների, լրագրողների, ինչպես նաև Եվրոպայում ապրող հայերի դեմ մահափորձեր են կազմակերպվելու։ Նա նշել է, որ վստահելի աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մեծ աղմուկ բարձրացնող գործողություններ է ցանկանում իրականացնել նշված անձանց նկատմամբ:

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի խոսքով, Թուրքիայում նմանատիպ սպանությունների առումով տխուր ու մեծ փորձ կա:
«Թուրքիայի պատմության մեջ բազմաթիվ են հայտնի մտավորականների, գրողների, գործարարների, քուրդ ու սոցիալիստ գործիչների դեմ կազմակերպված և իրականացված մահափորձերը, որոնք տարիներ շարունակ չեն բացահայտվում: Խոսքը ոչ միայն սպանությունների, մահափորձերի մասին է, այլև կոտորածների: Օրինակ են Մարաշի, «Մադըմաք» հյուրանոցում մտավորականների դեմ իրականացված կոտորածները: Այս դեպքերը մեր օրերում են եղել: 1979... 1992...: Բացի այդ՝ 2000–ականների սկզբում Թուրքիայի բանտերում հատուկ գործողություն իրականացվեց, ինչի հետևանքով հարյուրավոր բանտարկյալներ սպանվեցին: Թուրքիան նման սպանությունների կազմակերպման մեծ փորձ ունի: Թուրքիայի հատուկ ծառայություններին կից կան գործող խմբավորումներ, որոնք իրականացնում, ղեկավարում կամ կազմակերպում են այդ սպանությունները: Իհարկե, անմիջապես իրենք չեն անում, բայց մի շարք մարդկանց ձեռքով, այնուամենայնիվ, իրականացնում են իրենց սև գործը: Վառ օրինակ Է Հրանտ Դինքի սպանությունը: Հ. Դինքի սպանության գործով դատավարությունն արդեն 11 տարի է շարունակվում է, բայց մինչև հիմա չի բացահայտվել, թե սպանության հետևում ով է կանգնած»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց թուրքագետը:

Անդրանիկ Իսպիրյանի դիտարկմամբ՝ Կարո Փայլանի հայտարարությունը հիմքեր ունի:
«Օրեր առաջ գերմանական մամուլում մի հրապարակում եղավ, որտեղ նշված էր, որ Թուրքիայի իշխող կուսակցության պատգամավորները Գերմանիայում հայ և քուրդ ցուցարարների դեմ հարձակումներ են կազմակերպել, որ հայերի և քրդերի հակաթուրքական ակցիաների ժամանակ հարձակվել և ճնշել են կազմակերպիչներին ու մասնակիցներին: Կարո Փայլանը բարձրաձայնեց այդ մասին, ինչը գուցե կանխարգելիչ ազդեցություն ունենա»,– նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ պատահական չէ նաև Կ. Փայլանի այն հայտարարությունը, որ եվրոպական անվտանգության մարմիններն արդեն տեղյակ են և կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում այդ ուղղությամբ:

«Հուսանք, որ այդ առումով հարցը որոշակի գործողությունների և փորձերի չի հասնի:
Բայց «հայերի նկատմամբ» ասվածի վերաբերյալ մի փոքր վերապահում ունեմ: Որևէ պատճառ չեմ տեսնում, որ, օրինակ, Եվրոպայի հայերը Թուրքիայի համար կարող էին ինչ–որ անհանգստություն առաջացնել, ըստ որի Թուրքիան նման քայլի կգնար: Նույն վերապահումը չկա քուրդ և թուրք այն գործիչների առումով, ովքեր հեռացել են Թուրքիայից, և ովքեր մեղադրվում են հեղաշրջման փորձի մեջ: Ինչ–ինչ հետապնդումներից խուսափելու համար Թուրքիայից հեռացած քրդերի նկատմամբ նման գործողությունները լիովին հնարավոր են: Այդուհանդերձ, մի բան է հստակ, որ նրանք մեծ աղմուկ բարձրացնող գործողություններ են ցանկանում իրականացնել, որի հիմնական նպատակը վախի մթնոլորտ ստեղծելն է: Ինչ–որ մեկին սպանելով՝ նպատակ ունեն մյուսների աչքը վախեցնել, որ նրանք Թուրքիայի նկատմամբ իրենց վերաբերմունքը փոխեն, նվազեցնեն քննադատությունները»,– եզրափակեց Ա. Իսպիրյանը:

Աննա Բադալյան


«Փաստ» օրաթերթ

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan