Երևան, 25.Ապրիլ.2018,
--
:
--
,

Անդրանիկ Իսպիրյան. «Թուրքիան վախի մթնոլորտ ստեղծելու նպատակ ունի». Կարո Փայլանի հայտարարության հետքերով



Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ Թուրքիայից հեռացած հայտնի թուրք գրողների, լրագրողների, ինչպես նաև Եվրոպայում ապրող հայերի դեմ մահափորձեր են կազմակերպվելու։ Նա նշել է, որ վստահելի աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մեծ աղմուկ բարձրացնող գործողություններ է ցանկանում իրականացնել նշված անձանց նկատմամբ:

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի խոսքով, Թուրքիայում նմանատիպ սպանությունների առումով տխուր ու մեծ փորձ կա:
«Թուրքիայի պատմության մեջ բազմաթիվ են հայտնի մտավորականների, գրողների, գործարարների, քուրդ ու սոցիալիստ գործիչների դեմ կազմակերպված և իրականացված մահափորձերը, որոնք տարիներ շարունակ չեն բացահայտվում: Խոսքը ոչ միայն սպանությունների, մահափորձերի մասին է, այլև կոտորածների: Օրինակ են Մարաշի, «Մադըմաք» հյուրանոցում մտավորականների դեմ իրականացված կոտորածները: Այս դեպքերը մեր օրերում են եղել: 1979... 1992...: Բացի այդ՝ 2000–ականների սկզբում Թուրքիայի բանտերում հատուկ գործողություն իրականացվեց, ինչի հետևանքով հարյուրավոր բանտարկյալներ սպանվեցին: Թուրքիան նման սպանությունների կազմակերպման մեծ փորձ ունի: Թուրքիայի հատուկ ծառայություններին կից կան գործող խմբավորումներ, որոնք իրականացնում, ղեկավարում կամ կազմակերպում են այդ սպանությունները: Իհարկե, անմիջապես իրենք չեն անում, բայց մի շարք մարդկանց ձեռքով, այնուամենայնիվ, իրականացնում են իրենց սև գործը: Վառ օրինակ Է Հրանտ Դինքի սպանությունը: Հ. Դինքի սպանության գործով դատավարությունն արդեն 11 տարի է շարունակվում է, բայց մինչև հիմա չի բացահայտվել, թե սպանության հետևում ով է կանգնած»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց թուրքագետը:

Անդրանիկ Իսպիրյանի դիտարկմամբ՝ Կարո Փայլանի հայտարարությունը հիմքեր ունի:
«Օրեր առաջ գերմանական մամուլում մի հրապարակում եղավ, որտեղ նշված էր, որ Թուրքիայի իշխող կուսակցության պատգամավորները Գերմանիայում հայ և քուրդ ցուցարարների դեմ հարձակումներ են կազմակերպել, որ հայերի և քրդերի հակաթուրքական ակցիաների ժամանակ հարձակվել և ճնշել են կազմակերպիչներին ու մասնակիցներին: Կարո Փայլանը բարձրաձայնեց այդ մասին, ինչը գուցե կանխարգելիչ ազդեցություն ունենա»,– նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ պատահական չէ նաև Կ. Փայլանի այն հայտարարությունը, որ եվրոպական անվտանգության մարմիններն արդեն տեղյակ են և կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում այդ ուղղությամբ:

«Հուսանք, որ այդ առումով հարցը որոշակի գործողությունների և փորձերի չի հասնի:
Բայց «հայերի նկատմամբ» ասվածի վերաբերյալ մի փոքր վերապահում ունեմ: Որևէ պատճառ չեմ տեսնում, որ, օրինակ, Եվրոպայի հայերը Թուրքիայի համար կարող էին ինչ–որ անհանգստություն առաջացնել, ըստ որի Թուրքիան նման քայլի կգնար: Նույն վերապահումը չկա քուրդ և թուրք այն գործիչների առումով, ովքեր հեռացել են Թուրքիայից, և ովքեր մեղադրվում են հեղաշրջման փորձի մեջ: Ինչ–ինչ հետապնդումներից խուսափելու համար Թուրքիայից հեռացած քրդերի նկատմամբ նման գործողությունները լիովին հնարավոր են: Այդուհանդերձ, մի բան է հստակ, որ նրանք մեծ աղմուկ բարձրացնող գործողություններ են ցանկանում իրականացնել, որի հիմնական նպատակը վախի մթնոլորտ ստեղծելն է: Ինչ–որ մեկին սպանելով՝ նպատակ ունեն մյուսների աչքը վախեցնել, որ նրանք Թուրքիայի նկատմամբ իրենց վերաբերմունքը փոխեն, նվազեցնեն քննադատությունները»,– եզրափակեց Ա. Իսպիրյանը:

Աննա Բադալյան


«Փաստ» օրաթերթ

loading...
Քաղտեխնոլոգը Հայաստանում ստարտային դիրքավորման գործընթաց է տեսնում Ինչի՞ն ենք գնում՝ դիկտատուրայի՞ն ու թելադրանքի՞ն. Կարեն Կարապետյանը վերջնագրերով խոսելու մասին Ուղիղ միացում Երևանից Հրաչյա Ռոստոմյանը հրաժարական տվեc Կողմերը Մուն Չժե Ինի եւ Կիմ Չեն Ընի հանդիպման ընթացքը համաձայնեցրել են վայրկյան առ վայրկյան El Pais-ը ծավալուն հոդվածով անդրադարձել է Իսպանիայի արխիվներում Հայոց ցեղասպանության մասին վկայող փաստաթղթերին Փաշինյանի կոչը՝ ժողովրդին Մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին. Թրամփի ուղերձը Ցեղասպանության տարելիցին Մակրոնը հայտարարել Է Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի «առանձնահատուկ պատասխանատվության» մասին «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարում է Կարապետյան-Փաշինյան հանդիպման չեղարկման մասին․ Tert.am Լիվերպուլ-Ռոմա. ուղիղ Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի հենց Թուրքիայի խորհրդարանում. Փայլան «Մեծ յոթնյակը» հայտնել Է, թե երբ կօգնի վերականգնելու Սիրիան Փաշինյանը շարունակում է պնդել բանակցությունների սեփական օրակարգը Էրդողանն ապրիլի 24-ին հերթական ոչինչ չասող ուղերձն է հղել պոլսահայերին Չինաստանում առնվազն 18 մարդ Է մահացել բարում բռնկած հրդեհի պատճառով. Sina Նիկոլ Փաշինյանը պատախանում է միջազգային լրատվամիջոցների հարցերին Ջորջ Բուշ Ավագը հոսպիտալացվել Է Մոլեռանդները 20-րդ դարասկզբին չխնայեցին անգամ հայ մարզիկներին Մեդվեդեւը ԱԱԳ-ի մասին ժամանակավոր համաձայնագիր ստորագրեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ 5,1-5,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Թուրքիայում, կան տուժածներ 10 զոհ Տորոնտոյում. հետիոտներին վրաերթի ենթարկած վարորդը Ալեք Մինասյանն է
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan