Երևան, 16.Հոկտեմբեր.2018,
--
:
--
,
Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր

Սպառողն ավելի զգոն է, նրան մոլորեցնելը «չի անցնում». Ամանորի զեղչային քաղաքականության դրական առաջընթացը



Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում գործող առևտրի կենտրոններում, տարբեր խանութներում Ամանորին ընդառաջ հայտարարվում են զեղչերի մասին: Շատ հաճախ զեղչերը չեն համապատասխանում իրականությանը, կամ սպառողն իրեն ուղղակի խափված է զգում: Մոտենում է, օրինակ, 50%–ով զեղչված հագուստներին ու պարզում, որ իրականում զեղչը տարածվում է միայն մի քանի ապրանքների վրա: Երբեմն էլ 50%–ի կողքին մանր տառերով նշված է լինում «սկսած» բառը, բայց սա, իհարկե, լավագույն դեպքում:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը նշված դեպքերը սպառողին մոլորեցնելու փորձ է համարում: ՀԿ նախագահի խոսքով, մեր երկրում զեղչային համակարգը տարիներ շարունակ ձևական բնույթ է կրել:
«Գրեթե բոլոր խանութներում «մեծ» զեղչերի մասին հայտարարություններ էին տարածում, բայց հետո բացահայտվում էր, որ այդ ապրանքները մի քանի օր առաջ առանց ակցիայի նույն գնին են եղել: Այսինքն՝ ապրանքի գինը արհեստականորեն բարձրացրել են, հետո նորից իջեցրել նախկին արժեքին ու ցույց տվել, թե իբր զեղչ են արել: Սպառողը այդպիսի հայտարարությունների զոհն էր դառնում: Սկսում էր մեկի տեղը մի քանի ապրանք գնել, ուրախանալ, որ զեղչով ապրանք է գնել»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Կ. Չիլինգարյանը:

ՀԿ նախագահը նկատում է՝ զեղչը պետք է ճշգրիտ և ստույգ լինի սպառողի համար:
«Նրան պետք է հստակ հասանելի լինի, թե որ ապրանքի համար որքան զեղչ է սահմանված: Միաժամանակ պետք է ասեմ, որ որոշ խանութներ քննադատություններից հետո սկսեցին հայտարարություններում ավելացնել «զեղչը միայն նշված ապրանքատեսականու համար է» արտահայտությունը: Երբ զեղչային քաղաքականության այսօրվա իրավիճակը համեմատում ենք նախորդ տարիների հետ, տեսնում ենք, որ այսօր տնտեսվարողն այն ավելի քաղաքակիրթ ձևով է իրականացնում: Նրանք էլ են հասկացել, որ սպառողին մոլորեցնելը և խափելն այլևս «չի անցնում»: Ի դեպ՝ այդ առումով սպառողն էլ ավելի կրթված և զգոն է դարձել: Բայց հինգ կամ տասը տարի առաջ այլ իրավիճակ էր: Սպառողը մտնում էր խանութ, վերցնում իր հավանած ապրանքը, սնունդը և դուրս գալիս: Հիմա մեծամասնությունն ուսումնասիրում է մակնշումը, որակը և նոր է գնում»,–ասաց Կ. Չիլինգարյանը:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ սննդամթերքի ոլորտում ևս որոշակի զեղչային քաղաքականություն է գործում:
«Իհարկե, կան դեպքեր, երբ իրականում զեղչ է արվել, բայց այստեղ հիմնականում մի բացասական երևույթի ենք բախվում: Շատ հաճախ տնտեսվարողը սպառողին մոլորեցնելու, ինչ–որ ձևով նրան գրավելու նպատակ է հետապնդում: Այստեղ ևս ապրանքների վրա գինը արհեստականորեն բարձրացնում են, հետո իջեցնում իր սովորական գնին ու այդ «փոփոխությունը» որպես զեղչ են ներկայացնում: Այլ հարց է, որ սպառողը ծանոթ է լինում տվյալ խանութում վաճառվող ապրանքի իրական գնին, իսկ անտեղյակ լինելու դեպքում դժվար է նման խնդիրները բացահայտել կամ ծուղակը չընկնել»,–ասաց մեր զրուցակիցը:

Հարցին, թե ակցիայով վաճառվող սնունդը որակային առումով կարո՞ղ է կասկած հարուցել, ՀԿ նախագահը պատասխանեց. «Կան սուպերմարկետներ, որոնք ապրանքի օգտագործման ժամկետը մոտենալուն պես, գներն իջեցնում են: Այս քաղաքականությունը կա և դա ողջունելի է: Սա, իհարկե, այն դեպքում, եթե ապրանքների պիտանելիության մակնշումները կեղծված չեն: Ես ինքս մեծ ուշադրություն եմ դարձնում այդ ակցիաներին:

Մանրակրկիտ ուսումնասիրում եմ մակնշումները, որ հանկարծ կեղծված չլինեն: Վերջին ժամանակահատվածում կեղծիքներ չեմ գրանցել»,–ընդգծեց Կ. Վերջինիս կարծիքով, թեև նշված ոլորտում խնդիրներ կան, այնուամենայնիվ, տարիների ընթացքում դրանք ըստ էության կլուծվեն. «Զեղչային քաղաքականության մեջ դրական առաջընթաց կա, ինչը ողջունելի է: Հուսանք, որ առաջիկա տարիների ընթացքում մեզ մոտ առևտուրն ավելի քաղաքակիրթ ձևով կիրականացվի և սպառողը արդեն ավելի քիչ խնդիրներ կունենա»:

Կարեն Չիլինգարյանը շեշտեց, որ քաղաքացիների բողոքներն այդ առումով ևս նվազել են. «Նախորդ տարիներին սպառողները պարբերաբար զանգահարում էին մեր կազմակերպություն ու բողոքում: Բայց հիմա, արդեն մեկ տարվա կտրվածքով կարող եմ ասել, որ զեղչային քաղաքականության վերաբերյալ բողոքներ չենք ստացել»:

 

Աննա Բադալյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր Ազնավուրը խարիսխ է գցել հավերժությանը մեր ժառանգության Ազնավուրի մարմինը դուրս բերեցին «Դլե Յաման» –ի երաժշտության ուղեկցությամբ Փաշինյանը և Մակրոնը ներկա են գտնվել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը և հանդես եկել ելույթներով Ճանաչված բարերար Հրաչյա Պողոսյանի հերթական նախաձեռնությունը. սպասվում են «տիեզերական անակնկալներ» Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը վաճառքի կհանվի հոկտեմբերի 4-ից Նիկոլ Փաշինյանն Ազնավուրի մահը համամարդկային կորուստ է համարում
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan