Yerevan, 23.July.2018,
--
:
--
,

Հասարակությունն ինքը կստիպի իշխանություններին


Մեր հյուրն է քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը

– Պարոն Մեհրաբյան, 2017–ին ժողովրդավարության զարգացման, մեր պետության ինքնիշխանության խորացման առումով ձեռքբերումներ եղա՞ն երկրում, թե՝ ոչ:

– Նախադրյալներ են ստեղծվել այդ ամենը դրական հունով տանելու համար: Շատ կարևոր նախադրյալներ: Նույնիսկ՝ պատմական նախադրյալներ:
Սակայն խոսել որակական փոփոխությունների մասին, դեռևս վաղաժամ է:
Բայց բոլոր դեպքերում ես կարծում եմ, որ մենք 2018 թվականը մտնում ենք դրական լիցքերով և այդ ամենն իրականություն դարձնելուն ուղղված պայքարի տրամադրվածությամբ:

– Իսկ որո՞նք են այդ նախադրյալները:

– Առաջին հերթին Եվրամիության հետ ստորագրած համաձայնագիրն է: Դրան զուգահեռ ՝ քաղաքացիական գիտակցության անկասելի աճը Հայաստանում: Վերջինս էլ կարևորագույն գրավականն է, որպեսզի այդ համաձայնագիրն իրականություն դառնա: Իրականություն դառնա ու փոխի մեր երկրի հասարակական–քաղաքական համակարգը:

– Որո՞նք են այն օբյեկտիվ հանգամանքները, որ կստիպեն, որպեսզի համաձայնագրի դրույթներն իրականություն դառնան:

– Օբյեկտիվ հանգամանքն այն է, որ այդ փոփոխությունները պարզապես պահանջված են հասարակության կողմից: Եվ ես վստահ եմ, որ հասարակությունը պահանջելու է, որպեսզի դրանք կյանքի կոչվեն: Եվ վերահսկելու է իր բոլոր գործիքներով: Նաև երկրում գործող մի խումբ քաղաքական ուժեր նախանձախնդիր կլինեն այդ հարցում:Ուստի, ես կարծում եմ, որ այդ ամենի հանրագումարում մենք դրական արդյունք կունենանք:

– Բայց հասարակությունը շատ բան է պահանջում, և իշխանությունները նկատելու էլ չեն տալիս դրանք: Այս դեպքում ինչո՞ւ պետք է ականջալուր լինի նրան:

– Երբ հանգամանքները սկսում են ստիպել, իշխանությունները շատ լավ էլ ամեն ինչին ականջալուր են լինում: Պարզապես մատների արանքով կարող են նայել, երբ բանը չի հասել ստիպելու մակարդակին:
Ի վերջո, աշխարհի բոլոր երկրներում դրական փոփոխությունները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ դա ստիպել է հասարակությունը: Ես այլ ճանապարհի մասին տեղյակ չեմ:
Ընդ որում, ես պարտավոր եմ շեշտել, որ դրանք պետք է լինեն բացառապես օրենքով չարգելված եղանակներով: Եվ լինեն՝ բռնությունը մերժելու ճանապարհով:

– Իսկ ֆինանսական միջոցները, որ բարեփոխումների անցկացման պարագայում Եվրամիությունը հատկացնելու է մեր երկրին, մոտիվացիա չի՞ ստեղծելու մեր իշխանությունների մոտ, որպեսզի առավել շահագրգռված լինեն ժողովրդավարացման գործում:

– Դա լրացուցիչ մոտիվացիա է ոչ միայն իշխանության , այլև հասարակության համար: Ես կարծում եմ, որ այն տեղեկությունը, թե դրական տեղաշարժերի դեպքում ֆինանսավորման մասշտաբները մեծանալու են, նույնպես խիստ դրական նախադրյալ է լինելու բարեփոխումներն իրականություն դարձնելու ճանապարհին:
Նաև պետք է ավելացնեմ, որ միայն Եվրամիության հետ չէ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ևս համագործակցության համար նախադրյալների լայն հիմք գոյություն ունի: Սա ևս պետք է իրականություն դառնա:
Եվ ես կարծում եմ, որ Սպիտակ տան վարչակազմում որոշակիության մեծացմանը զուգընթաց՝ համագործակցությունը կգտնվի արդեն գործնական հենքի վրա:

– Այսինքն՝ վստահ եք, որ մեր երկրում բարեփոխումներն իմիտացիոն բնույթ չեն կրի:

– Ես վստահ եմ, որ մենք ամեն ինչ կանենք, որ այդպես չլինի:

– Հավատանք ինքներս մեզ:

– Այո, հավատանք ինքներս մեզ: Մենք կարող ենք այդ ամենն անել: Մեր հասարակությունն ունի պատշաճ հասունություն այդ ամենն իրականություն դարձնելու համար:
Պարզ է, որ մեկ օրում դա տեղի չի ունենա: Եվ 2018–ին Հայաստանը դրախտի չի վերածվի: Բայց որ մենք շատ կարևոր քայլեր ենք անելու դեպի առաջ, կասկած չկա:

 


Գոհար Սարդարյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan