Yerevan, 19.April.2019,
--
:
--
,

Թուրքիան փորձում է իր ուսերից գցել պատասխանատվությունը. Շարմազանովը հայ- թուրքական արձանագրությունների մասին

Հայ-թուրքական արձանագրությունները որոշակի նախապայմաններով ստորագրելու վերաբերյալ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը ընդամենը Թուրքիայի ուսերից պատասխանատվությունը գցելու փորձ է: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «2009թ. հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են առանց նախապայմանների, իսկ այն, ինչ ասում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, ներառված չի եղել դրանցում. դրանց հիմքում ընկած էր առանց նախապայմանների Հայաստանի և Թուրքիայի միջև  դիվանագիտական հարաբերությունների հաստատումը»,- ընդգծեց Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով` Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը, թե արձանագրությունները ստորագրվել են որոշակի նախապայմաններով, իրականության խեղաթյուրում է, և Թուրքիան դրանով փորձում է իր ուսերից պատասխանատվությունը գցել: «Թուրքիայի ղեկավարությունը իրականացնում է քաղաքականություն, որը չի բխում տարածաշրջանային անվտանգության և խաղաղության շահերից: Նրանք հայտարարել էին «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության մասին, սակայն այդ երկիրը գրեթե զրոյի է հասցրել հարևանների թիվը, ում հետ խնդիրներ չունի: Սրան է հանգեցրել Թուրքիայի արտաքին քաղաքականությունը: Մենք մերժում ենք ցանկացած նախապայման և հայ-թուրքական արձանագրությունները կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ  նույնքան անտրամաբանական է, որքան որ, օրինակ, մենք հայ-թուրքական հարաբերությունները կապենք Կիպրոսի խնդրի հետ»,- շեշտեց Շարմազանովը:

Անդրադառնալով օրերս Թուրքիայում իշխող կուսակցության ներկայացուցիչներից մեկի կողմից Թուրքիայի խորհրդարանում հայազգի պատգամավոր Կարո Փայլանի վրա հարձակվելու միջադեպին` ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ դա վկայում է այն մասին, որ այդ երկրի քաղաքական ղեկավարությունն անցած 100 տարիներին ոչինչ չի սովորել, բայց ոչինչ էլ չի մոռացել: «Ժամանակին Ֆրանսիայի բուրբոններին տված այս գնահատականը կարելի է տալ Թուրքիայի քաղաքական ղեկավարներին: Եթե նրանք 100 տարի առաջ քարերով սպանում էին Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գրիգոր Զոհրապին, ապա այսօր նրանց հետնորդները Թուրքիայի խորհրդարանում արդեն որերորդ անգամ փորձում են բռունցքներով խնդիր լուծել ազգային փոքրամասնության ներկայացուցիչների հետ: Քանի դեռ Թուրքիայի ղեկավարները գնում են ժխտողական քաղաքականության ճանապարհով, մենք պետք է գիտակցենք, որ Թուրքիա և ժողովրդավարություն ու Թուրքիա և հանդուրժողականություն բառերը միմյանց հետ որևէ առնչություն չունեն»,- եզրափակեց Շարմազանովը:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan