Yerevan, 23.January.2018,
--
:
--
,

Մխիթարյանը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ». Express

 


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»:
Այս մասին գրում է բրիտանական Express պարբերականը:

Նշվում է, որ «Արսենալ» հետաքրքրված է Մխիթարյանի ծառայություններով, քանի որ թիմի ղեկավարությունը համակերպվել է այն մտքի հետ, որ գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը լքելու է թիմը:  «Արսենալ»-ում Օզիլին փոխարինող են փնտրում, իսկ Մխիթարյանը համարվում է Օզիլին փոխարինողի ամենահավանական տարբերակը:

Հաղորդվում է, որ տրանսֆերը կարող է արժենալ 30 միլիոն եվրո:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի վերջին 8 խաղերից միայն երկուսին` խաղադաշտ դուրս գալով հանդիպման վերջին 20 րոպեներին: Մնացած խաղերում Մխիթարյանը չի ընդգրկվել նույնիսկ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայտացուցակում: Իտալական և բրիտանական մամուլը հեղեղված են Մխիթարյանի տրանսֆերի մասին տարաբնույթ լուրերով: Իտալական մամուլի համաձայն` Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են Միլանի «Ինտեր»-ն ու Թուրինի «Յուվենթուս»-ը, իսկ բրիտանական մամուլում առավել հաճախակի են հրապարակումներն այն մասին, որ Մխիթարյանը կարող է վերադառնալ իր նախկին ակումբ` Դորտմունդի «Բորուսիա»:

 

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan